Рубрика: English, Հայոց պատմություն, Քիմիա, էկոլոգիա, կենսաբանություն, հայոց լեզու, հասարակագիտություն, Գրականություն, մաթեմատիկա

Հաշվետվություն 2020-2021

Եվս մեկ ուսումնական տարի մոտեցավ իր ավարտին… Եվս մեկ տարի հաղթահարեցինք և ճանապարհեցինք անցյալ… Տարվա սկզբից նպատակ էի դրել բարելավվել գիտելիքներս և ավելի լուրջ տրամադրվել դպրոցում հանձնարարված դասերին, կարծես թե հաջողեցի: Ունեցա անկրկնելի տարի՝ նոր ծանոթություններով, ընկերներով, ուսուցիչներով, պահերով: Ուսումնական պարապմունքների շրջանակից դուրս էլ ընկերներիս հետ անցկացրած ժամանակը գալիս է դպրոցից և այնտեղից սկսված շփումներից: Շնորհակալ եմ այս տարվան ինձ ավելի պատասխանատու, պունկտուալ դարձնելու և ուղղակի հավես ժամանակի համար: 

Գրականություն

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Հրաչյա Աճառյան․ «Հուշեր Կոմիտասի մասին»

Եղիշե Չարենց․«Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը»

«Հուշեր Կոմիտասի մասին»

Իմ Կոմիտաս

“Մի մրահոն աղջիկ տեսա”

«Ռավեննայում»

«Սաադիի վերջին գարունը»

Ավետիք Իսահակյան․ փաթեթ

Էռնեստ Հեմինգուեյ «Դեղձանիկը՝ նվեր»

Ալեքսանդր Շիրվանզադե. «Արտիստը»

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Վահան Տերյանի վերջին ժամերը

Հայոց լեզու

Բաղաձայնների ուղղագրություն

Երկշարք բաղաձայնների ուղղագրություն

Երկհնչյուններ և ձայնակապ

Երկշարք բաղաձայնների ուղղագրություն

հոդակապ ունեցող բառերը։

Բառակազմություն

Բարդությունների տեսակներ

Գործնական Քերականություն

Հոմանիշ և հականիշ բառեր

Համանուն և հարանուն բառեր

Բայի դիմավոր և անդեմ ձևեր

Աշխատանք Շտեմարանով

Էկոլոգիա

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծությունը

«Տուն» ֆիլմի վերլուծություն

Բնապահպանական աղետներ պատերազմի ընթացքում

Հանքային արդյունաբերություն

Սոթքի ոսկու հանք

Հրաբուխներ

Ջուր

Հասարակագիտություն

Կրոնը և քաղաքականությունը

Ահաբեկչություն

Երևան քաղաքի ապաստարանները

Արվեստ

Թատրոնը

Գեղագիտական ճաշակ և իդեալ

Երջանկություն

Բարոյականություն

Պատմություն

Վանի թագավորությունը

Վանի թագավորության անկումը

Քիմիա

Հիմքեր հետազոտական աշխատանք

Քանակաչափություն: Քանակական օրենքները քիմիայում

Կենսաբանություն

Բջջի անօրգանական նյութերը

Սպիտակուցներ

Նուկլեինաթթուները

Միտոքոնդրիումներ

Անգլերեն

Homework

Tasks for 19.10 – 20.10

Test

Homework

Homework 1.3

Homework 1.4

Մաթեմատիկա

Արքիմեդեսը

Рубрика: հասարակագիտություն

Բարոյականություն

Բարոյականություն կամ մորալ հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։

Բարոյականության փիլիսոփայությունը հայտնի է որպես էթիկա, որը փիլիսոփայության ճյուղերից մեկն է և ուսումնասիրում է բարոյականության հարցերը։ Սովորաբար էթիկան հանդես է գալիս բարոյականության, մորալի հոմանիշ և երբեմն ավելի նեղ իմաստով նշանակում է որոշակի խմբերի կամ առանձին մարդկանց բարոյական սկզբունքներ և ավանդույթներ: Սակայն բարոյականություն հասկացությունը առավելապես վերաբերվում է փորձով ձևավորված հայացքների ոլորտին կամ ուսուցանում է անձնական վարքագծի կանոններ , իսկ էթիկան առավելապես սկզբունքների համակարգին է վերաբերվում կամ փիլիսոփայությանը և նրա տեսական հիմնավորմանը ։

Рубрика: հասարակագիտություն

Երջանկություն

Երջանկությունը մարդու համար ամենամեծ նվերն է։Մարդ չի ծնվում երջանիկ,նա քայլ առ քայլ հասնում է երջանկության։Սկզբում նա ուրախանում է,ապա դառնում է երջանիկ։Ամեն ծնող էլ ,եթե չունի գումար,դջվարանում է աշխատանք գտնել միևնույնն է նա երջանիկ է,քանզի ունի երեխաներ։Մարդկանց մեծամասնությունը իրեն համարում է երջանիք,որովհետև ունի շատ փող,այսինքն՝ հարուստ է։Ես բազմիցս եմ լսել այսպիսի խոսք,որ փողը ձեռքի կեղտ է,կամ նա կարևոր դեր չունի մեր կյանքում և այլն և այլն։Բայց ես կհակասեմ այդ մտքերին,քանի որ եթե մարդ չունենա գումար չի կարողանա պահել իր ընտանիքը,կամ կատարել իր երազանքներից,որևէ մեկը։Իմ կարծիքով ոչ մեկի դուր չի գա ապրել աղքատությամ մեջ,դա չի հաարվի երջանկություն։Այսպիսով փողը նույնպես ունի իր դերը մեր կյանքում,որը կարող է մեզ երջանկացնել։

Արդյո՞ք երջանիկ լինելու համար մարդը միշտ պետք է ձգտել երջանկության:

Իմ կարծիքով այո,քանի որ երջանկություն է համարվում նաթ մեր նպատակներց մեկը։Եվ եթե մենք հասնենք մեր նպատակներին,ապա կձգտենք լինել երջանիկ,կամ հասնել երջանկությյան։

Ի՞նչ է պետք ձեզ երջանիկ լինելու համար․Նախ և առաջ ես արդեն երջանիկ եմ,քանի որ ունեմ ընտանիք,ապահովված եմ ամեն ինչով նաև գումարով։Իսկ արդեն ավելի երջանիկ լինելու համար,ես կցանկանամ և կկատարեմ իմ բոլոր իղձերը և կհասնեմ իմ առջև դրված նպատակներին։Ձեզ տրված է հնարավորություն երեք հարց ուղղելու մարդուն պարզելու երջանիկ է արդյոք: Որո՞նք են այդ հարցերը:ՈՒրա՞խ ես,ուր ունես ընտանիք։Նպատակներիկ հասե՞լ ես։Ապահովվա՞ծ ես ամեն ինչով։

Рубрика: հասարակագիտություն

Գեղագիտական ճաշակ և իդեալ

  • Ի՞նչ է ոճը և ինչ դեր ունի գեղագիտական իդեալի ստեղծման մեջ:

Ոճը դա որոշակի ժամանակաշրջանի և ուղղության կամ արվեստագետի անհատական ստեղծագործական հնարանքների բնորոշ հատկանիշների ամբողջությունն է: Գեղագիտական իդեալի ստեղծման մեջ ունի շատ ուղիղ կապ, քանի որ այդ ժամանակաշրջանի ոճն է թելադրել, թե ինչպիսին պետք է լինի այն և ինչ չափանիշների համապատասխանի:Ոճը բնորոշում է միայն ապրանքի արտաքին տեսքը։ Գեղեցիկ ոճը կարող է գրավել շատերի ուշադրությունը, սակայն պարտադիր չէ, որ ապրանքի ֆունկցիոնալ հատկանիշները դրանից ավելանա։ Ավելին. հաճախ այն կարող է հանգեցնել ապրանքի շահագործման բնութագրիչների վատթարացման։ Օրինակ բազմոցը կարող է ունենալ գեղեցիկ ոճ, սակայն հարմարավետ չլինել։ Ի տարբերություն ոճի, դիզայնն արտաքին տեսքից ավելին է. այն բնորոշում է ապրանքի էությունը։ Լվ դիզայնը ոչ միայն բարելավում է ապրանքի արտաքին տեսքը, այլև բարձրացնում է ապրանքի արժեքավորությունը։ Մրցակցության սրմանը զուգընթաց դիզայնը նույնպես վերածվել է ապրանքների տարբերակման արդյունավետ միջոց։ Ավելին, դիզայնում կատարվող ներդրումների շահութաբերությունն այսօր ապացուցված է նաև գործնականորեն։

Рубрика: հասարակագիտություն

Թատրոնը

Թատրոնը ծնունդ է առել Հին Հունաստանում 5000 տարի առաջ և ծագում է «Θέατρον» բառից, որը նշանակում է «վայր, որտեղ նայում են»: Նախկինում թատերական ներկայացում կարող էր ցույց տալ մեկ դերասան, որը դիմակները փոխելով՝ տարբեր կերպարներ էր մարմնավորում: Հնում ամֆիթատրոնների նստարաններից այսպես թե այնպես դիմախաղը չէր երևում, ուստի տխրություն և ուրախություն արտահայտող դիմակները բոլոր հարցերը լուծում էին: Հին Հունական թատրոնը եզակի էր ու հանճարեղ: Կիսալուսնաձև ամֆիթատրոնները այնքան հանճարեղ էին կառուցված, որ բեմի վրա ասված ամեմ մի շշուկ լսվում էր ամֆիթատրոնի ամենահեռավոր անկյունից անգամ: Եվ որքան էլ հետագա դարերում փորձել են նմանատիպ էֆեկտն ու հանճարեղությունը կրկնել, ոչ ոքի չի հաջողվել դա անել: Հին հունական թատրոնն անգերազանցելի է ու միստիկ: Սակայն կան բաներ, որոնք մեծ զարմանք կարող են առաջացնել, օրինակ՝

  • Հին հունական թատրոնում մեծ ուշադրություն են հատկացրել ծափահարություններին: Այն մարդիկ, զինվորները, որոնք մի ձեռք են ունեցել, սովորաբար նստել են առանձին մասում, իսկ նրանց շարքից առաջ նստացրել են ճաղատ ստրուկների, որոնց գլխին հարածել են մի ձեռքով և ծափահարության էֆեկտ ստացել:
  • Հին Հունաստանում թատրոնում խաղում էին միայն տղամարդիկ՝ անգամ կանանց դերերը: Եթե տղամարդը խաղում էր գեղեցիկ կնոջ դեր, նա կրում էր սպիտակ դիմակ, եթե տգեղ կնոջ՝ դեղին դիմակ: Հանդիսատեսներն էլ միայն տղամարդիկ էին:
  • Հանդիաստեսն իր հետ ուտելիք և բարձ էր բերում: Իսկ եթե ներկայացումը դուր չէր գալիս, նրանք իրենց հետ բերած ուտելիքը, որը ժամերի ընթացքում շոգի պատճառով փչացել էր, նետում էին դերասանների վրա:
  • Այսօրվա բազմասերիանոց ֆիլմերի նախօրինակը եղել է Սիցիլիական թատրոնը: Վկայություններ կան, որ այնտեղ ներկայացումներ են եղել, որ տևել են ամիսներ ու տարիներ:
  • Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ, եթե պետք է հերոսը մեռներ և արյուն թափվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որևէ ստրուկի կամ մահապատժի դատապարտվածի հետ և իրականում բեմի վրա սպանում նրան:

Սրանցից ոմանք կան, սակայն ավելի զարգացած և մարդասիրական ձևերով։ Հիմա թատրոնը, որպես հանդիսատես-դերասան-բեմ, այդպիսի մեծ ճանաչում և պահանջարկ չունի, քան տաս տարի առաջ, քանի որ այժմ զարգացում է ապրում հեռուստատեսության ֆիլմերն ու սերիալները, որի հիմքում էլի ընկած է թատրոնը։

Կան թատրոնի չորս տեսակներ.

  • Դրամա՝ արձակի յուրահատուկ տարատեսակ է, որը ներկայացվում է բեմականացումներում,
  • Երաժշտական թատրոն՝ արդի երաժշտական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։
  • Կատակերգություն՝ այն թատերական ներկայացումները, որտեղ որպես պատմություն պատմելու միջոց օգտագործվում է հումորը որակվում են որպես կատակերգություններ։
  • Ողբերգություն՝ դրամայի յուրահատուկ ձև է, որը հաճախ օգտագործվել է պատմական շարունակականության և մշակութային ինքնության վրա զգալի ազդեցություն թողնելու համար։

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից:

Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը: 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։

Рубрика: հասարակագիտություն

Արվեստ

Արվեստ, հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ է։ Արվեստը իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը։ Իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է արվեստի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում են տեսողությամբ, լսողությամբ, ինչպես նաև սինթեզված։ Սակայն արվեստի տարբեր ձևերի միջև սահմանները հարաբերական են, նրանք երբեմն միահյուսվում կամ զուգակցվում են իրար։ Իրականության գեղարվեստական արտացոլումն ու ճանաչումը բարերար ներգործություն է ունենում մարդկանց գիտակցության, զգացմունքների վրա, որովհետև արվեստում արտահայտվածը հարաբերակցվում է արվեստագետի իդեալի հետ։ Արվեստագետի իդեալը իր ժողովրդի, դասակարգի կամ սոցիալական խմբի ձգտումների, իղձերի արտացոլումն է։ Պատկերելով իր ժամանակի տգե՜ղ, այլանդակ երևույթները՝ արվեստագետը ժամանակակիցներին ստիպում է այդ երևույթները վերապրել անբարյացակամության զգացումով և ձգտել դեպի գեղեցիկը, վեհը։ Արվեստի ծագման և էության վերաբերյալ կան զանազան տեսություններ։ Այն համարել են կենսաբանորեն մարդուն տրված «բացարձակ ոգու», «աստվածային հայտնության» արդյունք։ Հակադրվելով իդեալիստական նման ըմբռնումներին՝ մարքսիզմը գտնում է, որ արվեստի առաջացման աղբյուրը աշխատանքն է, որ արվեստը սոցիալական է և՝ իր ծագմամբ, և՝ իր էությամբ։

Рубрика: հասարակագիտություն

Երևան քաղաքի ապաստարանները

Այս պահին Հայաստանում ռազմական իրավիճակ է։ Երկրի ռազմական ուժը պատերազմում է, որից կարող են տուժել խաղաղ բնակչությունը։ Այս ամենից խուսափելու համար կա օդային տագնապը, որի օգնությամբ ժողովրդին զգուշացվում է, որ մարդիկ լքեն իրենց տներն ու արագ մոտենան մոտակա ապաստարանին։ Բայց այս ամենի հետ մեկտեղ քաղաքացին պետք է իր հետ պարտադիր վերցնի իր անձը հաստատող փաստաթուղթ, ջուր, 2-7 օրվա համար նախատեսված ուտելիք։ Հարկավոր կլինի նաև տաք շոր, վերմակներ և այլ գոյատևման համար անրաժեշտ իրեր ։ Օդային տագնապից անմիջապես հետո չի լինի հարձակումը, այնպես որ կարելի է հաշվի առնել մի քանի րոպեների տարբերությունը։ Ավելի հեշտ կլինի հարկավոր իրերը հավաքած լինել և պահել ձեռքի տակ։ Ապաստարան կարողեն համարվել շենքերի պադվալային հարկի նկուղները, մետրոի մուտքերը, ստորգետնյա անցումները և այլն։

Рубрика: հասարակագիտություն

Ահաբեկչություն

Ի՞նչ է ահաբեկչությունը

Ահաբեկչությունը մարդկային իրավունքների խաղտում է։ Ահաբեկչությունը քաղաքականություն է, որը հիմնված է ահաբեկչության սիստեմատիկ օգտագործման վրա:Ահաբեկչության լավագույն սահմանումը քաղաքական, գաղափարական, տնտեսական և կրոնական նպատակների հասնելն է բռնի միջոցներով:

Նպատակը և ձևերը

Ահաբեկչության բուն նպատակը ուշադրություն գրավելն է։ Աշխարհում միշտ պայքար է գնացել թույլի և ուժեղի միջև։ Ահաբեկիչները միանգամից ցույց են տալիս նրանց ուժը աշխարհին, վախեցնում նրանցից թույլերին և մարտահրավեր նետում նրանց, ովքեր կարծում են, որ ավելի ուժեղ են։

Ահաբեկչության պատմությունը

ահաբեկչական ամենավաղ խմբավորումներից մեկը համարվում է հրեական աղանդը Սիկարիա («դաշույններ»), որը գործում է Հրեաստանում 1-ին դարում: ե. Աղանդի անդամները սովորեցնում էին հրեա ազնվականության ներկայացուցիչների սպանությունը, որոնք հռոմեացիների հետ խաղաղություն էին պաշտպանում և նրանց մեղադրում էին կրոնից ու ազգային շահերից հավատուրացության և հռոմեական իշխանությունների հետ «համագործակցության» մեջ: Սիկարիները որպես զենք օգտագործում էին դաշույն կամ կարճ սուր ՝ «շիկու»: Սրանք ծայրահեղ ազգայնականներ էին։

Ահաբեկչություն Հայատանում

Հայաստանում էլ են եղել ահաբեկչական գործողություններ։ Օրինակ 2012 թվականին պայթեցվել էր Խազար Փարբեցու փողոցի վրա գտնվող “DIY” փաբը։ 1994 թվականին ահաբեկվել է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղը։ Գյուղի շուկայում տեղադրվել է ռումբ, որի արձյունքում զոհվեն են 14 մարդ, որոնց թվին են պատկանում նաև երկու ահաբեկիչները, և վիրավորվել են 46 մարդ։ Կարող ենք ահաբեկչություն համարել Ստեփանակերտի ռմբակոցումը ներկայիս օրերում։

Рубрика: հասարակագիտություն

Կրոնը և քաղաքականությունը

Կրոնը և քաղաքականությունը իրար հետ խառնելը սխալ է։ Կրոնը մարդու որոշման վրա հիմնված էություն է, իսկ քաղաքականությունը ժողովրդին կառավարելու միջոց։ Կան երկրներ, որտեղ իշխում է կրոնապետությունը։ Այս դեպքում երկրի կառավարությունը հոգևորության ձեռքերում է։ Սովորաբար կառավարիչը կամ իշխանությունը տիրում է իշխող եկեղեցու առաջնորդը։ Պետական գործունեությամբ սովորաբար զբաղվում են հոգևորականները։ Միջնադարում այդպիսին է եղել Արաբական Խաալիֆայությունը։ Ներկայիս աշխարհում կրոնապետության իշխանության տակ են մուսուլմանական և իսլամական երկրները։ Ինձ թվում է ներկայիս աշխարհում կրոնապետական բոլոր երկրները պետք է փոխեն իրենց կառավարման ոճը, որովհետև այդպես ժողովուրդը զրկվում է իրենց հասնող ազատություննից։