Рубрика: հայոց լեզու

Շեշտ

Բառի ձայնավոր հնչյուններից մեկը (միավանկ բառերի դեպքում՝ միակը)
արտասանվում է մյուսներից ավելի ուժգին, օրինակ՝ մարզադա՛շտ բառում վերջին
ա-ն արտասանվում է փոքր-ինչ ուժգին և տևական։ Բառի որևէ ձայնավորի
արտասանության ուժեղացումը՝ շեշտումը, գրավոր խոսքում անհրաժեշտության
դեպքում արտահայտվում է կետադրական շեշտ նշանով, օրինակ՝ մա՛րդ, փողո՛ց,
մայրաքաղա՛ք։ Հայերենում բառական շեշտը հիմնականում ընկնում է բառի
վերջին վանկի ձայնավորի վրա, և եթե բառի վերջից ավելանում է նոր բաղադրիչ,
տեղափոխվում է նրա վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ քաղա՛ք-քաղաքայի՛ն։
Սակայն այս ընդհանուր օրինաչափությունից կան որոշ շեղումներ։
ա) Կան մի շարք բառեր, որոնցում շեշտը վերջին ձայնավորի վրա չի ընկնում՝
գո՛նե, գրե՛թե, գո՛ւցե, ե՛րբևէ, իհա՛րկե, մա՛նավանդ, մի՛գուցե, մի՛թե, մի՛միայն,
նա՛մանավանդ, նո՛ւյնիսկ, նո՛ւյնպես, ո՛վևէ, ո՛րևէ և այլն։
բ) Բացառություն են նաև օտար լեզուներից անցած մի շարք բառեր՝
մաթեմա՛տիկա, ռա՛դիո, տե՛խնիկա, քի՛միա, օլիմպիա՛դա, կակա՛ո, մա՛նգո այլն։
գ) Շեշտը վերջին վանկի վրա չի ընկնում նաև իա-ով ավարտվող
տեղանուններում՝ Ավստրա՛լիա, Արմե՛նիա, Գերմա՛նիա, Դա՛նիա և այլն։
դ) Հինգերորդ թվականից սկսած՝ դասական թվականների շեշտը վերջին
վանկի վրա չի ընկնում՝ վե՛ցերորդ, յո՛թերորդ, ո՛ւթերորդ, տասնմե՛կերորդ և այլն։
ե) Հարադիր բայերում շեշտվում է անվանական մասը, օրինակ՝ պա՛ր գալ,
ծա՛փ տալ, ձա՛յն տալ, ուշքի՛ գալ և այլն։
զ) Օտար որոշ անձնանունների ու տեղանունների ուղղական հոլովում շեշտը
չի ընկնում վերջին վանկի ձայնավորի վրա՝ Բեթհո՛վեն, Լե՛րմոնտով,
Մայակո՛վսկի, Պո՛ւշկին և այլն, սակայն եթե այդ բառերին ավելանում է որևէ
քերականական կամ բառակազմական միավոր, ապա շեշտվում է վերջին
ձայնավորը՝ Պուշկինի՛, Պուշկինի՛ց, պուշկինյա՛ն և այլն։
է) Օժանդակ բայի դրական ձևերը չեն շեշտվում (գրո՛ւմ եմ), իսկ ժխտական
ձևերը շեշտվում են (չե՛մ գրում)։
ը) Եթե բառի վերջին ձայնավորը ը հնչյունն է, ապա շեշտվում է նախորդ
ձայնավորը, օրինակ՝ դառը, գի՛րքը, ա՛րկ(ը)ղ և այլն։ Ը ձայնավորը շեշտվում է միայն այն դեպքում, երբ բառի միակ ձայնավորն է կամ մյուս ձայնավորները ևս ըեր
են (շրը՛խկ, չը՛խկ և այլն)։

Գործնական աշխատանք
 1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթեգետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկնույնիսկ,
տեխնիկաչորրորդքանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s