Рубрика: Գրականություն

Ֆյոդոր Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»

Ռուս գրողի ստեղծագործությունը բավականին լավն էր։ Այն բախկացախ էր երկու մասից՝ «տղան թաթիկով» և «տղան քրիստոսի տոնածառի հանդեսին»։ Առաջին մասում հեղինակը նկարագրրում է աղքատ երեխաներին և նրանց կյանքը։ Նկարագրում է նրանց փող մուրալը, նկարագրում է թէ ինչպես են այդ փողը տանում հանձնում իրենց տիրոջը, մանրամասն պատմում էր թէ ինչ անտանելի տեղում են ապրում նրանք և այլն։ Երկրորդ մասը մի տղայի մասին էր, ով իր հոր ու տատիկի հետ ապրում էր նկուղում։ Մայրը՝ ցավոք հիվանդությունից մահացել էր, հայրը՝ հարբեցող էր, իսկ տատիկը՝ մի անկյունում նստած որդուն էր նախատում։ Նա մի օր դուրս եկավ նկուղից և որոշեց քայլի քաղաքով։ Քայլեց, տեսակ մարդկանց, ովքեր ուրախ էին և լավ ժամանակ էին անցկացնում, տեսավ բազմաթիվ ժպիտներ։ Ի վերջո հանդիպեց մի տղայի, ում հետ կռվեց և փախավ։ Փախնելուց հայտնվեց մի մեծահարուստի տան այգում, որտեղ էլ շունչը փչեց և նա մահացավ։ Հանկարծակի հայտնվեց Քրիստոսի մոտ, այնտեղ գտավ իր մորը և բազմաթիվ երեխաների, ովքեր իր նման էին։ Կարծում եմ հեղինակը լուրջ էր վերաբերվում աղքատությանը և իր զգացմունքները արտահայտեց այս պատմվացքով։ Կարծում եմ ցանկանում էր ակնարկեր, որ այսպիսին է աշխարհը, դաժան ու անսիրտ։ Պետք է հարմարվել դժվար կյանքին, թե չէ հետ կնգնես։

Рубрика: Գրականություն

Թարգմանական աշխատանք՝ «Հույս և ագահություն»

Խալիֆ Հարուն Ռաշիդը ցանկանում էր, որ յուրաքանչյուր ոք, ով տեսել է Սուրբ Մարգարեին իր կյանքի ընթացքում, բերվի նրա մոտ: Որոշ ժամանակ անց մի ծեր կնոջ բերեցին խալիֆի մոտ։

Խալիֆը հարցրեց պառավին. «Դու ինքդ տեսա՞ր Մարգարեին»:

Նա ասաց այո, պարոն»։

Այնուհետև խալիֆը նրան հարցրեց, թե արդյոք նա հիշում է նրանից որևէ պատմություն:

Նա ասաց այո և ասաց. «Երբ ծերությունը գալիս է երկու բան երիտասարդանում է՝ մեկը հույսն է, մյուսը՝ ագահությունը»։

Խալիֆը շնորհակալություն հայտնեց նրան և տվեց հարյուր դինար։

Կինը շնորհակալություն հայտնեց խալիֆին և նրան հետ տարան։

Ճանապարհի կեսը նրա մտքով ինչ-որ միտք անցավ, և նա ցանկացավ ևս մեկ անգամ իրեն բերել խալիֆի մոտ:

Երբ նրան ցույց տվեցին, խալիֆը հարցրեց. «Դե, ինչո՞ւ ես վերադարձել»:

Рубрика: Գրականություն

Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել

Կյանքն ապրելը ազատ դաշտ չէ, որով կարելի է հեշտությամբ անցնել: Այնուամենայնիվ, մենք պետք է ձգտենք ապրել, շարունակել գործել նույնիսկ այն ժամանակ, երբ դա դառնում է անտանելի։ «Ծերունին և ծովը» պատմվածքում Հեմինգուեյի գլխավոր հերոսը մուրացկան ծերունին է, ապրելով անտանելի պայմաններում, իր հետաքրքրությունը գտնում է ծովի և միայն ծովի նկատմամբ։ Ծերունին կարծում էր, որ քամին իր ընկերն է, բայց ոչ միշտ։ Իսկ անսահման ծովում բազմաթիվ են և ընկերներ և թշնամիներ: Ծերունու աշխարհն էր ծովը։ Կարծում եմ բոլորս ունենք այդպիսի աշխարհ, որի շուրջ ապրում ու գոյատևում ենք։

Ծերունին հիանում էր ծովով, արևով, լուսնով, աստղերով։ «Լավ է, որ մենք ստիպված չենք սպանել արևը, լուսինը և աստղերը: Բավական է, որ ծովից ուտելիք կորզենք ու մեր եղբայրներին սպանենք»։ Ծերուկի կերպարանքով ես տեսնում եմ ուժեղ կամքի տեր, ազնիվ աշխատավորի, որին կարելի է սպանել, բայց ոչ հաղթել: Դրա մասին են վկայում նրա գործողությունները ծովում, որտեղ նա ձկան համար կոշտ պայքար է մղում իր թշնամու՝ աքիլի դեմ։

Մեր կյանքում նույնպես նման պահեր հաճախ են լինում։ Օրինակ, այսօր իմ ավագ եղբայրները, սիրելի ընկերներ, կանգնած են սահմանին՝ պաշտպանելով հայկական հողերը և ժողովրդի խաղաղությունը թշնամիներից։ Նրանցից շատերը հերոսաբար զոհվում են, բայց մյուս երիտասարդ ու մեծ ռազմիկներն ու մարտիկները շարունակում են իրենց գործը։

Рубрика: Գրականություն

Վանո Սիրադեղյան «Արածեք ձեր խոտը»

Պատմվացքը հետաքրքիր էր և ինձ դուր եկավ։ Սիրադեղյանի այս հակիրճ ոճը ինձ շատ է սկսել դուր գալ։ Նա գրում է շատ կրճատ, բայց իր ասելիքը հստակ հասցնում է ընթեցողին։ Դեռևս համաձայն եմ եղել հեղինակի մտքերի հետ։ Այս անգամ էլ համաձայն եմ։ Նրա բուն ասլեիքներն էին, որ պետք է կյանքը լիովին ապրենք, որովհետև այն մեզ մի անգամ է տրվել։ Բայց պետք է լինենք հարգալիս և չչարաշահենք այն ամենը ինչը մեզ առանձնացնում է մյուս կենդանիներից, կամ ինչպես հողինակն էր շեշտում պատմվացքի մեջ՝ «անասունից»։ Տարիների ընթացքում մենք անպատվել ենք մեր նախնիներին և ընթանրապես մեր ամբողջ պատմությունը, և ինձ թվում է, որ Սիրադեղյանը դա էր ցանկանում նաև ասեր։ Ցանկանում էր ընթերցողին հասկացնել, որ պետք է հարգենք այն ամենը, որի շնորհիվ գոյություն ունենք ու դեռ գոյություն կունենանք։ Բոլորս էլ վախենում են մահից։ Դրանից վախենում է յուրաքանչյուր կենդանի։ Բայց մենք կարող ենք նրանից խուսափել որոշ ժամանակով։ Ինչքան մտահոգվենք մահվան մասին, այդքան այն մեզ շուտ կհասնի։ Չպետք է կյանքը ապրել կախված մահից։ Ես չեմ կարծում, որ մարդկանց կյանք ավարտվում է այն ժամանակ, երբ նրանք մահանում են, այլ այն ավարտվում է, երբ նրանք հանձնվում են։ Երբ հանձնվում ես, ոչինչով դանդաղ մահացող կենդանուց չես տարբերվում, և վախենում ես ինչ-որ բան անել, կամ վախենում ես, որ հետևանքները լավը չեն լինի, դու անասունից ոչնչով չես տարերվում։

Рубрика: Գրականություն

Վանո Սիրադեղյան | Ռոմանտիկներին չեմ սիրում

Սա այդքան էլ չեմ համարում հոդված, որովհետև այն հարցազրույց էր վերցված Սիրադեղյանից 1994 թվականին «Մաքսիմում» լրատվականի կողմից։ Ընդհանուր ինձ այն շատ դուր եկավ։ Հասկանում եմ, որ Սիրադեղյանը որպես քաղաքական գործիչ լրիվ ուրիշ է, որպես հեղինակ լրիվ ուրիշ, որի մասին նա նաև անձամբ է նշում հարցազրույցում։ Սիրադեղյանին տրվեցին տարբեր հարցեր, որոնց պատասխանները իմանալը հետաքրքիր էր և ցանկալի։ Հարցազրույցը ինձ շատ բան սովորեցրեց Սիրադեղյանի մասին և նա ինձ որպես անձ էլ սկսեց դուր գալ։ Կցանկանայի հանդիպել նրան, բայց ցավոք էլ չեմ կարող։ Կարծում եմ բոլոր Սիրադեղյան կարդացած մարդիկ նկատած կլինեն, թէ ինչպես է նա սիրում Հայաստանը, նրա սերը հայրենիքի հանդեպ յուրահատուկ մի զգացմունք է։

Рубрика: Գրականություն

Վանո Սիրադեղյան «Անանձրև հուլիս»

Վանո Սիրադեղյանի պատմվացքների ասելիքների մեջ սկսում եմ նմանություն տեսնել։ Այս պատմվացքում նա խոսում է մարդկան առօրյայից, սերնդների տարբերությունից և մարդկանց տրամադրվածությունից։ Սիրադեղյանը ասում է, որ բոլորիս կյանքից սկսել է բացակայել յուրահատկությունը։ Որոշ չափով այս մտքի հետ համաձայն եմ։ Բոլորս էլ առավոտյան ինչ-որ ժամանակահատվածում արդնանում ենք, անում նույն գործողությունները, գնում ուսման կամ աշխատանքի կենտրոն, համարյա նույն ժամին ամենօր տուն ենք վերադառնում և նույն գործողությունները տանը ամենօր կատարում։ Յուրահատկություն մտցնելու ժամանակ ուղղակի չունենք, կամ այնդպես ենք մտածում։ Բոլորս էլ միշտ հավելյալ ժամանակ ունենք, ուղղակի ծուլանում ենք։ Ծուլանում ենք և ոչմի բանի չենք հասնում։ Ծուլանում ենք ներկայում, բայց երազում պայծառ ապագայի մասին։ Եթե այսօր չկատարենք առաջին քայլը, ապագան երբեք էլ պայծառ չի լինի։ Սիրադեղյանը նաև խոսեց սերունդների տարբերության մասին։ Կարծում եմ բոլորնել նկատել էն, թե նախորդ սերդնի մարդիկ ինչպես են խոսում իրենց երիտասարդ տարիներից։ Աշխարհը փոխվում է ակնթարթորեն, իսկ նախորդ սերունդներում՝ այն համարյա չէր փոխվում, դրա համար մեր մեծերը միշտ ասում են «մեր ժամանակ սենց․․․ մեր ժամանակ նենց․․․ »։ Նրանք սովոր չեն այս արագ առաջընթացին, այս անկնթարթորեն ինֆորմացիայի փոխացնմանը և այս արագ կյանքին, որ մենք ենք ապրում։ Խոսեց նաև կյանքի փորձությունների մասին։ Բոլորիս կյանքն էլ անկանխատեսելի է, բոլորս էլ եղել ենք իրավիճակներում, որոնք կանխատեսված չէին։ Ուղղակի պետք է պատրաստ լինես յուրաքանչյուր բանի և երբեք չկորցնես հույսդ։ Իսկ եթե կործնես այն, միշտ հիշիր, որ այն նորից կծաքի և ավելի լավ հնարավորությունների հետ հանդեռց։

Рубрика: Գրականություն

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Պատվացքը սիրո մասին է։ Սիրադեղյանը պատմում էր մի տղայի մասին, ով կռիվ էր անում իր հավանած աղջկա համար։ Սերը ամենաանհասկանալի երևույթներից է կապված մարդու հետ։ Այս քիմիական մի ռեակցիյա է, որը կախվածություն է առաջացնում ինչ-որ մեկից։ Մենք բոլորս կյանքում սիրում ենք բազմաթիվ մարդկանց և ունենք սիրո բազմաթիվ տեսակներ, կամ այդպես ենք ներկայացնում դրանք։ Ծնողական սեր, ընկերական սեր, սեր ուտելիքի կամ կենդանիների նկատմաբ և իհարկե սեր ընտրյալի նկատմամբ։ Կարծում եմ այս ամենից մենակ ընտրյալի հանդեպ սերը կարող են անվանել իսկական սեր։ Մնացածը տարբերվում են ու տարբերվում են շատ։ Ինչքան էլ սիրես ծնողներիտ, մեկ է այն մարդուն ում սիրահարվել ես սիրելու ես ուրիշ կերպ։ Չեմ կարծում գոյություն ունի սիրելու տարիք։ Բոլորն էլ կարող են սիրահարվեն անկախ տարիքից, բացի իհարկե երեխաներից ում մոտ դեռ ուղեղը լիովին չի զարգացել։ Մարդիկ կարող են սիրահարվել նաև միջին ինչու չէ նաև մեծ հասակում, բայց քանի որ ինչքան մեծանում ենք այդքան մեր զգացմունքային դաշտը փոքրանում է, այպիսի դեպքերը հազվադեպ են լինում։ Սերը կարող է քեզ տալ անսահման ուրախություն, բայց եթե սխալ վարվես կամ սխալ մարդու հետ ցանկանաս կիսել սերտ հավերժ վերք կթողես սրտիդ վրա։

Рубрика: Գրականություն

Լևոն Շանթ «Հին աստվածներ»

Լևոն Շանթի այս պիեսը, ոնց հասկացա մի կնոջ ու Ասռծո կռվի մասին էր: Պիեսը ինձ այդքան էլ դուր չեկավ: Չեմ կարող բացատրել թէ ինչու, բայց այն ինձ ուղղակի դուր չեկավ: Այն ինչոր տեղ նաև ձանձրալի էր: Չափից դուրս չափազանված էր, որը իր հերթին բնորոշ է պիեսներին, բայց համենայն դեպս ինձ համար այն չափից դուրս էր: Պատմությունը շատ տիպիկ էր և այդքան էլ յուրահատուկ չէր: Չեմ կարող շատ բան ասել պատվածքի մասին, որովհետև այն նույնիսկ լավ չի տպավորվել: Միգուցե այն ուղղակի ինձ համար չէր:

Рубрика: հայոց լեզու, Գրականություն

Գորիսի բարբառ

Այգի-Բոստան
Ամոթ-Աբուռ
Աչք-Աշկ
Անձրևանոց -Զոնթիկ
Արյուն-Արին
Ավելուկ-Վուլուկ
Աքլոր-Վորցակ
Անկողին-Տեղաշոր
Անձրև-Թոռ
Այս ժամանակի-մհեկվա

Արանք-Ղաթ
Ափսե-Տալեք
Աղբ-Զիբիլ
Ականջ-Անջոկ
Ասել-Ասիլ
Այն-էն
Այն կողմ-Էնղոլ

Ամեն ինչ-Աման հինչ
Աշխատել-Ըշխադիլ
Աստիճան-Փալաքան
Բարի լույս-Պալուս
Բլուր-Պիլու
Բարձ-Պարց
Բերան-Պիրան
Բարձր-Պարցուր
Բացել-Պանալ
Բանալի-Պիլանի
Բարեկամ-Պարիկամ
Բարի  գիշեր-պարի քշեր
Գալ-Կալ
Գառ-Կառնը
Գնալ-Քինալ
Գրտնակ-Վրթանակ
Գդալ-Քիթոլ
Գող-Կող
Գլխարկ-Փափաղ
Գորգ-Գաբա
Գիշեր-Քիշեր
Գլուխ-Կիլոխ

Դիտավորյալ-Ինադու
Դդում-Բրղանի
Դեռ-Հալա
Դուռ-Տուռ
Դանակ-Տանակ
Երշիկ-Կալբաս
Երազ-Արազ
Երկաթ-Արկաթ
Երեխա-Խոխա
Էլ-Ալ
Ընկույզ-Ճուղուպեր
Թավա-Ժարոնիկ
Թաքուն-Դալդա
Թուղթ-Թողտ
Ինչպե՞ս ես-Հո՞ւց ես
Ինչ կա՞, չկա՞-Հիշկա՞, չկա՞
Լուսամուտ-Ակուշկա
Լեզու-Լուզու
Լոլիկ-Պամինդոր
Խնձոր-Խինձոր
Խողովակ-Շլանգ
Խանութ-Կամիսյոն
Կոկորդ-Պոկ, բողազ
Կեռաս-Գիլաս
Կտրել-Կտրիլ
Կշեռք-Քշեռք
Կորել-Կորիլ
Կանաչի-Կնանչի
Կաթսա-Ղազղան
Հին-Քոյնա
Հանգստանալ-Դինջանալ
Հալբաթ-Երևի
Հյուր-Ղոնաղ
Հոն-Հուն
Հարևան-Հրևան
Հողաթափ-Դամաշնիկ
Ձագար- Ըռըհաթի
Ձու-Ծու
Ձեթ-Ծեթ
Ղաթումը-հազարից մեկ
Մառախուղ-Քշթոխպը , թոխպ
Մուրաբա-Վարենի
Մի ժամանակ-Մաղուլ
Նոր-Թազա
Ներբան-Դաբան
Ներքնակ-Դոշակ
Շոգ-Տաք
Շիշ-Բոթուլ
Շերեփ-Շիրեփ
Որոտ-Կծպեծին
Ոտք-Ոնդ
Պարան-Քանդիր
Պահարան-Գարդիրոֆ
Պղտոր-Պրտող
Պատառաքաղ-Չանգալ
Սոխ-Սողան
Սովորույթ-Ադաթ
Սերկևիլ-Սավգուլ
Սավան-Պրոստին
Վերմակ-Յորղան
Վիշտ-Դարդ, Ցավ
Վառարան-Փիչ
Վարունգ-Խիար
Տաբատ-Շալվար
Տապակել-Ժարիտ անել
Ունք-Օնք
Ուղիղ-Դուզ
Փոքր-Կուճիր
Փայտ-Փեդ
Փողոց-Մահլա
Փոշի-Թոզ
Օճառ-Սապուն

