Ստեփանավանի դենդրոպարկ
Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, հայտնի նաև որպես Ստեփանավանի դենդրոպարկ, գտնվում է Լոռու մարզիԳյուլագարակգյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա[1], Երևանից155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա
Լոռու մարզ
Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավորՀայաստանի հյուսիսում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի արևելյան հատվածն ու Այրարատ նահանգի Նիգ գավառիհյուսիսային տիրույթները։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի և Կալինինոյի շրջանների միավորման հետևանքով՝ ՝ 1995 թվականիբարեփոխումների արդյունքում։
Քարաձոր
Քարաձոր (նախկին անվանումը` Էֆենդի), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզիՍպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 2 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Քարաձոր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1836 թվականին, վերանվանվել Քարաձոր 1946թվականին։