Рубрика: հայոց լեզու, Գրականություն

ՈՒսումնական շրջանի ամփոփում

Հայոց լեզու

Երկհնչյուն

Շեշտ

Վանկի տեսակ

Բայ

Դերանուն

Թվական անուն

Ածական անուն

Երկհնչյուն

Ձայնավորների ուղագրություն

Միկրոպատմվածքներ

Գրակնություն

Թարգմանություն

Թարգմանություն

Ավետիք Իսահակյան

Լինել ծնված

Սպիտակ ձիու ամառը

Փոքրիկ դրախտ

Ծիծաղ

Рубрика: հայոց լեզու

Վանկի տեսակ

Վանկի տեսակները

Ա֊դու
Կա֊տու
Դա֊սա֊տու
Ա֊շա֊կերտ

Ձայնավորով վերջացող վանկը կոչվում է բաց վանկ։

Գըտ֊նել
Բարձ֊րանալ
Աշ֊խարհ
Գը֊րել
Նը֊պատակ


Բաղաձայնով վերջացող վանկը կոչվում է փակ վանկ։
Լսվող, բայց չգրվող ը ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ

Այն հնչյունը կամ հնչյունախումբը, որը արտասանվում է մեկ շնչով, կոչվում է վանկ։

Յուրաքանչյուր բանկում պարտադիր պետք է լինի ձայնավոր հնչյուն, որը կոչվում է վանկարար հնչյուն։

Աշխատանք…

Զարմանալիորեն

Զար֊մա֊նա֊լի֊ո֊րեն
4բաց, երկու փակ


Ընչացք, մարավաճառ, աստղալից, բարձրաձայն

Ըն֊չացք֊ երկու փակ
Ման֊րա֊վա֊ճառ֊2փակ, 2բաց
Աստ֊ղա֊լից ֊2փակ, մեկ բաց
Բարձ֊րա֊ձայն֊երկու փակ, մեկ բաց

Երկու և ավելի բաղաձայններից միայն վերջինն է անցնում հաջորդ տող։ Աներևույթ երեքնուկ ամենաերկար և միջօրէ

Անյէրեվույթ֊ Աներևույթ
Երեքնուկ֊ Յերեքնուկ
Ամենաերկար֊Ամենայերկար
Միջօրէ֊ճիշտ

Բառասկզբում ո տառը կարդացվում է վօ, ե յե, և յէվ

Երկհնչյուն

Յ կիսաձայնի և որևէ ձայնավորի կապակցությունը կոչվում է երկհնչյուն։

Այ֊յ ա, ույ֊յու, ոյ ֊յո, եյ֊յե, իյ֊յի

Եթե յ կիսաձայնը հայտնվում է երկու ձայնավորների մեջտեղում, այն երկհնչյուն է կազմում, ոչ թե հաջորդ, այլ նախորդ ձայնավորի հետ։

Հայելի֊յե

Երբ երկու ձայնավորների միջև լսվում է յ կիսաձայնը, այն գրվում է միայն ա, ո ձայնավորներից հետո

Վայելք, նայել, կայարան, շղթայակապ, երեկոյան, նոյեմբեր, Մարոյի, կինոյի, Ե, Ի, Ու ձայնավորներից հետո Յ կիսաձայնը չի գրվում։ Օրինակ
Երգեի, վերարկուի, Ժողովածուում

Կազմել տանը բառեր`օգտագործելով տրված արմատները
Էջ, էտ, եզր, երևույթ, օր, օրենք, օծել, օրինակ, որս, որոշ, ընկեր, ընթացք, ընկնել

Էջանշան, Եզրույթ, Եզրային, Երևակայական, Օրագիր, Օրենսգիրք, Օրենսդրական, Օրենսդիր, Օծող, Անօրինական, Անօրինակ, Որսորդ, Ընկերական, Ընկերություն, Արագընթաց, Սրընթաց, Ետընթաց։

Рубрика: հայոց լեզու

Բայ

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտելPOSTED IN

Рубрика: հայոց լեզու

Դերանուն

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես(Առաջին դեմք, եզակի,ուղղական հոլովեմ, դու(Երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղակի հոլովեսես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք(Հոգնակի թիվ, ուղղական հոլով) մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր(Սեռական հոլով, եզակի թիվ) հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.(Երկրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով)
Ասացե՛ք, արդյոք նա(Երրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք(Հոգնակի թիվ, երկրորդ դեմք, ուղղական հոլով) տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
Նաքեզ(Տրական հոլով, եզակի թիվ) մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո(Սեռական հոլով, եզակի թիվ, երկրորդ դեմք) խենթ խոսքերը հիմա…
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից: 3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…
 3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում» ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։
 4. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

5. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից
 6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:

Հոգնեցուցիչ օրվա ավարտին մենք վերադարձանք մեր տուն և մի լավ հանգստացանք։
7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:

1․ Ես այսչափ երջանկացել էի միայն իմ ծննձյան որը։

2․ Նա մոտեցավ ինձ, թեթևակի ժպտաց և գրկեց։

3․ Սա պատմություն է մի հերոսի մասին ով իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի։
 8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ
 9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Рубрика: հայոց լեզու

Թվական անուն

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3֊Երեք, քանակական կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661 վեց հարյուր քառասունմեկ֊վեց հարյուր վաթսունմեկ, քանակական արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652֊վեց հարյուր հիթսուներկու -ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

2. Գրե՛լ բառերով։
9֊Իննը, ինը, 12֊տասներկու, 99֊իննսունիննը, 50֊հիսուն, 60֊վաթսուն, 70֊յոթանասուն, 80֊ութանասուն , 100֊հարյուր, 1938֊հազար իննը հարյուր երեսունութ , II֊երկու, III֊երեք, IV֊չորս։

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր֊այս շարքում
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Рубрика: հայոց լեզու

Ածական անուն

Կան բառեր, որոնք արտահայտում են առարկայի հատկանիշ, օրինակ՝ մեծ,
փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական և
այլն։ Առարկայի այդպիսի հատկանիշ ցույց տվող բառերը միավորվում են մեկ
խոսքի մասի մեջ, որը կոչվում է ածական անուն կամ ածական։ Ածականները
հատկանիշները կարող են ցույց տալ երկու ձևով՝ ուղղակի և միջնորդված։
Օրինակ՝ մեծ, փոքր, լավ, վատ, կանաչ ածականները ուղղակիորեն անվանում,
ցույց են տալիս հատկանիշներ։ Իսկ քարե, քաղաքային, երկաթյա ածականները
հատկանիշն արտահայտում են միջնորդված, այսինքն՝ քար-ի, քաղաք-ի, երկաթ-ի
միջոցով միջնորդված վերագրումով։ Ըստ դրա՝ ածականները բաժանվում են
երկու տեսակի՝ որակական և հարաբերական։ Որակական ածականները հատկանիշն
ուղղակիորեն են արտահայտում, իսկ հարաբերականները՝ միջնորդված։
Որակական և հարաբերական ածականները իրարից տարբերվում են նաև
քերականական հատկանիշով. որակական ածականները հիմնականում ունեն
համեմատության աստիճաններ, իսկ հարաբերակաները՝ ոչ։ Որակական ածականների
համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական,
գերադրական։
Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատության,
օրինակ՝ մեծ, լավ, կարճ և այլն։ Արտահայտվում է ածականի
անփոփոխ ձևով։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի առավել
լինելը մեկ այլ առարկայի միևնույն հատկանիշի համեմատությամբ, ինչպես՝ ավելի
մեծ, ավելի լավ, ավելի կարճ և այլն։ Կազմվում է դրական աստիճանի ձևի և
ավելի բառի համադրությամբ23։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավելագույն դրսևորումը,
ինչպես՝ ամենամեծ, ամենից մեծ, մեծագույն, ամենալավ, ամենից լավ,
լավագույն և այլն։ Ինչպես տեսնում ենք, գերադրական աստիճանը կազմվում է
դրականին ավելացնելով ամենա- կամ –(ա)գույն մասնիկները կամ էլ ամենից բառը
գործածելով դրականի հետ, սակայն -ագույն հնարավոր է ավելացնել ոչ բոլոր
ածականներին (օրինակ՝ բարակ, կարճ ածականների գերադրականը –գույն-ով չի կազմվում)։ Պետք է խուսափել այս երկու մասնիկները միաժամանակ գործածելուց
(օրինակ՝ ամենամեծագույն)։
Կան նաև համեմատության աստիճաններ չունեցող որակական ածականներ։
Դրանք այն ածականներն են, որոնք ցույց են տալիս ոչ համեմատելի հատկանիշներ՝
մերկ, դատարկ, դեղին, բոբիկ և այլն։
Ածականները կարող են գործածվել նաև գոյականաբար, օրինակ՝ մեծ տուփերը-մեծերը,
դեղին ծաղիկները-դեղինները։ Այսինքն՝ նրանք հանդես են գալիս
իրենց լրացյալ գոյականի փոխարեն և ստանում են նրա քերականական կարգերը։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակկոշտուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-մեծ, գունեղ, գեղեցիկ, այգի-խնամված, կանաչ, դյութիչ, ծաղիկ-փոքր, նուրբ, աննման, գիրք-հետաքրքիր, ուսուցանող, գերիչ, գորգ-ահռելի, կարմիր, հաստ։

Рубрика: հայոց լեզու

Գործնակն աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական—վիթխարի, դյութիչ—հմայիչ, ողորկ— հարթ, դժվար—խրթին, հավաքել—ժողովել, ծավի—բիլ, տամուկ—խոնավ, դրվատել—գովել, ստերջ—անպտուղ, պարպել—դատարկել։

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Փութաջան—ծույլ, երկչոտ—համարձակ, օրինական-ապօրինի, նոսր—թանձր, անջրդի—ջրարբի, ամպոտ—ջինջ, գագաթ—ստորոտ, ուսյալ—տգետ, խորդուբորդ—ողորկ, անբասիր —արատավոր


4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Рубрика: հայոց լեզու

17-24 առաջադրանք

17.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր: ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր:
բ. Կարթ, խորթ, զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել, երթվել-երդվել, փարթամ:

18.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր: ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ-հարցուփորձ, հարձակում, մրձույթ-մրցույթ:
բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման-օձանման, ատաղծագործ-ատաղձագործ:

19.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր: ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել-խեղտել, կխտար, խրոխտ, ոխկույզ-ողկույզ, տախտակ, նախկին:
բ. Ճեղքել, կմաղք-կմախք, աղքատ, կողպեք, վղտալ-վխտալ, եղբայր, սանդուխք։

20.Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր: ա) Անհյուրընկալ(Ան-հյուր-ընկալ բարդածանցավոր բառ, ան-ածանց, հյուր-արմատ, ընկալ-արմատ), չընդունող(համածանցավոր բառ), զրուցընկեր(բարդ բառ), դյուրընկալ(բարդ բառ), գահընկեց(բարդ բառ), անընդհատ(ածանցավոր), համընթաց(բարդ բառ): բ) Միջօրե(բարդ բառ), հանապազօրյա(բարդածանցավոր բառ), ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր: գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ:

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր: Անակընկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակընթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակընհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամթ գրի՛ր: Ընթացք, ընդարձակ, անընդատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընդանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընդեռնելի:

23.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր  բառեր: Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, արևելյաեվրոպական:

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ: Թոքախտաղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել, ուխտադրուժ, ուղտատեր, վարքուբարքբարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույրբյուրավոր

Рубрика: հայոց լեզու

Երկհնչյուն

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք 2ձ-3բ, բարձունք 5բ-2ձ, խճանկար 5բ-2ձ, անդունդ 2ձ-4բ, հրաժեշտ 5բ-2ձ, պայթյուն 3բ-4ձ, դաստիարակ 5բ-4ձ, մանրէ 3բ-2ձ, սրբատաշ 5բ-2ձ, հյուլե  2բ-3ձ, անընդհատ 3ձ-4բ, սրընթաց 5բ-1ձ, մերթընդմերթ 7բ, մտավոր 4բ-2ձ, դազգահ 4բ-2ձ:

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացյա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենյամին,
մումյա, Սիսիան, փասյան, միմիանց, Արաքսիա, դաստեարակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարյա, Անանիա, Եղեա, Եղեազար, Երեմիա, հեծյալ,
Զաքարյա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։
6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդյոն, չեմպիոն, պանսեոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեսբա, քամելիոն։
7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վաելել,
գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական

Рубрика: հայոց լեզու

Ձայնավորների ուղագրություն

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեէտ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցէ,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանօրյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,
նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակընթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել , գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան , լուսընկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկընդիր։