Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

Նյուտոնյան Մեխանիկա

Մեխանիկայի բնագավառում Նյուտոնը տալիս է հիմնական ձևակերպումներ ու հասկացությունները, կենտրոնական ուժի տակ շարժվող մարմնի շարժման օրենքները, հիմնավորում է տիեզերական ձգողության օրենքը և տալիս է աշխարհի համակարգի շարադրումը` մոլորակների շարժման տեսությունը ձգողության օրենքի հիման վրա:

Նա գրում է.”Նյութի քանակը այնպիսի չափ է, որը համեմատական է խտությանն և ծաավալին”:

Նյութի քանակը չափվող մեծություն է և որոշում է մարմնի կշռով:

Տարբեր մարմիններ անօդ տարածությունում ընկնում են միևնույն արագությամբ, իսկ ճոճանակները տատանվօւմ են նույն պարպերականությամբ, անկախ բեռից: Նա գտավ, որ ծանրության ուժի հաղորդած արագացումը կախված չէ  մարմնի զանգվածից: Զանգվածն ու նյութի քանակը Նյուտոնի համար համարժեքներ են: Իներցիայի երևութի մասին նա գրում է. ՙՙՆյութի բնածին ուժը նրան դիմադրելու բնորոշ հատկությունն է, որով ցանկացած առանձին վերցրած մարմին պահպանում է իր հանգստի վիճակը կամ հավասարաչափ ուղղագիծ շարժումը (քանի որ այն թողնված է ինքն իր կամքին)՚՚: ՙՙԱյդ ուժը համեմատական է զանգվածին՚՚:

Նյուտոնը ներմուծում է. զանգվածի գաղափարը և նկարագրում այն չափելու եղանակները:

Նյուտոնը ներմուծեց նաև շարժման քանակի հասկացողությունը ՝ որպես շարժման չափ, որը համեմանական է զանգվածին և արագությանը: Դա վեկտորական մեծություն է:

Նյուտոնը ներմուծում է ուժի գաղափարը՝ որպես մարմնի վրա ունեցած ազդեցություն, որն ընդունակ է փոխել մարմնի հանգստի վիճակը, կամ հավասարաչափ ուղղագիծ շարժումը: Այդպիսի ազդեցություն կարելի է ստանալ ոչ միայն հպման դեպքում, այլև որոշ հեռավորության վրա՝ ուժիային կենտրոնով: Ուժային կենտրոնով ստեղծվող ազդեցությունը Նյուտոնն անվանում է կենտրոնական ուժ: Նա շատ լավ պատկերացնում էր ուժային դաշտը:

Հասկանալով շարժման քանակի հասկացողության հիմնարար նշանակությունը դինամիկայի համար, Նյուտոնը նշում է, որ հենց  այդ մեծության փոփոխության արագությամբ է որոշվում ուժի ազդեցությունը, և դրա համար էլ այն դնում է ողջ դինամիկայի հիմքում: Գիտության զարգացումը հաստատեց նրա ճշտությունը, միայն թե ՙՙ շարժման քանակի՚՚-ի փոխարեն այժմ օգտագործվում է ՙՙիմպուլս՚՚ տերմինը:

Նյուտոնը անդրադառնում է տարածության և ժամանակի հասկացողություններին (հաշվանքի համակարգ): Նյուտոնն ընդունում է, որ բնության մեջ գոյություն ունի բացարձակ հանգիստ, հաշվանքի բացարձակ համակարգ, ընդունում է նաև բացարձակ ժամանակի հասկացությունը: Վերջինս հոսում է ինքն իրեն և չի առնչվում որևէ պրոցեսի հետ: Նա գրում է.

ՙՙI. Բացարձակ ժամանակը, կամ իրական մաթեմատիկականը, ինքն իր հետ է, և ըստ իր էության առանց որևէ առնչության արտաքինի հետ, հոսում է հավասարաչափ և այլ կերպ կոչվում է տևողություն: Հարաբերական ժամանակը, կամ թվացյալ ժամանակը, մեր զգայությունների կողմից ընկալվող ճշգրիտը կամ փոփոխականն է՝ ժամը, օրը, ամիսը, տարին՚՚

ՙՙII. Բացարձակ տարածությունը ըստ իր էության անկախ է և չի առնչվում որևէ արտաքինի հետ, միշտ մնում է միատեսակ և անշարժ: Հարաբերական տարածությունը դրա չափն է, կամ մի ինչ-որ սահմանափակ շարժման մաս, որը որոշվում է մեր զգայություններով՚՚: 

ՙՙIII. Տեղը՝ տարածության մի մասն է, որը զբաղեցված է մի մարմնով և տարածության համեմատ լինում է կամ բացարձակ, կամ հարաբերական՚՚:

ՙՙIV. Բացարձակ շարժումը մարմնի տեղաշարժման է մի բացարձակ տեղից մյուսը, հարաբերականը՝ հարաբերական տեղից՝ հարաբերականը՚՚: 

Թեկուզև գործնականում մենք ճանաչում ենք թվացյալ հարաբերական շարժումները, մենք կարող ենք դրանցով գտնել իրական շարժումները և դրանվ պատճառները: Որպես օրինակ, Նյուտոնը ներկայացնում է իր հայտնի փորձը պտտվող դույլով: Եթե նախորդ ոլորված պարանից ամրացված ջրով լցված դույլը կախենք առաստաղից և բաց թողնենք, ապա պարանի պտտման-բացման հետ միաժամանակ կպտտվի դույլը: Ջուրը միանգամից չի տարվում շարժմամբ և նրա մակերևույթը սկզբում հարթ է, այսինքն՝ դույլի համեմատությամբ ջուրը գտնվում է ուժեղ հարաբերական պտուտի մեջ, և այդ հարաբերական շարժումը չի անդրադառնում նրա վիճակի վրա: Շարժմանը ներգրավվելուն զուգընթաց, ջրի մակերևույթը ձևախախտվում է: Մեծագույն ձևախախտում(դեֆորմացիա) կնկատվի այն դեպքում, երբ ջրի պտտման արագությունը դույլի նկատմամբ հավասար լինի զրոյի: Այդ պահին ջրի բացարձակ շարժումը ամենամեծը կլինի: Այստեղից Նյուտոնը հետևություն է անում, որ կարելի է հատնաբերել պտտական շարժումը բացարձակ դատարկ տարածության մեջ: Արագացումը Նյուտոնի մեխանիկայում բացարձակ բնույթ է կրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s