Այս պահին Հայաստանում ռազմական իրավիճակ է։ Երկրի ռազմական ուժը պատերազմում է, որից կարող են տուժել խաղաղ բնակչությունը։ Այս ամենից խուսափելու համար կա օդային տագնապը, որի օգնությամբ ժողովրդին զգուշացվում է, որ մարդիկ լքեն իրենց տներն ու արագ մոտենան մոտակա ապաստարանին։ Բայց այս ամենի հետ մեկտեղ քաղաքացին պետք է իր հետ պարտադիր վերցնի իր անձը հաստատող փաստաթուղթ, ջուր, 2-7 օրվա համար նախատեսված ուտելիք։ Հարկավոր կլինի նաև տաք շոր, վերմակներ և այլ գոյատևման համար անրաժեշտ իրեր ։ Օդային տագնապից անմիջապես հետո չի լինի հարձակումը, այնպես որ կարելի է հաշվի առնել մի քանի րոպեների տարբերությունը։ Ավելի հեշտ կլինի հարկավոր իրերը հավաքած լինել և պահել ձեռքի տակ։ Ապաստարան կարողեն համարվել շենքերի պադվալային հարկի նկուղները, մետրոի մուտքերը, ստորգետնյա անցումները և այլն։