Рубрика: Գրականություն

Թարգմանություն

Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Թյուիլրի պալատի հետ (ֆր.՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ², որից 68.000-ը տրամադրված է ցուցահանդեսին): Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թվականը, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան»(Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի«Ժողովրդին առաջնորդող ազատությունը»կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թվականին Լուվր է այցելել շուրջ 8.5 միլիոն մարդ։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60.600 մ² ընդհանուր մակերեսով դահլիճներում։

աղբյուր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s