Рубрика: ճամփորդություն

Դեպի Սյունիք

Այս անգամ ուղևորվում ենք դեպի Սյունիք,մի փոքր խոսենք Սյունիքի մասին։Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։Դե քանի որ մեզ սպասվում էր ճամփորդություն դեպի բացահայտ բնություն,ապա արդեն իսկ ամեն ինչ խոստումնալից էր։Ճանապարհը բավականին երկար էր և կարող եմ ասել,որ փոքր-ինչ էլ ձանձրալի։Ինչպես արդեն նշված էր,ամբողջ Սյունյաց աշխարհը շարջապատված էր լեռներով ու ձորերով,որոնց կողքով անցնելիս ականատես եղանք ջրամբարների,գետերի ու լճերի։Կանգառներից մեկը Շաքիի ջրվեժն էր՝չնայած սարսափելի ցրտին գեղեցկությունն գերակշռողն էր։Եղանք նաև Սիսավանքում,Որոտնավանքում(Վաղադնի վանք) և Մելիք Թանգու կամուրջով ուղևորվեգինք դեպի հյուրատուն,որտեղ պետք է անցկացնեինք առաջին օրը։Քանի որ ամբողջությամբ տիրում էր ընկերական ու հարազատ մտնոլորտ՝հյուրատանը հնարավորություն ունեցանք և. Հանգստանալու,և ուրախ անցկացնելու մեր ժամանակը։Հաժջորդ օրը՝վաղ առավոտյան մեզ սպասվում էր բարձրունքի հաղթահարում Որոտնավանքում,որից հետո Շամբի ջրամբար,Լոր գյուղ, Համո Սահյանի տուն-թանգարան,Շամբի-Տոլորսի ջրամբարներ ,նավարկություն Սբ Հռիփսիմե եկեղեցի և Զորաց քարեր։Ոչ շատ քիչ վայրեր այցելելուց հետո անգամ չկար ձանձրեցնող ոչինչ և ցավոք սրտի երկրորդ օրը ուղևորվեցինք դեպի Երևան։

Рубрика: ճամփորդություն

Արատեսյան հրաշագեղ օրեր

Այս հանգստյան օրերս ևս անցկացրի Արատեսում։Երեք անմոռաց ու հրաշագեղ օրեր։ Ամեն անգամ բացահայտում եմ Արատեսը, ասես առաջին անգամ։

Ուրբաթ օրը, երբ արդեն տեղում էինք, սկսվեցին զվարճանքներն ու անմոռանալի պահերը, ինչպես միշտ է լինում Արատեսում:  Շաբաթ երեկոյան առատ ձյուն եկավ, մենք դուրս եկանք և սկսեցինք ձնագնդի խաղալ։ Ցուրտ էր, բայց այդ ժամանակ ոչ ոքի ցուրտը չէր հետաքրքրում։ Լավ խաղալուց հետո մեզ սպասվում էր  հայտնի «Մաֆիա» խաղը։ Մաֆիան, ինչպես միշտ շատ հետաքրքիր է անցնում, ուղղակի ներկա գտնվել է պետք մեր խաղին, բառերով չեմ նկարագրի: Կիրակի օրը արդեն վերադարձանք տուն։ Անմոռանալի ու տպավորիչ էին այնտեղ անցկացրած յուրաքանչյուր օր, ինչպես միշտ։ Այս ճամփորդության ընթացքում ես ձեռք բերեցի նոր ընկերներ, զգացի,որ շրջապաատված եմ բարի ու հոգատար մարդկանցով: Իմ կարծիքով սա ամենամեծ բանն է, որ ես ձեռք եմ բերում ամեն հաջորդ ճամփորդությունից: Ինչ կրթահամալիրում եմ, աշխատում եմ մասնակցել բոլոր գիշերակացով ճամփորդություններին: Դրանցից շատ թանկ հիշողություններ են թողնում իմ կյանքում:

Հուսով եմ, որ նորրից հնարավորություն կունենամ այցելել Արատես և անմոռաց ժամանակ անցկացնել այնտեղ ։

Рубрика: ճամփորդություն

Արատես

Այս անգամ գնացել էինք Արատես։Իմ երկրորդ այցելությունն էր այնտեղ։Արատեսում արդեն ձյուն էր եկել։Բնությունն ավելի էր գեղեցկացել։ Այս ճամփորդության ընթացքում ես կրկին ձեռք բերեցի նոր ընկերներ։Անցկացրեցի շատ հաճելի ու լավ օրեր։Հասկացա որ շրջապատված եմ բարի, հոգատար, ընկերասեր ու խելացի մարդկանցով։

Рубрика: ճամփորդություն

Ամեն ճամփորդություն մի նոր բացահայտում է

Ընդհանրապես սկսել եմ այսպես ճամփորդել, երբ տեղափոխվել եմ այս կրթահամալիր։ Ճամփորդությունները հնարավորություն են տալիս ավելի ինքնուրույն, ավելի ազատ լինել։ Հաճելի ժամանակ եմ անցկացնում, նոր ծանոթություններ, նոր ընկերներ։

Այս ճամփորդությունը ևս այդպիսին էր։ Ինձ ամենից առավել հետաքրքրեց քանդակների պուրակը, Իջևանի Դենդրոպարկը, որտեղ հիանալի բնություն կար։ Նաև ատ հետաքրքիր էր 14 կիլոմետր քայլքը։ Ճամփորդությունների ընթացքում առաջին անգամ էի այդքան քայլում։ Հավես էր մարդկանց հյուրասիրությունը, հյուրընկալությունը։ Որտեղ մտնում էինք, մեզ ինչ- որ բան էին առաջարկում, նույնիսկ բակերից տեսսնելով, որ քայլում ենք խմբով՝ ձայն էին տալիս, կանչում էին տուն։

Գիերային խաղերը, անվերջ զրույցները ճամփորդության համն ու հոտն էին։ Երկու օրն էլ երեկոյան մաֆիա խաղացինք, այդ խաղն ինձ համար անփոխարինելի է։ Իսկ վերջին գիերն ընդհանրապես չենք քնել։ Բոլորով ուժ էինք գործադրում, որ չքնեինք, որովհետև ժամանակն այնքան ափսոս էր, չէին ուզում քնել, որպեսզի առավոտյան չվերադառնայինք Երևան։

Рубрика: ճամփորդություն

Երեք օր Վարդենիկում

Այս անգամ ևս անցկացրի տպավորիչ ու անմոռանալի երեք օրեր։Գնացել էինք Վադենիկ։

Ուրախ ու արկածներով լի օրեր ունեցանք։ Մենք հյուր գնացինք Գոռ Օսեյանի տուն այնտեղ մեզ հյուրընկալեցին նրա ծնողները և մենք լավ ժամանակ անցկացրինք նրանց տանը։ Գնացինք այգի այնտեղ կային բերքատու ծառեր,օգտվեցինք այգու բարիքներից։Ընկեր Նելին և ընկեր Արտակը մեզ համար կիթառ նվագեցին։ Հաջորդ օրը բարձրացանք Արմաղան լեռը։Ուժգին քամու պատճառով չստացվեց ամբողջությամբ բարձրանալ լեռը ,որի համար բավականին ափսոսում եմ։

Այցելեցինք Իշխանավանք։ Որտեղ պահեցի իմ ամենանվիրական երազանքը։Տպավորիչ ու անմոռանալի էր ամեն պահ։Հուսով եմ,որ այսպիսի անմոռանալի ու անկրկնելի օրեր իմ կյանքում դեռ շատ կլինեն։