Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

Ֆիզիկան բժշկությունում

Բժշկագիտությունն արհեստից գիտության վերածելու առաջին որոշիչ քայլերն արտասահմանում կատարվել են 19-20-րդ դարերում՝ բնական գիտությունների նվաճումների և տեխնիկական առաջընթացի ազդեցությամբ։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը ռենտգենախտորոշման սկիզբն է դրել, առանց որի անհնար է պատկերացնել հիվանդի խորացված հետազոտությունը։ Բնական ռադիոակտիվության հայտնագործումը և միջուկային ֆիզիկայի բնագավառում դրան հաջորդած հետազոտությունները պայմանավորել են ռադիոկենսաբանության զարգացումը։

Բժշկագիտության արագ առաջընթացը պայմանավորված է եղել ոչ միայն ֆիզիկայի և տեխնիկայի հայտնագործություններով, այլև քիմիայի և կենսաբանության նվաճումներով։ Գործնական կլինիկայում ներդրվել են հետազոտման քիմիական և ֆիզիկական մեթոդներ, խորացել են կենսաբանական, այդ թվում նաև հիվանդագին գործընթացների քիմիական հիմքերը։

Բժշկասոցիալական բժշկագիտությունը ձևավորվել է հիգիենայի բնագավառի ուսումնասիրություններով. ԵՊԲՀ-ի ընդհանուր հիգիենայի ամբիոնում կատարվել են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման, սննդի և ճառագայթային հիգիենայի, թափոնների վնասազերծման, ջրամատակարարման և ջրամբարների պահպանության հարցերին վերաբերող հետազոտություններ։ Առաջարկվել է հիգիենային մեծ առավելություն ունեցող խմբակային ջրմուղների կառուցումը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s