Рубрика: աշխարհագրություն

ՀՀ տնտեսությունը

Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է տնտեսության նորացմանը և տնտեսվարման նորարարական եղանակների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու բնակչության կենսամակարդակը, կրճատելու աղքատությունը և պատշաճ տեղ գրավելու համաշխհարային տնտեսության մեջ։

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերություն ունեցող պետություններից մեկը։ Մեծ հողատարածքներ և բնական պաշարներ չունեցող երկրի տնտեսության հիմքը ԽՍՀՄ հումքային բազայի հիման վրա աշխատող զարգացած արդյունաբերությունն էր:  Անկախացումից հետո սկսված ճգնաժամի հետևանքով Հայաստանը կորցրեց զարգացած արդյունաբերություն ունեցող երկրի իր կարգավիճակը, և անգամ 90‑ականների ճգնաժամին հաջորդած վերելքի տարիներին չհաջողվեց լիովին վերականգնել երկրի արդյունաբերությունը։

Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նախաձեռնեց միջոցառումներ, որոնք, մի կողմից, ուղղված էին ճգնաժամի անմիջական հետևանքների շուտափույթ վերացմանը, մյուս կողմից` կառուցվածքային խնդիրների լուծմանը և տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի խթանմանը։

Կառավարության կողմից արդյունաբերության ոլորտում իրականացված և իրականացվող միջոցառումները պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական խմբի.

  • Կարճաժամկետ, որոնք ուղղված էին ճգնաժամի անմիջական հետևանքների վերացմանը և օպերատիվ խնդիրների լուծմանը, և որոնց նպատակը տնտեսական անկման և սոցիալական խնդիրների հետագա խորացման կանխարգելումն էր։
  • Միջնաժամկետ, որոնց նպատակը ներդրումների խթանումը, կառուցվածքային խնդիրների վերացումը, զբաղվածության և տնտեսական աճի ապահովումն է, ինչի արդյունքում երկիրը կթևակոխի կայուն զարգացման փուլ։
  • Երկարաժամկետ, որոնք ուղղված են երկրի արդյունաբերության մրցակցային առավելությունների, նոր հնարավորությունների բացահայտմանը, ներառում են արդյունաբերական նոր քաղաքականության իրականացումը։

Օպերատիվ հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում 2009 թվականի 2‑րդ կիսամյակում արդեն հնարավոր եղավ տնտեսական աճ ապահովել, ինչը մեծապես պայմանավորված էր կառավարության կողմից իրականացվող ընդլայնողական քաղաքականությամբ և ակտիվ հակաճգնաժամային միջոցառումներով։ 2009 թվականի 3‑րդ եռամսյակում հանքարդյունաբերության իրական ծավալների հավելաճը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի նկատմամբ կազմեց 6.8 տոկոս, իսկ 4‑րդ եռամսյակում այդ ցուցանիշն արդեն 36.4 տոկոս էր։ 2009 թվականի 4‑րդ եռամսյակում դադարեց անկումը նաև մշակող արդյունաբերության ոլորտում, և իրական ծավալները հավասարվեցին 2008 թվականի 4‑րդ եռամսյակի ծավալներին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը և նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն:

Рубрика: աշխարհագրություն

Մեքենաշինություն

Картинки по запросу մեքենաշինություն

Մեքենաշինության նշանակությունը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ է: Չկա մարդու գործունեության ﬕ բնագավառ որտեղ չկիրառվի մեքենաշինության այս կամ այն եթնաճյուղի թողարկված արտադրանքը: Գլխավորապես մեքենաշինության շնորհիվ է, որ կատարվում են տնտեսության տեխնիկական վերազինում, արտադրության աֆտոմատուցում և կոմպյուտերացում: Շնորհիվ մեքենաշինության վճռական դերի տնտեության բոլոր ճյուղերի համար` այդ ճյուղի աճի տեմպը սովորաբար ավելի բարձր է լինում, քան մյուս ճյուղերինը: Եթե որևէ երկրում կա զարգացած մեքենաշինություն, դա նշանակում է, որ բարձր են այդ երկրի տնտեսական զարգացման մակարդակը և արտադրական մշակույթը:

Մեքենաշինությունը և մետաղամշակումը ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղն էր, որին 1987 թվականին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32,5%-ը ։ 1920-1928 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավետիքյան եղբայրների անվան հաստոցաշինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգմ ան գործարանների շինարարությունը։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինարարական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։

ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է 1929-40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը և այլն։ 1998 թվականին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990 թվականի 98,6 %- ը, 1992 թվականին՝ 40,6 %-ը։ Ներկայումս մեքենաշինական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում՝ հաստոցագործիքաշինության ոլորտում՝ թվածրագրային համակարգերով հանդերձված հաստոցներն ու մշակող կենտրոնները, ոչ սերիական արտադրության որոշ հաստոցներ և հոսքային գծեր, ավտոգենային սարքավորումները:
Հանրապետության մեքենաշինական արդյունաբերությունն իր մեջ ներառում է.

Հաստոցագործիքաշինություն` հաստոցաշինական և գործիքաշինական, հատուկ մեքենաշինության ձեռնարկություններ (կոմպրեսորներ, պոմպեր, ավտոգենային սարքավորումներ, խողովակային ամրաններ և այլն),

էլեկտրատեխնիկական համալիր (էլեկտրական մալուխների և լարերի, էլեկտրաշարժիչների և գեներատորների, տրանսֆորմատորների, էլ. մարտկոցների, կոմուտացիոն և լուսատեխնիկական սարքավորումների արտադրության ձեռնարկությունները),

Սարքաշինական և էլեկտրոնային արդյունաբերություն (հսկիչ և չափիչ սարքերի, ռելեների, կապի միջոցների, փոխարկիչների, համակարգիչների և դրանց մասերի արտադրության ձեռնարկությունները):
Մեքենաշինական արտադրատեսակներ

Հանրապետության մեքենաշինական ոլորտի արտահանվող հիմնական արտադրատեսակներն են` ավտոգենային սարքավորումները, էլ. մարտկոցները, էլ. շարժիչները և գեներատորները, եռակցման սարքավորումները, խողովակային ամրանները, չափիչ և հսկիչ սարքերը, կոմպրեսորները, յուղի պոմպերը, ավտոմոբիլային ռելեները, միացուցիչները, կարծր համաձուլվածքների հիմքի վրա մետաղամշակման և քարի մշակման գործիքները և այլն:

Рубрика: աշխարհագրություն

ՀՀ Կենդանական աշխարհը

Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։Ողնաշարավոր կենդանիները ներկայացված։ են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը: Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։

Թռչյուներ

Հայաստանում հանդիպում է թռչունների ավելի քան 349 տեսակ՝ տարածված բոլոր բնական գոտիներում (կան կիսաանապատային, լեռնատափաստանային, անտառային և ալպյան տեսակներ), ջրլող թռչուններ՝ այն շրջաններում (որոշ բացառությամբ), որտեղ կան գետեր, լճեր, արհեստ, ջրավազաններ։ Խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը։ Արհեստական ձկնաբուծական ջրամբարների ստեղծմանը զուգընթաց խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրաճահճային թռչունների քանակությունը։ Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ (ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն) հարմարվել են մարդու հարևանությամբ ապրելուն։ 67 տեսակ գրանցված է Միջազգային, ԽՍՀՄ և ՀՀ Կարմիր գրքերում:

Рубрика: աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
  2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
  3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Եթե ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա կտեսնենք, որ մենք գտնվում ենք վատ հարաբերությունների մեջ միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ… Մնացած հարևան երկրների հետ մենք չունենք վատ հարաբերություններ… ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով տնտեսական տեսանկյունից կարելի է ասել, որ այն ունի և թերություններ և առավելություններ… Օրինակ եթե վերցնենք գյուղատնտեսությունը, ապա Հայաստանում այդքան էլ շատ վատ պայմաններ չեն ստեղծված գյուղատնտեսությունը զարգացնելու համար…Հայաստանը դիտարկելով կլիմայական տեսանկյունից կարծում եմ, որ կլիմայից շատ-շատ է կախված գյուղատնտեսությունը, կլիման ինչպիսին էլ լինում է, այդպիսին էլ լինում է գյուղատնտեսությունը…

  1. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

Ես կարծում եմ, որ չկա այնպիսի երկիր, որ շատ նման լինի Հայաստանի աշխարհագրական դիրքին, քանի որ ամեն երկիր իր առանձնահատուկ աշխարհագրական դիրքն ունի և ոչ մեկինը մյուսինին նման չէ, քանի որ երբ աշխարհագրական դիրքը տարբերվում է, տարբերվում են նաև և տնտեսությունը, և կլիման և այլն…