Рубрика: հայոց լեզու

Երկհնչյուն

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  1. Գարունդ հայերեն է գալիս,ձյուներդ հայերեն են լալիս….
  2. Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  3. Հայաստան ասելիս այտերս այրվում են,Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  4. Ծանր նստել է քարափը ձորում,հյուրընկալ տերը մանկության ձորի։
  5. Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ եվ թափառական ուլե՛ր քարայծի,մի՛ չարաշահեք բարությունը մեծ ու համբերությունն այս մեծ քարափի։Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,իր ներսը նայի, և ով իմանա,գուցե թե սրտից մի աղբյուր հանի կամ թե այնպիսի մի հարստություն,որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
  6. 2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամիա,ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսիակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կյուտ, շաբաթօրյակ,հյուսն։
  7. 3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։
  8. Արտաժամյա, պայթյունհայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,մայրությունայժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,հարյուրամյալայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,յուրային։
  9. 4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։
  10. Ակունք(2 ձայնավոր,3 բաղաձայն),արձունք(2 ձայնավոր,4 բաղաձայն), խճանկար(2 ձայնավոր,5 բաղաձայն), անդունդ( 2 ձայնավոր, 3 բաղաձայն ),հրաժեշտ( 2 ձայնավոր,5 բաղաձայն ), պայթյուն( 2 ձայնավոր,5 բաղաձայն ), դաստիարակ(4 ձայնավոր, 5 բաղաձայն ), մանրէ( 2 ձայնավոր,3 բաղաձայն ), սրբատաշ( 2 ձայնավոր,5 բաղաձայն ), հյուլե( 2 ձայնավոր,3 բաղաձայն ), անընդհատ(3 ձայնավոր,5 բաղաձայն ), սրընթաց( 2 ձայնավոր,5 բաղաձայն ), մերթընդմերթ(3 ձայնավոր,8 բաղաձայն ), մտավոր( 2 ձայնավոր,4 բաղաձայն ), դազգահ( 2 ձայնավոր,4 բաղաձայն )
  11. 5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
  12. Հեքիաթ, ակացյա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենյամին,մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,օվկիանոս, անցյալ, Ազարյա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,Զաքարյա, Մարիամ, Ամալյա, Օֆելիա։
  13. 6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
  14. Ամբիոն, աքսիոմ, բրաբյոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,թեորեմ, մեդալյոն, միլիոն ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապյոն,տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցյոն, ամեոբա, քամելեոն։
  15. 7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
  16. Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,գայիսոն,  էակ   , ատամնաբույժ, Ռաֆայել, միմիայն, պոեմ, պոետ,միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s