Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը՞ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում:
ԴՆԹի-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջ ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկելոդիները: Նուկլեոտիդը միացությունը է՝ կազմված է երեք նյութերից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ-ի մոլեկուլում տարերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքով: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահօանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը:
ԴՆԹ-ի երկու շղթների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա, մի շղթաթի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրաքանչուրում զույգ նուկլեոտիդները կարծես իրար լրացնում են :
ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը հայտնաբերել է ամերիկացի կեսնաբան Ջեյս Ուոթսոնը և անգլիացօ ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը: ՌՆԹն կառուցվածքով նման է ԴՆԹ- մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզոսիռիբոզն է այլ ռիբոզը: Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ անվանումը:
Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքաան քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար: