Рубрика: Քիմիա

Ջրածինը որպես ապագայի վառելանյութ

Փետրվարի  3-ից  7-ը` Նախագիծ 1.Համար մեկ տարրը Տիեզերքում` Ջրածին: Ջրածնի իզոտոպները`պրոտիում, դեյտերիում, տրիտիում: Համար  մեկ  նյութը Երկրագնդում `Ջուր: Լուծույթներ:  Ծանր  ջուր: Ջրածնի  պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և  ֆիզիոլոգիական  հատկությունները: Անհատական հետազոտական  աշխատանք՝<<Ջրածինը  որպես  ապագայի  վառելանյութ:>>

Ջրածնային էներգետիկան էներգաարտադրողության՝ էկոլոգիապես ամենամաքուր ճյուղերից է։ Այն հնարավորություն է տալիս ստանալ մեծ քանակությամբ որակյալ էներգիա՝ առանց շրջակա միջավայրը վնասելու։ Ջրածինը տիեզերքի ամենատարածված տարրն է։ Ջրածին գազը թունավոր չէ և օժտված է մեծ ջերմատվությամբ։ Դրա մեկ գրամի այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից՝ միայն 46 կՋ։ Ընդ որում՝ մթնոլորտն աղտոտող ոչ մի վնասակար նյութ չի առաջանում, որն անխուսափելի է վառելիքի ցանկացած այլ տեսակի պարագայում։ Ջրածինը էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է, միակ վերջանյութը ջուրն է։ Այն հեշտությամբ կարելի է տեղափոխել և բաշխել սպառողներին սովորական խողովակաշարով, որոնցով այսօր տեղափոխվում է բնական գազը։ Ջրածինը էլեկտրաէներգիա կարելի է ստանալ ոչ միայն ներկայիս ջերմաէլեկտրակայանում, այլև ավելի մեծ արդյունավետությամբ՝ վերջերս ստեղծված էլեկտրաքիմիական գեներատորներում (ԷՔԳ), այսպես կոչված՝ «վառելիքային սնուցիչներում»: Ի՞նչն է, սակայն, խանգարում ջրածնի՝ որպես մաքուր վառելիքի ավելի լայն կիրառությունը։ Գլխավոր խոչընդոտը վառելիքի մյուս տեսակների համեմատությամբ ջրածնի բարձր ինքնարժեքն է։ Այժմ այն հիմնականում ստանում են նավթից, բնական գազից և քարածխից: Շատ մեծ հեռանկար է կապվում արեգակնային էներգիայի միջոցով ջրի քայքայման հետ, որը հետազոտության առարկա է գրեթե բոլոր զարգացած երկրների փորձարաններում։ Քիմիական գիտության ամենահրատապ խնդիրներից է կատալիզատորի առկայությամբ ջրի լուսաքիմիական քայքայումը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ն. Սեմյոնովը ցույց է տվել, որ վանադիումը, մոլիբդենի, մանգանի միացությունները և որոշ ներկանյութեր արդյունավետ կատալիզատորներ են նշված ռեակցիայի համար։ Նախատեսվում է ապագայում արևային ուժեղ ճառագայթում ունեցող և գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատարածություններում ստեղծել «էներգետիկ դաշտեր», որտեղ թափանցիկ սարքերից դուրս կբերվեն վերը նշված եղանակով ջրի քայքայման արգասիքները՝ ջրածինն ու թթվածինը։ Հարկ է ընդգծել, որ նշված եղանակներով Արեգակից ստացված էներգիան չի առաջացնի երկրագնդի ջերմաստիճանի բարձրացում։ Որպեսզի մարդկությունը ապահովված լինի էներգիայով, անհրաժեշտ է համատեղել բոլոր երկրների գիտնականների և կառավարությունների ջանքերը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s