Սա այդքան էլ չեմ համարում հոդված, որովհետև այն հարցազրույց էր վերցված Սիրադեղյանից 1994 թվականին «Մաքսիմում» լրատվականի կողմից։ Ընդհանուր ինձ այն շատ դուր եկավ։ Հասկանում եմ, որ Սիրադեղյանը որպես քաղաքական գործիչ լրիվ ուրիշ է, որպես հեղինակ լրիվ ուրիշ, որի մասին նա նաև անձամբ է նշում հարցազրույցում։ Սիրադեղյանին տրվեցին տարբեր հարցեր, որոնց պատասխանները իմանալը հետաքրքիր էր և ցանկալի։ Հարցազրույցը ինձ շատ բան սովորեցրեց Սիրադեղյանի մասին և նա ինձ որպես անձ էլ սկսեց դուր գալ։ Կցանկանայի հանդիպել նրան, բայց ցավոք էլ չեմ կարող։ Կարծում եմ բոլոր Սիրադեղյան կարդացած մարդիկ նկատած կլինեն, թէ ինչպես է նա սիրում Հայաստանը, նրա սերը հայրենիքի հանդեպ յուրահատուկ մի զգացմունք է։