Рубрика: հայոց լեզու

Բառակազմություն

Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորենանօգնական, բազմություն,
տգիտություն:
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդպողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղիրականություն, ընդհանրացում,
հարթակխտրականությունմեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
 3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։

Նախածանցավոր – Անհայտ, հակաթույն, տգեղ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, հարակից, ներգրավում, անհարմար, ապաշնորհ, անթիվ, չկամ։

Վերջածացնավոր – խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, հայրական, տրամագծորեն, հավաքածու, լսարան, ծիծաղելի, մորթեղեն, միտք։

Թե՛ նախածանցավոր, թե՛ վերջածանցավոր – անմտություն, վերահաշվում, անհոգաբար, անհավատալի, համատեղություն։

Рубрика: Գրականություն

Հրաչյա Աճառյան․ «Հուշեր Կոմիտասի մասին»

komitas-partridge

Հրաչյա Աճառյան․ «Հուշեր Կոմիտասի մասին»

1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը…
Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:
Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:
Անգամ մը ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասին կողմե այնքան անուշ երգվելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան:
Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսու ցիչ և ուսանող աջ ու ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար…
Այդ օրը հավաքված էին Հայաստանի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային՝ ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լեցնելով օդը:
Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գացինք, վրդովված էր Հայրիկը:
Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգներեն»
Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:
Կպատմեր, որ իր ուսանողական տարիներեն ան ընտրած էր իր կյանքի ուղին: Ան հաճախ կըսեր, որ «Երաժշտական չոր մասնագիտությունը ոչ մի բավարարություն չի ներկայացներ իրեն, իր միակ փափագը խորանալն է անոր մեջ»:
Միշտ կըսեր, որ ժողովրդական բանահյուսությունը իր հոգվույն մեջ զուգընթաց էր ժողովրդական երաժշտության հետ: Եվ կավելցներ վստահ շեշտով մը. «Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին և մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն…»:
Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր և բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեր մտերմական հավաքույթներուն, որքա¯ն հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կոգևորեինք իր մատներուն շխշխկոցները՝ իր բազմաձև ճոճումներուն մեջ:
Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:
Կոմիտաս շատ կսիրեր ազատ ժամերուն երկար զբոսնել բացօթյա դաշտերուն մեջ և կըսեր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:
Կոմիտաս բծախնդիր էր մաքրության: Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը:

Рубрика: Գրականություն

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Картинки по запросу չարլի չաօլին

Չարլի Չապլինը մեծ դերասան է և ոչ միայն: Նրա մեծ լինելը ապացուցում են ոչ միայն իր խաղացած դերերը, այլ նաև իր պահվածքը բեմից դուրս: Սուրբ ծննդյան գիշերը Չապլինը մի նամակ է ուղղարկել իր դստերը՝ Ջերալդինային: Նամակի բովանդակությունը և խորիմաստ է և հուզիչ: Նամակում Չապլինը պատմում է այն մասին, թե ինչպիսի վախով է մուտք գործել բեմ վախենալով հանդիսատեսի կարծիքից: Պատմում է, թե քանի անգամներ է իրեն նվաստացած զգացել իր աղքատ լինելու պատճառով: Չապլինը իր կյանքի փորձից ելնելով, նամակում իր աղջկան կյանքի կարևորագույն խորհուրդներից է տալիս: Նա ասում է, որ պետք չէ քեզ վեր դասես ոչ ոքից: Պետք չէ բոլորին նայես վերևից այն ժամանակ, երբ կարող ես օգնել և քո մեկ դրամով անգամ ուրախացնել ինչ որ աղքատ մարդու:Ասում էր նաև, որ երբ նստես տաքսի և գնաս տուն մի մոռացիր տաքսու վարորդից հարցնել իր կնոջից և երեխաներից, իսկ տաքսուց դուրս գալուց նրա ձեռքում թեյավճար թողնես: Չապլինը իր դստերը ուղղված նամակում նաև դրել էր մի կտրոն, որի շնորհիվ կարող էր սրտի ուզածի չափով գումար ծախսել: Բայց կտրոնի հետ միասին նաև գրել է, որ ամեն 3 ֆրանկ ծախսելիս`1-ը քոնը չէ, այլ այն աղքատ մադունը, որին դու կտեսնես ամենուրեք:

