- Ի՞նչ է ոճը և ինչ դեր ունի գեղագիտական իդեալի ստեղծման մեջ:
Ոճը դա որոշակի ժամանակաշրջանի և ուղղության կամ արվեստագետի անհատական ստեղծագործական հնարանքների բնորոշ հատկանիշների ամբողջությունն է: Գեղագիտական իդեալի ստեղծման մեջ ունի շատ ուղիղ կապ, քանի որ այդ ժամանակաշրջանի ոճն է թելադրել, թե ինչպիսին պետք է լինի այն և ինչ չափանիշների համապատասխանի:Ոճը բնորոշում է միայն ապրանքի արտաքին տեսքը։ Գեղեցիկ ոճը կարող է գրավել շատերի ուշադրությունը, սակայն պարտադիր չէ, որ ապրանքի ֆունկցիոնալ հատկանիշները դրանից ավելանա։ Ավելին. հաճախ այն կարող է հանգեցնել ապրանքի շահագործման բնութագրիչների վատթարացման։ Օրինակ բազմոցը կարող է ունենալ գեղեցիկ ոճ, սակայն հարմարավետ չլինել։ Ի տարբերություն ոճի, դիզայնն արտաքին տեսքից ավելին է. այն բնորոշում է ապրանքի էությունը։ Լվ դիզայնը ոչ միայն բարելավում է ապրանքի արտաքին տեսքը, այլև բարձրացնում է ապրանքի արժեքավորությունը։ Մրցակցության սրմանը զուգընթաց դիզայնը նույնպես վերածվել է ապրանքների տարբերակման արդյունավետ միջոց։ Ավելին, դիզայնում կատարվող ներդրումների շահութաբերությունն այսօր ապացուցված է նաև գործնականորեն։