Рубрика: աշխարհագրություն

ՀՀ տնտեսությունը

Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է տնտեսության նորացմանը և տնտեսվարման նորարարական եղանակների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու բնակչության կենսամակարդակը, կրճատելու աղքատությունը և պատշաճ տեղ գրավելու համաշխհարային տնտեսության մեջ։

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերություն ունեցող պետություններից մեկը։ Մեծ հողատարածքներ և բնական պաշարներ չունեցող երկրի տնտեսության հիմքը ԽՍՀՄ հումքային բազայի հիման վրա աշխատող զարգացած արդյունաբերությունն էր:  Անկախացումից հետո սկսված ճգնաժամի հետևանքով Հայաստանը կորցրեց զարգացած արդյունաբերություն ունեցող երկրի իր կարգավիճակը, և անգամ 90‑ականների ճգնաժամին հաջորդած վերելքի տարիներին չհաջողվեց լիովին վերականգնել երկրի արդյունաբերությունը։

Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նախաձեռնեց միջոցառումներ, որոնք, մի կողմից, ուղղված էին ճգնաժամի անմիջական հետևանքների շուտափույթ վերացմանը, մյուս կողմից` կառուցվածքային խնդիրների լուծմանը և տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի խթանմանը։

Կառավարության կողմից արդյունաբերության ոլորտում իրականացված և իրականացվող միջոցառումները պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական խմբի.

  • Կարճաժամկետ, որոնք ուղղված էին ճգնաժամի անմիջական հետևանքների վերացմանը և օպերատիվ խնդիրների լուծմանը, և որոնց նպատակը տնտեսական անկման և սոցիալական խնդիրների հետագա խորացման կանխարգելումն էր։
  • Միջնաժամկետ, որոնց նպատակը ներդրումների խթանումը, կառուցվածքային խնդիրների վերացումը, զբաղվածության և տնտեսական աճի ապահովումն է, ինչի արդյունքում երկիրը կթևակոխի կայուն զարգացման փուլ։
  • Երկարաժամկետ, որոնք ուղղված են երկրի արդյունաբերության մրցակցային առավելությունների, նոր հնարավորությունների բացահայտմանը, ներառում են արդյունաբերական նոր քաղաքականության իրականացումը։

Օպերատիվ հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում 2009 թվականի 2‑րդ կիսամյակում արդեն հնարավոր եղավ տնտեսական աճ ապահովել, ինչը մեծապես պայմանավորված էր կառավարության կողմից իրականացվող ընդլայնողական քաղաքականությամբ և ակտիվ հակաճգնաժամային միջոցառումներով։ 2009 թվականի 3‑րդ եռամսյակում հանքարդյունաբերության իրական ծավալների հավելաճը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի նկատմամբ կազմեց 6.8 տոկոս, իսկ 4‑րդ եռամսյակում այդ ցուցանիշն արդեն 36.4 տոկոս էր։ 2009 թվականի 4‑րդ եռամսյակում դադարեց անկումը նաև մշակող արդյունաբերության ոլորտում, և իրական ծավալները հավասարվեցին 2008 թվականի 4‑րդ եռամսյակի ծավալներին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը և նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s