Рубрика: հայոց լեզու

հոդակապ ունեցող բառերը։

Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

Рубрика: English

Homework

Since the early morning

Since 2005

Since last Sunday

Since he was a child

For ten days

Since John’s birthday

Since Easter

For the long time

Since i was young

Since 1st April

Рубрика: հասարակագիտություն

Կրոնը և քաղաքականությունը

Կրոնը և քաղաքականությունը իրար հետ խառնելը սխալ է։ Կրոնը մարդու որոշման վրա հիմնված էություն է, իսկ քաղաքականությունը ժողովրդին կառավարելու միջոց։ Կան երկրներ, որտեղ իշխում է կրոնապետությունը։ Այս դեպքում երկրի կառավարությունը հոգևորության ձեռքերում է։ Սովորաբար կառավարիչը կամ իշխանությունը տիրում է իշխող եկեղեցու առաջնորդը։ Պետական գործունեությամբ սովորաբար զբաղվում են հոգևորականները։ Միջնադարում այդպիսին է եղել Արաբական Խաալիֆայությունը։ Ներկայիս աշխարհում կրոնապետության իշխանության տակ են մուսուլմանական և իսլամական երկրները։ Ինձ թվում է ներկայիս աշխարհում կրոնապետական բոլոր երկրները պետք է փոխեն իրենց կառավարման ոճը, որովհետև այդպես ժողովուրդը զրկվում է իրենց հասնող ազատություննից։

Рубрика: հայոց լեզու

Երկշարք բաղաձայնների ուղղագրություն

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծղնի, փողք,
քաղցր, սանդուխք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խռթխռթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, անբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դշխեմ, դշխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա

Рубрика: հայոց լեզու

Երկհնչյուններ և ձայնակապ

  • 1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյունկա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
  • 2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
    ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
    համբյուր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կայտ, շաբաթօրյակ,
    հյուսն։
    3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։
    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
    մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
    հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
    յուրային։
    4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
    ու բաղաձայնների քանակը։
    Ակունք- 3 բաղ․ 2 ձայն․ , բարձունք – 5 բաղ․ 2 ձայն․ , խճանկար – 5 բաղ․ 2 ձայն․ , անդունդ – 4 բաղ․ 2 ձայն․, հրաժեշտ – 5 բաղ․ 2 ձայն․ , պայթյուն – 3 բաղ․ 2 երկհնչ․ , դաստիարակ – 5 բաղ․ 4 ձայն․, մանրէ – 3 բաղ․ 2 ձայն․, սրբատաշ – 5 բաղ․ 2 ձայն․ , հյուլե – 2 բաղ․ 1 երկհնչ․, անընդհատ – 5 բաղ․ 3 ձայն․, սրընթաց- 5 բաղ․ 2 ձայն․, մերթընդմերթ – 8 բաղ․ 3 ձայն․, մտավոր – 5 բաղ․ 2 ձայն․ , դազգահ – 4 բաղ․ 2 ձայն․:
  • 5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեքիաաթ, ակացիա, բամեաշ, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
    էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքեաս, կրյա, միլյարդ, վայրկյան, Բենյամին,
    մումիա, Սիսյան, փասեան, միմյանց, Արաքսյա, դաստեարակ, լյարդ, քիմյա,
    օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանյա, Եղեա, Եղեազար, Երեմիա, հեծյալ,
    Զաքարեա, Մարիամ, Ամալիա, Օֆելիա։
    6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետյոտն, արդիոք, մարմարիոն,
    թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդիոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
    տրիլիոն, օրյորդ ավիացյոն, ինդուկցյոն, ամյոբա, քամելիոն։
    7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
    Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
    գայիսոն, էակ, ատամնաբուժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
    միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական
Рубрика: հայոց լեզու

