Պրեմիեր Լիգան առաջինն է իր նշանակությամբ Անգլիայում: Առաձնությունը ընթանում է աշունից մինչև գարուն: Առաջնությանը մասնակցում են 20 ակումբ, ամեն ակումբ մյուսի հետ անցկացնում է երկու հանդիպում, մեկը սեփական դաշտում մյուսը մրցակցի դաշտում: Մրցաշարի հաղթողը դառնում է Անգլիայի չեմպիոն: Առաջնությանը թոփ չորս հորիզոնականները զբաղեցրած թիմերը մասնակցում են Չեմպիոնների լիգայի մրցաշարին, իսկ 5-րդ և 6-րդ զբաղեցրած թիմերը մասնակցում են Եվրոպայի լիգայի մրցաշարին: Առաջնությանը վերջին երեք հորիզոնականները դուրս են մնում մրցաշարից և հանգրվանում են Անգլիայի երկրորդ լիգայի (Չեմպիոնշիփի) շարքերը, իսկ չեմպիոնշիփում առաջին երեք հորիզոնական զբաղեցրած թիմըերը բարձրանում են Անգլիայի Պրեմիեր լիգա: