
Ջուրը ամենահասարակ նյութն է մեր մոլորակի վրա, միևնույն ժամանակ ամենատարածվածը ՝ առանց որի հնարավոր չէ ապրել։Առանց ջրի չէր լինի ամենակարևորը՝ օդը։ Ջրի բացակայությունից է, որ տիեզերքի մնացած մոլորակներում կյանք չկա։ Կան շատ երկրներ, որոնք չունեն ջուր, որը պատճառ է դառնում հազարավոր մարդկանց մահվան։ Երկրի մակերևույթի 70% ը ջրով է պատված, միևնույն է, եթե քաղցրահամ ջրերը վերանան մարդիկ չեն կարող գոյատևել օվկիանոսային ջրերով։Եվ բոլորս պարտավոր ենք մեր հերթին խնայողաբար օգտվել ջրից։ Միայն մի վայրկյան պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե երկրի վրայից 5 րոպեյով վերանար ջուրը, սա աղետ կլիներ։ Ջուրը մեր կյանքի աղբյուրն է։