Рубрика: Գրականություն

Դեպի Արմավիր

Երեւանից 48 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի համեմատաբար երիտասարդ քաղաքներից մեկը՝ Արմավիրը: Հոկտեմբերյանի շրջանի նախկին կենտրոնը 1995-ին է ստացել քաղաքի կարգավիճակ ու դարձել Արմավիրի մարզկենտրոնը:

Քաղաքը նախկինում ունեցել է Սարդարաբատ, Սարդարապատ, Հոկտեմբերյան անվանումները։ Սարդարապատը Հոկտեմբերյան է վերանվանվել 1935-ին ի պատիվ Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության, իսկ 1990 թ-ից վերանվանվել է Արմավիր։

Երեւանի խաների կողմից այստեղ կառուցել է Սարդարապատ բերդը, որը հանդիսացել է Երեւանի խանության Սարդարապատի մահալի գլխավոր ամրոց- կենտրոնը՝ Երեւանից հետո լինելով երկրորդ ամուր բերդը։ Արեւելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվելուց հետո՝ 1827-ին, ռուսական զորքերը գրավել են այն, ինչից հետո բերդը վերացվել է։

Մինչեւ Արեւելյան Հայաստանի՝ Պարսկական տիրապետությունից դուրս գալը, մարզի տարածքում բնակվել են մեծ քանակությամբ թուրքեր եւ պարսիկներ, որոնք 1827 թ-ին հեռացել են այստեղից։ 1828-1829 թթ. տարածքը վերաբնակեցվել է Արեւմտյան Հայաստանից եւ Պարսկահայաստանից գաղթած բնակիչներով։

Ո՞ւր գնալ Արմավիրում

Արմավիրի այցելուների համար նորություն չէ Սարդարապատ հուշահամալիրն իր թանգարանով՝ նվիրված 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտին: 

Արմավիրցիները, սակայն, վստահեցնում են, որ քաղաքում այլ հետաքրքրիր վայրեր եւս կան: Զբոսաշրջիկներին այստեղ խորհուրդ են տալիս լինել քաղաքի կենտրոնական զբոսայգում, որտեղ, ինչպես տեղաբնակներն են ասում, թթվածնի մեծ պաշար կստանան: Այգու մոտ է գտնվում 2014-ին բացված Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Հարակից տարածքում շատ են սրճարանները: Քաղաքի կենտրոնական հատվածում է գտնվում մշակույթի տունը, որտեղ ժամանակ առ ժամանակ ներկայացումներ ու  համերգներ են կազմակերպվում:

Սակայն, ամենահետաքրքիր վայրերից մեկի մասին չգիտեն անգամ շատ տեղաբնակներ: Արմավիրի հենց կենտրրոնում՝ նախկին ստադիոնի մոտ է գտնվում կենդանաբուսաբանական այգին:

Այգու այցելուներին «դիմավորում են» սիրամարգերը, փասիանները, տարբեր տեսակի ու գույների թռչունները, կապիկները, արջերը, առյուծները: Կենդանիների հետ շփվելուց բացի՝ այցելուները կարող են վայելել իրենց հանգիստը մի քանի հարյուր հեկտար կանաչ տարածքում՝ հազվագյուտ տեսակի բույսերի ու ծառերի կողքին:

Տարածքը ոչ միայն որպես կենդանաբանական այգի է ծառայում, այլեւ կենդանիների պաշտպանության կենտրոն. հիմնադիրն այստեղ բերում է վիրավոր թռչունների ու կենդանիների, խնամում ու բուժում է նրանց:

Դեպի Արմավիր: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s