Рубрика: Իրավունք

Մանկատներ

new-piktochart_mankatun-1.png

Հայաստանում ներկայումս գործում է 8 պետական մանկատուն, որոնցում բնակվում է շուրջ 900 երեխա: Բոլոր մանկատները գտնվում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության վերահսկողության ներքո: Հանրապետությունում գործում է նաեւ 5 բարեգործական մանկատուն:

Երեխաների մանկատուն հայտնվելու պատճառնները

Վանաձորի մանկատանը ներկայումս բնակվում է 0-18 տարեկան 65 երեխա, որոնցից ամեն մեկի մանկատանը հայտնվելու պատճառները տարբեր են: Մանկատան ամենափոքր սանը 2.5 տարեկան է, ամենամեծը` 18: Առանց ծնողական խնամքի ճանաչված երեխաները 43-ն են, մյուսները` սոցիալական որբեր են, ովքեր ունենալով ծնող կամ ծնողներ, հայտնվել են մանկատանը սոցիալական վիճակի ու ծնողների` ծնողական պարտականությունները չկատարելու պատճառով:

Երեխաները մանկատանն են հայտնվում տարբեր պատճառներով, մի մասին պարզապես ծնողներն են բերում, մի մասին` համայնքի խնամակալության հանձնաժողովն ու այլ կառույցների ներկայացուցիչները` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որը վերջին տարիներին գերակշիռ մաս է կազմում:

Մանկատան աշխատակիցը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ մի կին, ում մեծ տղան եւս մանկատանն էր, նորածին աղջնակին տարել էր մարզպետարան ու պարզապես ասել. «Վերցրեք այս երեխային, ես չեմ կարող խնամել, ինչ ուզում եք արեք: Դեպքեր են եղել, երբ երեխաները մանկատուն են տեղափոխվել սանիտարահիգիենիկ խայտառակ վատ վիճակում, անխնամ ու վերքերի մեջ, կրթական ու մտավոր լուրջ խնդիրներով»:

Որդեգրումներ այս տարի մանկատնից չեն արվել: Նախորդ տարիներին որդեգրվել է 5 երեխա: Երեխա որդեգրել ցանկացող ծնողները նախընտրում են փոքր տարիքի երեխաներին, որոնք, սակայն կամ չկան մանկատանը, կամ էլ` որդեգրման երեխաներ չեն:

Մանկատուն ընդունված երեխաներից շատերը մանկատուն են ընդունվում ոչ միայն սանիտարահիգինեիկ ծայրահեղ վատ վիճակով, այլ նաև` չիմանալով անգամ, թե ինչպես պետք է ուտել, խմել, լվացվել և լոգանք ընդունել:

Մանկատանը գտնվող երեխաների մի մասի մայրերը, չնայած այն հանգամանքին, որ պետք է անեին հնարավորը` մանկատնից երեխաներին վերցնելու եւ պահելու համար, շարունակում են երեխաներ լույս աշխարհ բերել, ինչը շատ հաճախ արվում է պարզապես գումարի համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s