Рубрика: Գրականություն

Ալեքսանդր Շիրվանզադե. «Արտիստը»

Ինձ շա՜տ դուր եկավ ,,Արտիստը՚՚ պատմվածքը, որն ուներ խոր իմաստ:Պատմությունը 18 տարեկան երիտասարդ արտիստ Լևոնի մասին է, ով սիրահարվում է տանտիրուհու աղջկան՝ Լուիզային: Լուիզան պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում, որը օպերային երգիչ է։ Դրանից հետո Լևոնի մոտ մեծ ցանկություն է առաջանում գնալ Իտալիա՝ Լուիզային տեսնելու: Նա Իտալիա գնալու համար գումար է հավաքում ձախ կոշիկի մեջ: երբ նա հավաքած է լինում 150 ռուբլի, նրա վրա հարձակվում են փողոցային խուլիգաններ և ուսումնասիրում գրպանները, սակայն ոչինչ չգտնելով՝ խլում հագուստը , այդ թվում նաև կոշիկները: Այդ ընթացքում Լուիզան ամուսնանում է Կավարալոյի հետ և գնում է Փարիզ: Լևոնը սկսել էր հարբել, նրա բերանից սկսել էր օղու հոտ գալ: նա գումար վաստակելու համար պանդոկներում նվագում էր, և այնտեղ նրան ստիպում էին օղի խմել: Երբ Լևոնը իմացավ Լուիզայի մասին, ներքուստ շատ տխրեց, բայց նա իր տխրությունը ցույց չէր տալիս: Մի օր հեղինակը, Իցկոն և Չաուշենկոն (Լևոնի ընկերները) գնացին այնտեղ, որտեղ Լևոնը հաճախ է լինում, և փորձում էին Լևոնին գտնել, քանի որ նա կորած էր լինում: Ինչ-որ ժամանակ անց գտնվում է Լևոնի դին, այն թրջված էր և սփրթնած: Նրան գտել էին այն նավի տակից, որը պետք է նրան երկու շաբաթ հետո տաներ Իտալիա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s