Սոթքի ոսկու հանքավայր, հանքավայր Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթայի հյուսիսում, Սոթքի լեռնանցքի մոտ։
Սոթքի ոսկու հանքավայրը հայտեի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և ընդմիջումներով մշակվել է մինչև 4-րդ դար։
Ըստ ԽՍՀՄ գիտական շրջանակների ներկայացրած տեղեկատվության` ՀԽՍՀ տարածքում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով: Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է դասվում
Առաջացել է նեոգենում՝ հանքայնացման 5 փուլերով։ Հանքայնացված են վերին կավճի ու պալեոգենի հրաբխանստվածքային ապարները(գաբրոներ, գաբրոդիաբազներ) և դրանց հարող նեոգենի գրանիտոիդային ու ռիոլիտային դայքերը։ Հանքամարմինները ներկայացված են մի քանի հարյուր մ երկարություն և 0, 5-3 մ հաստության քվարցային երակներով ու շտոկվերկային բնույթի երակիկացանավոր հանքայնացմամբ։ Հանքադաշտում հայտնաբերվել են նաև ոսկեբեր ցրոններ։ Արմատական հանքանյութը բազմամիներալային է, առկա են ավելի քան 200 հանքային և ոչ հանքային միներալներ։ Արդյունաբերական նշանակություն ունեն ոսկին, արծաթը և ուղեկից այլ տարրեր։ Ոսկին գտնվում է բնածին վիճակում՝ տարաչափ հատիկների ձևով և սուլֆիդային միացությունների մեջ՝ ցրված, մանրացված ոսկու և թելուրիդներիձևերով։ Հայտնի է մ․ թ․ ա․ II հազարամյակից և ընդմիջումներով շահագործվել է մինչև 4-րդ դար։ 1976 թվականից շահագործվում է բաց և ստորգետնյա եղանակներով, ներկայումս՝ «Սթեռլայթ Գրուպ» ընկերության կողմից։
Հետագայում մոռացվել և վերստին հայտնաբերվել է 1951 թվականին։ Ունի հիդրոթերմալ ծագում և կապված է նեոգենի հասակի գրանիտոիդային փոքր ինտրուզիաների հետ։ Առաջացել է փոքր խորություններում, միջին-ցածր ջերմաստիճանային պայմաններում։ Հանքադաշտը կազմված է վերին կավճի և պալեոգենի հրաբխածին-նստվածքային շերտախմբերից, գաբրոներից և հիպերբազիտներից, որոնք հատվում են ավելի երիտասարդ՝ նեոգենի գրանիտ ոիդային կազմի փոքր ինտրոլզիաներով։ Գաբրոների և պերիդոտիտների մեջ հայտնաբերված և ուսումնասիրված են հյուսիսարևմտյան տարածում ունեցող չորս հանքաբեր զոնա։ Որոշ տեղերում հանքայնացված են նաև քվարց պորիֆիրային դայքաները։ Սոթքի ոսկու հանքավայրում տարածված է երակային և երակիկա-ցաևավոր քվարց-կարբոնատ-սուլֆիդային հանքայնացումը, որը հիմնականում ունի շտոքվերկային բնույթ։ Հանքաքարը աչքի է ընկնում իր բազմամիներալային բաղադրությամբ։ Հայանաբերվել և նկարագրվել են մոտ 200 հանքային և ոչ հանքային միներալ, որոնք առաջացել են հանքայնացման մի շարք փուլերի ընթացքում։ Ոսկու կուտակման համար ամենակարևորները եղել են՝ քվարց-կարբոնատ-սուլֆիդային ոսկեբեր և քվարց (խալցեդոնանման), կարբոնատ-ոսկի-թելուրիդային փուլերը։ Հանքաքարում ոսկին գտնվում է բնածին ոսկու խիստ տարբեր չափի հատիկների, սուլֆիդների մեջ ցրված նուրբ դիսպերսիոն ոսկու և թելուրիդների ձևով։ Սոթքի ոսկու հանքավայրում բարձր է բիսմութի և թելուրի պարունակությունը։ Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում Մասրիկ և Սեյդլար (Թարթառի վտակ) գետերի վերին հոսանքներում տարածված ոսկեբեր ալյուվիալ նստվածքները։ Սոթքի ոսկու հանքավայրը հետախուզված է և շահագործվում Է։