Рубрика: Հայոց պատմություն

Թուրք-Թաթարական խռովություններ,մայիսյան հերոսամարտեր։

1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը, մայիսի 21-ին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Մարտերը ընթանում էին 3 ուղղություններով` Սարդարապատ, Բաշ – Ապարան, Ղարաքիլիսա: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը: Հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը:

Մայիսի 22 – 26-ը Սարդարապատի ճակատամարտում 15 հազարանոց թուրքական զորքը նահանջեց Ալեքսանդրապոլ: Մայիսի 23 – 27-ին պարտություն կրեց Բաշ-Ապարանում, մայիսի 24 – 28-ին՝ Ղարաքիլիսայում:

Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:

1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները:

Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի ամենացավոտ հարցերից էին հանրապետության տարածքում ապրող մեծ թվով թուրք-թաթարական հաճախ կրկնվող խռովությունները։ Դրանք հրահրվում և ուղղորդվում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Վերջիններս ձգտում էին խորտակել Հայաստանի անկախությունը, զավթել նրա տարածքները և անմիջական սահմանային կապ հաստատել իրար հետ։

Հակահայկական շարժման թեժ օջախներ էին համարվում Մեծ Վեդին, Զանգիբասարը (Մասիսի շրջ.), Շարուր-Նախիջևանը, Արդահանը, Սուրմալուն և այլն։

1918թ. վերջին, աշխարհամարտի ավարտից հետո, օսմանյան թուրքերը, հեռանալով Անդրկովկասից, Հայաստանի թուրքաբնակ վայրերում թողեցին մեծ թվով ասկյարներ (զինվորներ) ու զինվորական մասնագետներ։ Նրանք սկսեցին հավաքագրել տեղացի մահմեդականներին և ոտքի հանել Հայաստանի իշխանությունների ու հայ ազգաբնակչության դեմ։ Թուրք-թաթարական խռովարարները չէին ենթարկվում Հայաստանի օրինական իշխանություններին։ Նրանք հալածում էին հայ խաղաղ բնակչությանը, կատարում ահաբեկչական գործողություններ, փակում ճանապարհները և այլն։ Անգամ Երևանում հավատարմագրված Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկին զբաղված էր Հայաստանի դեմ ուղղված լրտեսական գործունեությամբ։

Ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունները ստիպված էին դիմելու համապատասխան գործողությունների։ Սկզբում փորձ արվեց կոնֆլիկտները հարթել խաղաղ միջոցներով։ Բայց արդյունք չտվեց։ Խռովարարները դա համարեցին Հայաստանի թուլության նշան։ Սկսած 1919թ. կեսերից թուրք-թաթարական խռովությունները ստացան բացահայտ զինված ապստամբության բնույթ։ Հայաստանի կառավարությունը ստիպված էր զինված ուժի գործադրման միջոցով հնազանդեցնել նրանց։ Արդեն 1920թ. ամռանը հիմնականում կասեցված էին թուրք-թաթարական խռովությունները։ Թուրքերի մի մասը հեռացավ Հայաստանից։ Մի շարք ազատված բնակավայրերում բնակություն հաստատեցին արևմտահայ գաղթականներ ու Ադրբեջանից տեղահանված հայ փախստականներ։

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը բավարար վճռականություն հանդես բերեց ճնշելու թուրք-թաթարական խռովությունները։ Այդ մի կողմից նպաստեց պետականության հիմքերի ամրապնդմանը, իսկ մյուս կողմից՝ երկրի հայացմանը։

Рубрика: Հայոց պատմություն

Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին․ Հովսեփ Էմին

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դդ.: Նրանք զբաղվում էին վաճառականությամբ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայերը Հնդկաստանում մեծ կշիռ ունեին և լուրջ մրցակից էին վաճառականների համար: Անգլիական « Արևելահնդկական ընկերությունը » 1688թ. պայմանագիր է կնքում հայ վաճառականների հետ: Դրա համաձայն՝ հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին տիրանալ հնդկական առևտրին և սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին նավատորմ, բանակ և կարողացան տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիայի մի մասը սկսում է գիտակցել հայրենիքի ու սեփական պետության կարևորությունն ու նշանակությունը: Այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

Հովսեփ Էմինը ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Նա որոշում է մեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Անգլիայի Վուլվիչի զինվորական ակադեմիան ավարտելուց հետո 1759թ. Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օգնությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը: Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված նամակ՝ 1761թ, գնում է Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ: Վորոնցովն ընդառաջում է նրա խնդրանքը և թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Աստրախանում Էմինին է միանում կամավորների ջոկատ: Վրաց թագավորը համաձայնում է օգնել նրան: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Նա մեծ աշխատանք էր տանում օսմանյան հպատակությանը ենթակա քրդերի, ասորիների հետ համագործակցելու ուղղությամբ: 1764թ, Էմինը և Հերակլը նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում նամակատարը ձերբակալվում է: Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:

1766թ. Էմինը վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում՝ Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Այստեղ նա մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը պարտության են մատնում խանի բանակը և պաշարում Գանձակը: Հերակլ 2-րդի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը, իսկ մելիք Հովսեփը և Հովսեփ Էմինը գնում են Գյուլիստան: Գանձասարում Հովսեփ Էմինին տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հրամայել է չօգնել նրան: Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Շամախիում լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրելու 18 հազար զինվոր, Էմինը գնում է Խոյ: Սակայն բավական գումար չունենալով՝ նա չի կարողանում զորք վարձել: Անհաջողությունները հուսահատեցնում են նրան և 1770թ. Էմինը վերադառնում է Հնդկաստան:

Рубрика: Հայոց պատմություն

Օսմանյան կայսրություն

Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա: Նրա առաջնորդին (որը Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն) հաջորդած որդին՝ Օսման բեյը (1281–1324 թթ.), 1299 թ-ից անկախ է գործել Ռումի սուլթանությունից:

Читать далее «Օսմանյան կայսրություն»
Рубрика: English, Հայոց պատմություն, Քիմիա, էկոլոգիա, կենսաբանություն, հայոց լեզու, հասարակագիտություն, Գրականություն, մաթեմատիկա

Հաշվետվություն 2020-2021

Եվս մեկ ուսումնական տարի մոտեցավ իր ավարտին… Եվս մեկ տարի հաղթահարեցինք և ճանապարհեցինք անցյալ… Տարվա սկզբից նպատակ էի դրել բարելավվել գիտելիքներս և ավելի լուրջ տրամադրվել դպրոցում հանձնարարված դասերին, կարծես թե հաջողեցի: Ունեցա անկրկնելի տարի՝ նոր ծանոթություններով, ընկերներով, ուսուցիչներով, պահերով: Ուսումնական պարապմունքների շրջանակից դուրս էլ ընկերներիս հետ անցկացրած ժամանակը գալիս է դպրոցից և այնտեղից սկսված շփումներից: Շնորհակալ եմ այս տարվան ինձ ավելի պատասխանատու, պունկտուալ դարձնելու և ուղղակի հավես ժամանակի համար: 

Գրականություն

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Հրաչյա Աճառյան․ «Հուշեր Կոմիտասի մասին»

Եղիշե Չարենց․«Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը»

«Հուշեր Կոմիտասի մասին»

Իմ Կոմիտաս

“Մի մրահոն աղջիկ տեսա”

«Ռավեննայում»

«Սաադիի վերջին գարունը»

Ավետիք Իսահակյան․ փաթեթ

Էռնեստ Հեմինգուեյ «Դեղձանիկը՝ նվեր»

Ալեքսանդր Շիրվանզադե. «Արտիստը»

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Վահան Տերյանի վերջին ժամերը

Հայոց լեզու

Բաղաձայնների ուղղագրություն

Երկշարք բաղաձայնների ուղղագրություն

Երկհնչյուններ և ձայնակապ

Երկշարք բաղաձայնների ուղղագրություն

հոդակապ ունեցող բառերը։

Բառակազմություն

Բարդությունների տեսակներ

Գործնական Քերականություն

Հոմանիշ և հականիշ բառեր

Համանուն և հարանուն բառեր

Բայի դիմավոր և անդեմ ձևեր

Աշխատանք Շտեմարանով

Էկոլոգիա

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծությունը

«Տուն» ֆիլմի վերլուծություն

Բնապահպանական աղետներ պատերազմի ընթացքում

Հանքային արդյունաբերություն

Սոթքի ոսկու հանք

Հրաբուխներ

Ջուր

Հասարակագիտություն

Կրոնը և քաղաքականությունը

Ահաբեկչություն

Երևան քաղաքի ապաստարանները

Արվեստ

Թատրոնը

Գեղագիտական ճաշակ և իդեալ

Երջանկություն

Բարոյականություն

Պատմություն

Վանի թագավորությունը

Վանի թագավորության անկումը

Քիմիա

Հիմքեր հետազոտական աշխատանք

Քանակաչափություն: Քանակական օրենքները քիմիայում

Կենսաբանություն

Բջջի անօրգանական նյութերը

Սպիտակուցներ

Նուկլեինաթթուները

Միտոքոնդրիումներ

Անգլերեն

Homework

Tasks for 19.10 – 20.10

Test

Homework

Homework 1.3

Homework 1.4

Մաթեմատիկա

Արքիմեդեսը

Рубрика: Հայոց պատմություն

Վանի թագավորության անկումը

1․ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։

Մենուայի օրոք Հայկական լեռնաշխարհի աջակից աշխարհները կազմել էլ Արարատյան միասնական տերության մասը։ Ամենահզոր ժամանակաշրջանը վանի թագավորության համար եղել է Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ։ Վանի թագավորության սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք, Բաբելոնից և Արեմտյան Իրանից մինչև Փոքր Ասիա։ Այս ժամանակաշրջանում վանի թագավուրությունը տարածաշրջանում միակ գերտերությունն էր։

  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։

Մ․թ․ա․ 735 թվականին ասորեստանյան զորքերը պաշարում են թագավուրության մայրաքաղաք Տուշպան, բայց այն գրավել չեն կարողանում։ Այստեղից է սկսում Վանի թագավորության թուլացումն

  • Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։

Ռուսա I-ը Սարդուրի II-ի որդին է և հաջորդողը։ Նրա կառավարման տարիները սկսել են մ․թ․ա 735 թվականին։ Նրա արշավանքների շնորհիվ ընդլայնվել է պետության սահմանները հատկապես հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում։ Ասորեստանի դեմ պայքարելու համար ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ։ Սրա շնորհիվ ասորեստանի թագավորին՝ Սարգոն II-ին դրել է դժվարին դրության մեջ։

  • Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։

Մ․թ․ա․ Ռուսա I-ի բանակը պատություն կրեց վաչկատուն կիմերներից։ Սրա պատճառով Սարգոն II-ի դրդմամբ ամստամբվել են որոշ գավառակալներ և կուսակալներ Ռուսա I-ի դեմ։ Ռուսա I-ը չի համաձայնվել սրան, բայց մ․թ․ա․ 714 թվականին Սարգոն II-ը ներխուժել է Վանի թագավորություն և ավերել է նրա հարավային գավառները։ Ռուսա I-ը ինքնապան է եղել պաշտպանմունքային կենտրոն Մուսասարի տաճարի կործանումից հետո։

  • Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։

Ռուսա II-ը իր գահակալման ժամանակ զբաղվել է բավականին մեծ մաշտաբի շինարարական աշխատանքներ, հիմնել ռազմական ամրություններ և բերդաքաղաքներ։ Հիմնականում անխախտ է պահել երկրի սահմանները։ Շատ մեծ մաշտաբով նպաստել է երկրի տնտեսության զարգացմանը, հիմնել է այգիներ և պարտեզներ, Հրազդան գետի ջրանցքի կառուցմամբ։ Ռուսա II-ը հիմնել է Թեյշեբանի բերդաքաղաքը և այլ բերդեր ու տաճարներ։

Рубрика: Հայոց պատմություն

Վանի թագավորությունը

Վանի թագավորությունը գոյութոյուն է ունեցել Հայկական լեռնաշարհի տարածքում մ․թ․ա․ 9-6-րդ դարերում։ Թագավորթության իշխանությունները տարիների ինթացքում երկրին անվանել են “Բիայնիլի”, “Նաիրի”, երբեմն էլ “Ուրարտու”, Աստվածաշչում նրա անունը հիշատակվում է որպես “Արարատյան թագավորություն”։ Թագավորության հիմնադիր և առաջին արքան եղել է Արամեն, ով կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Արամեի մասին տեղեկությունը պահպանվել է Ասորեսանի թագավոր Սալմանասար Գ-ի արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Սարդուրի Ա-ն, ով մ․թ․ա․ 830-ականներին բավականին հզորացրել է երկիրը և հիմնել է Վան մայրաքաղաքը Վանա լճի ափին, որտեղից էլ առաջացել է թագավորթույան անվանումը։ Վանի թագավորությունը իր հզորացման գագաթնակետին է հասցրել Արգիշտի Ա-ն, ով գահակալել է մ.թ.ա. 786-764։ Նա կազմակերպել է տարատեսակ արշավանքներ դեպի այլ երկրներ, մեծամասնությամբ Ասորեստան։ Նա իվերջո շրջափակել էր Ասորեստանը և Ասորեստանում սարսափում էին նրա մասին խոսելիս։ Նրա գահակալմանը շարունակում է նրա որդի Սարդուրի Բ-ն, ով շարունակում է տարածքային նվաճումները, իսկ Սարդուրի Բ-ից հետո սկսել է թագավորության անկումը։ Թագավորության վերջնական անկումն եղել է մ․թ․ա 590 թվականին։

Վանի Թագավորության զինված ուժեր

Թագավորության հիմնական զորքը եղել է արքունի մշտական զորաբանակը, որը պարունակում էր մոտ 50 հազար միավոր։ Զորքը տեղակայվել է արքունական բերդերում, ամրոցներում և սահմանային զորանոցներում։ Պատերազմի ժամանակ զորքին միացել էն իշխանների զորամասերը, տարբեր խավերից կազմած բանակը և հաճախ միացել են դաշնակից երկրների զորքերը։ Մարտիկների մեծ մասը զինվել են պողպատե սրերով, դաշույններով, նիզակներով, տեգերով, կացիններով և զրահավորվել մետաղապատ լանջապանակներով, բրոնզե սաղավարտներով և վահաններով։ Բանակը բախկացած է եղել սակրավորներից, սուսերավորներից, նիզակավորներից, աղեղնավորներից, հետախույզներից։

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն

Դավիթ Բեկ

Արևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։

Рубрика: Հայոց պատմություն

Վարդանանց պատերազմ

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը, նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզնական շրջանում ապստամբությունը ղեկավարվում էր Վասակ Սյունու կողմից։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ՝ ձմեռելու:POSTED INՊԱՏՄՈՒԹՅՈՒՆUNCATEGORIZED

Рубрика: Հայոց պատմություն

Լևոն Բ

1196 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թվականին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թվականին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թվականին իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։