Առասպելներն ու վիպերգերը արտացոլում են ժողովրդի աշխարհայացքը,պատկերացումները բնության և հասարակության մասին,դրանք հնագույն գրականության ուշագրավտեսակներից են։
Հայկական ամենանշանավոր առասպելներից է Հայկի և Բելի մասին զրույցը։
Այստեղ Հայկը հանդես է գալիս որպես ազատասեր ու ըմբոստ դյուցազուն֊հսկա,որը մերժում է հնազանդվել բռնակալ Բելին և հեռանալով Բաբելոնից՝ հաստատվում է Հայքում։Ճակատամարտում սպանելով իր դեմ արշաված Բելին՝Հայկը հաստատում է երկրի անկախությունը։Հայկի անունով երկիրը կոչվում է Հայք։
Համաշխարհային գրականության գլուխգործոցներից է կարելի է համարել Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը։ Այն այնպիսի լայն տարածում է ունեցել,որ նրա որոշ հատվածներ արտացոլվել են նաև անտիկ հեղինակների երկերում,մասնավորպեսնշանավոր փիլիսոփա Պլատոնի «Հանրապետություն» աշխատությունում։Մովսես Խորենացին ավանդել է նաև Արամի և Տորք Անգեղիմասին առասպելները։

Հայոց պատմության հնագույն դրվագները ներկայացված են հին հայկական ժողովրդական վիպերգերում։Հնագույներից է Տիգրան Երվանդյանի և Աժդահակի վիպերգը,որն առասպելախառն հիշողություն է հայերի ու մարերի փոխհարաբերությունների մասին։
Դիցարանը
Հայկական դիցարանը զարգացման,համակարգման,աստվածությունների պաշտամունքի կանոնարկման նոր աստիճան է թևակոխել համահայկական թագավորությունների ժամանակաշրջանում։Հնուց եկող ցեղային֊տեղական և ընդհանուր հնդեվրոպական աստվածությունները շարունակում են գոյատևել ազգային ավանդության մեջ իբրև վիպական պատմական հերոսներ ցեղային նախնիներ։
Հայող հնագույն աստվածը Հայկն էր,որի պաշտամունքի արմատները հասնում են մինչև տոհմատիրական հասարակության ժամանակները։Նրա անունով է կոչվել Օրիոնի համաստեղությունը։Հայկը նախապես հանդես է եկել որպես հսկա որսորդ։Նա խորհրդանշել է հայ ժողովրդի պայքարն օտար բռնակալության դեմ՝հանուն ազատության և անկախության։
Հայերի Տորք աստծո պաշտամունքը տարածված է եղել նաև փոքրասիական մի շարք ժողովուրդների շրջանում։Խեթական թագավորությունում նա հայտնի էր Տարքու անունով և կարևոր տեղ էր զբաղեցնում դիցարանում։
Արան հայերի հնագույն աստվածներից է։Նախապես նրա պաշտամունքը կապված է եղել երկրագործության,ցաբքի և գարնան աճող բուսականության հետ։Մեռնող ու հարություն առնող աստվածների պաշտամունքը լայնորեն տարածված էր հին Արևելքում։
Հայոց դիցարանի մի շարք աստվածությունների պաշտամունքը,որ սկզբնավորվել էր վաղ ժամանակներում,Հայաստանում տարածում է ստանում հաջորդ՝հելլենիստական շրջանում։Դրանցից են Արամազդը, Անահիտը, Միհրը, Տիրը և ուրիշ աստվածներ։