Թատրոնը ծնունդ է առել Հին Հունաստանում 5000 տարի առաջ և ծագում է «Θέατρον» բառից, որը նշանակում է «վայր, որտեղ նայում են»: Նախկինում թատերական ներկայացում կարող էր ցույց տալ մեկ դերասան, որը դիմակները փոխելով՝ տարբեր կերպարներ էր մարմնավորում: Հնում ամֆիթատրոնների նստարաններից այսպես թե այնպես դիմախաղը չէր երևում, ուստի տխրություն և ուրախություն արտահայտող դիմակները բոլոր հարցերը լուծում էին: Հին Հունական թատրոնը եզակի էր ու հանճարեղ: Կիսալուսնաձև ամֆիթատրոնները այնքան հանճարեղ էին կառուցված, որ բեմի վրա ասված ամեմ մի շշուկ լսվում էր ամֆիթատրոնի ամենահեռավոր անկյունից անգամ: Եվ որքան էլ հետագա դարերում փորձել են նմանատիպ էֆեկտն ու հանճարեղությունը կրկնել, ոչ ոքի չի հաջողվել դա անել: Հին հունական թատրոնն անգերազանցելի է ու միստիկ: Սակայն կան բաներ, որոնք մեծ զարմանք կարող են առաջացնել, օրինակ՝
- Հին հունական թատրոնում մեծ ուշադրություն են հատկացրել ծափահարություններին: Այն մարդիկ, զինվորները, որոնք մի ձեռք են ունեցել, սովորաբար նստել են առանձին մասում, իսկ նրանց շարքից առաջ նստացրել են ճաղատ ստրուկների, որոնց գլխին հարածել են մի ձեռքով և ծափահարության էֆեկտ ստացել:
- Հին Հունաստանում թատրոնում խաղում էին միայն տղամարդիկ՝ անգամ կանանց դերերը: Եթե տղամարդը խաղում էր գեղեցիկ կնոջ դեր, նա կրում էր սպիտակ դիմակ, եթե տգեղ կնոջ՝ դեղին դիմակ: Հանդիսատեսներն էլ միայն տղամարդիկ էին:
- Հանդիաստեսն իր հետ ուտելիք և բարձ էր բերում: Իսկ եթե ներկայացումը դուր չէր գալիս, նրանք իրենց հետ բերած ուտելիքը, որը ժամերի ընթացքում շոգի պատճառով փչացել էր, նետում էին դերասանների վրա:
- Այսօրվա բազմասերիանոց ֆիլմերի նախօրինակը եղել է Սիցիլիական թատրոնը: Վկայություններ կան, որ այնտեղ ներկայացումներ են եղել, որ տևել են ամիսներ ու տարիներ:
- Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ, եթե պետք է հերոսը մեռներ և արյուն թափվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որևէ ստրուկի կամ մահապատժի դատապարտվածի հետ և իրականում բեմի վրա սպանում նրան:
Սրանցից ոմանք կան, սակայն ավելի զարգացած և մարդասիրական ձևերով։ Հիմա թատրոնը, որպես հանդիսատես-դերասան-բեմ, այդպիսի մեծ ճանաչում և պահանջարկ չունի, քան տաս տարի առաջ, քանի որ այժմ զարգացում է ապրում հեռուստատեսության ֆիլմերն ու սերիալները, որի հիմքում էլի ընկած է թատրոնը։
Կան թատրոնի չորս տեսակներ.
- Դրամա՝ արձակի յուրահատուկ տարատեսակ է, որը ներկայացվում է բեմականացումներում,
- Երաժշտական թատրոն՝ արդի երաժշտական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։
- Կատակերգություն՝ այն թատերական ներկայացումները, որտեղ որպես պատմություն պատմելու միջոց օգտագործվում է հումորը որակվում են որպես կատակերգություններ։
- Ողբերգություն՝ դրամայի յուրահատուկ ձև է, որը հաճախ օգտագործվել է պատմական շարունակականության և մշակութային ինքնության վրա զգալի ազդեցություն թողնելու համար։
Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից:
Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը: 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։