1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, համեստ, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ, հուզիչ, ծավի-բիլ, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դեղձան, դատարկել-պարպել, սնապարծ, խոնավ-տամուկ:
2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի
3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, դալար, ուսյալ-տգետ, երկչոտ-համարձակ, հինավուրց, գագաթ-ստորոտ, օրինական-ապօրինի, անջրդի-ջրարբի, ինքնահավան, նոսր-թանձր, ողորկ-խորդուբորդ, հեռավոր,արատավոր-անբասիր, հմուտ:
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն– Նա տգետ էր, իսկ քույրը բավականին գիտունիկ էր։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր – Մարկային հաջողությունները գերազանցեցին տմարդկային վայրենիներին։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ – Վախկոտները կարճ կապրեն, իսկ անվախները երկար։
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ – Վճարովի տոմսերը բավականին թանգ էին, իսկ անվճար տոմսերի համար բավականին բարդ փորձություններ էին ընտրվել։
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ – Որոշների համար տվյալ երաժշտությունը հաճելի է, իսկ ուրիշների համար տհաճ։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ – Հասուն է նա, ով անհասի հետ գլուխ չի դնում։