Հիմքեր են համարվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և դրան միացած մեկ կամ մի քանի հիդրոքս (OH) խմբերից, որոնք քիմիական ռեակցիաների ընթացքոթում կարող են մի նյութից անփոփոխ անցնել մի այլ նյութի։
Դասակարգում
Դասակարգվում են ըստ ջրում լուծվելու ունակության.լինում են լուծելի(ալկալիներ) և անլուծելի։
Անվանակարգ
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:
KOH՝ կալիումի հիդրոքսիդ
NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ
Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ
Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ
Ստացումը լաբորատորիայում և արդյունաբերության մեջշ
Ալկալիները (ջրում լուծելի հիմքերը) կարող են ստացվել.
• համապատասխան մետաղի ու ջրի փոխազդեցությունից՝ 2Na + 2H2O = 2NaOH + H2↑Ba + 2H2O = Ba(OH)2 + H2↑
• համապատասխան մետաղի օքսիդի ու ջրի փոխազդեցությունից՝ Li2O + H2O = 2LiOHBaO + H2O = Ba(OH)2
Ջրում չլուծվող հիմքերն ստացվում են
• համապատասխան մետաղի լուծելի աղի ու ալկալու փոխազդեցությունից, օրինակ՝ CrSO4 + 2NaOH = Cr(OH)2↓ + Na2SO4Cu(NO3)+22KOH = Cu(OH)2↓ + 2KNO3MnCl 2+ Ba(OH)2 = Mn(OH)2↓ + BaCl2
Ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները
Հիմքերի քիմիական հատկությունները1.Հիմքերի փոխազդեցությունը հայտանյութերի հետ Ջրում լուծելի հիմքերը` ալկալիները, գունավորում են հայտանյութերը` լակմուսը` կապույտ, մեթիլօրանժը` դեղին, իսկ ֆենոլֆտալեինը՝ մորեգույն։
2.Հիմքերի և թթուների փոխազդեցությունը Թթուների հետ փոխազդում են և լուծվող, և անլուծելի հիմքերը՝ առաջացնելով աղ և ջուր (չեզոքացման ռեակցիա):
2NaOH + H2SO 4= Na2SO 4 + 2H2O
Cu(OH)2 + H2SO 4 = CuSO 4 + 2H2O
2KOH + H2S = K2S + 2H2O
3.Ալկալիների և թթվային օքսիդների փոխազդեցությունը
Ba(OH)2 + CO2 = BaCO3↓ + H2O
Ca(OH)2 + SO2 = CaSO3↓ + H2O
4.Ալկալիների և աղերի փոխազդեցությունը Այս փոխազդեցությունը հանգեցնում է նոր հիմքի և նոր աղի առաջացման։ Ըստ որում` ելանյութ աղը պետք է ջրում լուծելի լինի, իսկ արգասիքների թվում կամ անլուծելի հիմք,
կամ անլուծելի աղ լինի՝
FeSO 4+ 2KOH = Fe(OH)2↓ + K2SO 4
Na2SO 4+ Ba(OH)2 = BaSO 4↓ + 2NaOH
5.Ալկալիների և ոչ մետաղների փոխազդեցությունը Ոչ մետաղներից ալկալիները փոխազդում են, հիմնականում հալոգենների հետ։ Այս դեպքում, որպես կանոն` կրկին աղ և ջուր են առաջանում, օրինակ՝
Cl2+ 2NaOH = NaCl + NaOCl + H2O
6. Անլուծելի հիմքերի քայքայումը Անլուծելի հիմքերը հիմնականում անկայուն են ու տաքացնելիս քայքայվում են` ջուր և հիմնային օքսիդ առաջացնելով, օրինակ՝
Cu(OH)2 = CuO + H2O2Al(OH)3 = Al2O3 + 3H2O