Երկշարք բաղաձայնների ուղղագրություն

Երկշարք բաղաձայններ
Ղ-խ, ր-ռ, մ-ն, զ-ս, ժ-շ

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծղնի, փողք,
քաղցր, սանդուխք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խռթխռթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, անբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դշխեմ, դշխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա

Рубрика: Գրականություն

Դեպի Արմավիր

Երեւանից 48 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի համեմատաբար երիտասարդ քաղաքներից մեկը՝ Արմավիրը: Հոկտեմբերյանի շրջանի նախկին կենտրոնը 1995-ին է ստացել քաղաքի կարգավիճակ ու դարձել Արմավիրի մարզկենտրոնը:

Քաղաքը նախկինում ունեցել է Սարդարաբատ, Սարդարապատ, Հոկտեմբերյան անվանումները։ Սարդարապատը Հոկտեմբերյան է վերանվանվել 1935-ին ի պատիվ Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության, իսկ 1990 թ-ից վերանվանվել է Արմավիր։

Երեւանի խաների կողմից այստեղ կառուցել է Սարդարապատ բերդը, որը հանդիսացել է Երեւանի խանության Սարդարապատի մահալի գլխավոր ամրոց- կենտրոնը՝ Երեւանից հետո լինելով երկրորդ ամուր բերդը։ Արեւելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվելուց հետո՝ 1827-ին, ռուսական զորքերը գրավել են այն, ինչից հետո բերդը վերացվել է։

Մինչեւ Արեւելյան Հայաստանի՝ Պարսկական տիրապետությունից դուրս գալը, մարզի տարածքում բնակվել են մեծ քանակությամբ թուրքեր եւ պարսիկներ, որոնք 1827 թ-ին հեռացել են այստեղից։ 1828-1829 թթ. տարածքը վերաբնակեցվել է Արեւմտյան Հայաստանից եւ Պարսկահայաստանից գաղթած բնակիչներով։

Ո՞ւր գնալ Արմավիրում

Արմավիրի այցելուների համար նորություն չէ Սարդարապատ հուշահամալիրն իր թանգարանով՝ նվիրված 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտին: 

Արմավիրցիները, սակայն, վստահեցնում են, որ քաղաքում այլ հետաքրքրիր վայրեր եւս կան: Զբոսաշրջիկներին այստեղ խորհուրդ են տալիս լինել քաղաքի կենտրոնական զբոսայգում, որտեղ, ինչպես տեղաբնակներն են ասում, թթվածնի մեծ պաշար կստանան: Այգու մոտ է գտնվում 2014-ին բացված Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Հարակից տարածքում շատ են սրճարանները: Քաղաքի կենտրոնական հատվածում է գտնվում մշակույթի տունը, որտեղ ժամանակ առ ժամանակ ներկայացումներ ու  համերգներ են կազմակերպվում:

Սակայն, ամենահետաքրքիր վայրերից մեկի մասին չգիտեն անգամ շատ տեղաբնակներ: Արմավիրի հենց կենտրրոնում՝ նախկին ստադիոնի մոտ է գտնվում կենդանաբուսաբանական այգին:

Այգու այցելուներին «դիմավորում են» սիրամարգերը, փասիանները, տարբեր տեսակի ու գույների թռչունները, կապիկները, արջերը, առյուծները: Կենդանիների հետ շփվելուց բացի՝ այցելուները կարող են վայելել իրենց հանգիստը մի քանի հարյուր հեկտար կանաչ տարածքում՝ հազվագյուտ տեսակի բույսերի ու ծառերի կողքին:

Տարածքը ոչ միայն որպես կենդանաբանական այգի է ծառայում, այլեւ կենդանիների պաշտպանության կենտրոն. հիմնադիրն այստեղ բերում է վիրավոր թռչունների ու կենդանիների, խնամում ու բուժում է նրանց: