Рубрика: Իրավունք

Իրավագիտություն տնային

Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իր պաշտոնն ստանձնման օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:

Արմեն Սարգսյանը ծ նվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:
Կրթություն

1970Թ. ԱՎԱՐՏԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ ԹԻՎ 114 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ
1976Թ. ԱՎԱՐՏԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
1978Թ. ԱՎԱՐՏԵԼ Է ԵՊՀ ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ:
ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է, ԴՈՑԵՆՏ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1976-1990թթ. դասախոսել է  Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ  համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:
1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի աստղագիտության ինստիտուտում:
1986-1992թթ․ գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Ռուսաստանի (Մոսկվայի պետական համալսարան), Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:
1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:
1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:
2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:
2013 -2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:
2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Սարգսյանը ՀՀ- նախագահ լիազորությունների մեջ ամրագրված են Սահմանադրության 5-րդ գլխում, ինչպես նաև Սահմանադրության 93-րդ, 149-րդ, 150-րդ, 155-րդ, 166-րդ, 169-րդ, 206-րդ հոդվածներով:

Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:

Դիվանագիտությունից վարչապետի աթոռ՝ և հեռացում

Սարգսյանը ղեկավարում է ՀՀ դիվանագիտական առաքելությունը մինչև 1995 թվականը։ Հետագայում ևս երկու անգամ՝ 1998-2000 և 2013-ից առ այսօր, վերանշանակվում է այդ պաշտոնում: 1995-1996–ին Եվրոպական միությունում ղեկավարել է Հայաստանի առաքելությունը: 1996 թվականի նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի 5-րդ վարչապետը, սակայն, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, 1997 թվականի փետրվարի 28-ին հեռացել է: Պաշտոնական պատճառաբանությունն առողջական խնդիրներն էին, սակայն այդ օրերին շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ իրական պատճառը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սուր տարաձայնություններն էին:

Սարգսյանը՝ Արևմուտքի և Եվրասիայի միջև էներգետիկ համաձայնագրերի միջնորդ

Սարգսյանը 2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է, եղել է բրիտանական նավթային հսկա British Petroleum-ի, Alcatel-ի, Telefonica

Պարգևներ

2018թ. պարգևատրվել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Մեծ խաչի ասպետ ժապավենակիր շքանշանով

2017թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

2008թ. Ամենայն հայոց կաթողիկոս Նորին սրբություն Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:

1997թ. Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի:

-ի և այլ ընկերությունների խորհրդատու: Նրա անվան հետ են կապում Արևմուտքի և եվրասիական տարածաշրջանի էներգակիր երկրների միջև կնքված մի շարք խոշոր համաձայնագրեր:

Սարգյանը՝ Ամուլսարը շահագործող Lydian-ի տնօրեն

2013-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International հանքարդյունաբերական ընկերության տնօրեն: Ընկերությունը շահագործում է Ջերմուկի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը:

Սարգյանը՝ Ամուլսարը շահագործող Lydian-ի տնօրեն

2013-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International հանքարդյունաբերական ընկերության տնօրեն: Ընկերությունը շահագործում է Ջերմուկի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s