Կյանքն ապրելը ազատ դաշտ չէ, որով կարելի է հեշտությամբ անցնել: Այնուամենայնիվ, մենք պետք է ձգտենք ապրել, շարունակել գործել նույնիսկ այն ժամանակ, երբ դա դառնում է անտանելի։ «Ծերունին և ծովը» պատմվածքում Հեմինգուեյի գլխավոր հերոսը մուրացկան ծերունին է, ապրելով անտանելի պայմաններում, իր հետաքրքրությունը գտնում է ծովի և միայն ծովի նկատմամբ։ Ծերունին կարծում էր, որ քամին իր ընկերն է, բայց ոչ միշտ։ Իսկ անսահման ծովում բազմաթիվ են և ընկերներ և թշնամիներ: Ծերունու աշխարհն էր ծովը։ Կարծում եմ բոլորս ունենք այդպիսի աշխարհ, որի շուրջ ապրում ու գոյատևում ենք։
Ծերունին հիանում էր ծովով, արևով, լուսնով, աստղերով։ «Լավ է, որ մենք ստիպված չենք սպանել արևը, լուսինը և աստղերը: Բավական է, որ ծովից ուտելիք կորզենք ու մեր եղբայրներին սպանենք»։ Ծերուկի կերպարանքով ես տեսնում եմ ուժեղ կամքի տեր, ազնիվ աշխատավորի, որին կարելի է սպանել, բայց ոչ հաղթել: Դրա մասին են վկայում նրա գործողությունները ծովում, որտեղ նա ձկան համար կոշտ պայքար է մղում իր թշնամու՝ աքիլի դեմ։
Մեր կյանքում նույնպես նման պահեր հաճախ են լինում։ Օրինակ, այսօր իմ ավագ եղբայրները, սիրելի ընկերներ, կանգնած են սահմանին՝ պաշտպանելով հայկական հողերը և ժողովրդի խաղաղությունը թշնամիներից։ Նրանցից շատերը հերոսաբար զոհվում են, բայց մյուս երիտասարդ ու մեծ ռազմիկներն ու մարտիկները շարունակում են իրենց գործը։