Рубрика: Գրականություն

Գյումրու տեսարժան վայրերը

Կումայրի – Գյումրի – Ալեքսանդրապոլ- Լենինական – Գյումրի (Gyumri – Kumayri – Alexandrapol – Leninakan): Քաղաքը Գյումրի է վերանվանվել 1991թ-ին սեպտեմբերի 21-ի հանրաքվեով:

Իր մեծությամբ Գյումրին Հայաստանի  Հանրապետության երկրորդ քաղաքն է: Բնակչութունը` մոտ 150.000 մարդ, մեծ մասը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, հույներ և եզդիներ։ Գյումրեցիները հայտնի են իրենց սուր հումորով: Գյումրին կարելի է անվանել հայկական հումորի «մայրաքաղաք», ինչպես նաև` Հայաստանի «հայրաքաղաք»:

Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազարամյակ, որը հաստատում է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական եւ մշակույթի հարուստ մնացորդներով եւ այլ արժեքավոր նյութերի փաստը:

Գյումրվա զինանշանը

Հովազ – 
 քանի որ Բագրատունիների նստավայրը եղել է Շիրակի մարզում, օգագործվել է Բագրատունիների զինանշանը:
Կամար – Արագած սարը և եկեղեցին օգտագործվել են որպես Գյումրի քաղաքին բնորոշ ճարտարապետական էլեմենտներ:
Գ. Լուսավորչի կանթեղն օգտագործվել են, քանի որ կա լեգենդ, որ Լուսավորչի կանթեղը այրվում է Արագածի գագաթների միջև:

Գյումրու տեսարժան վայրերը
Թանգարաններ

Մերկուրովի անվան տուն թանգարան

Գյումրվա ներկայիս պատմությունն իմանալու համար ամենալավ տարբերակը Գյումրիի Հաղթանակի 47 հասցեում գտվող Սերգեյ Մերկուրովի անվան տուն-թանգարան այցելելն է:  Հունական ծագում ունեցող Մերկուրովը ծնվել է Գյումրիում և հանդիսանում է ԽՍՀՄ-ի վաստակաշատ քանդակագործ:

Ասլամազյան քույրերի տուն թանգարան

Ասլամազյան քույրերի պատկերասրահ (19).JPG

Գյումրվա որպես հնամենի և հարուստ պատմությունը և ինքնատիպ կոլորիտը ներկայացնող թանգարաններից է Ասլամազյան քույրերի տուն թանգարանը: Այն իրենից ներկայացնում է հին Գյումրուն բնորոշ դասական կառույց:  Ասլամազյան քույրերի տուն թանգարանը կառուցվել է 1980-ական թ. որպես ուսումնական հաստատություն: Սովետական դարաշրջանի արվեստագետ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը քաղաքին են կտակել իրենց ստեղծագործությունները` մոտ 700 արվեստի գործ:

Ավետիք Իսահակյանի անվան տուն թանգարան

Avetik Isahakyan museum.jpg

Թանգարանը գտնվում է Վարպետաց փողոցում, որն այսօր վերանվանվել է Շահումյանի փողոց: Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։ Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։ Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։ Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։

Հովհաննես Շիրազի անվան տուն թանգարան

Image

Գյումրեցի հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը գտնվում է Շահումյան փողոցի 101 հասցեում: Հիանալի վայր է գրողի կենսագրությանը մոտիկից ծանոթանալու համար: Թանգարանը հիմնադրվել է 1975թ, վերակառուցվել 2002թ: Այստեղ կարելի է կանգ առնել և հանգամանորեն ծանոթանալ մեծ բանաստեղծի կյանքին և