Рубрика: հասարակագիտություն

Երևան քաղաքի ապաստարանները

Այս պահին Հայաստանում ռազմական իրավիճակ է։ Երկրի ռազմական ուժը պատերազմում է, որից կարող են տուժել խաղաղ բնակչությունը։ Այս ամենից խուսափելու համար կա օդային տագնապը, որի օգնությամբ ժողովրդին զգուշացվում է, որ մարդիկ լքեն իրենց տներն ու արագ մոտենան մոտակա ապաստարանին։ Բայց այս ամենի հետ մեկտեղ քաղաքացին պետք է իր հետ պարտադիր վերցնի իր անձը հաստատող փաստաթուղթ, ջուր, 2-7 օրվա համար նախատեսված ուտելիք։ Հարկավոր կլինի նաև տաք շոր, վերմակներ և այլ գոյատևման համար անրաժեշտ իրեր ։ Օդային տագնապից անմիջապես հետո չի լինի հարձակումը, այնպես որ կարելի է հաշվի առնել մի քանի րոպեների տարբերությունը։ Ավելի հեշտ կլինի հարկավոր իրերը հավաքած լինել և պահել ձեռքի տակ։ Ապաստարան կարողեն համարվել շենքերի պադվալային հարկի նկուղները, մետրոի մուտքերը, ստորգետնյա անցումները և այլն։

Рубрика: հասարակագիտություն

Ահաբեկչություն

Ի՞նչ է ահաբեկչությունը

Ահաբեկչությունը մարդկային իրավունքների խաղտում է։ Ահաբեկչությունը քաղաքականություն է, որը հիմնված է ահաբեկչության սիստեմատիկ օգտագործման վրա:Ահաբեկչության լավագույն սահմանումը քաղաքական, գաղափարական, տնտեսական և կրոնական նպատակների հասնելն է բռնի միջոցներով:

Նպատակը և ձևերը

Ահաբեկչության բուն նպատակը ուշադրություն գրավելն է։ Աշխարհում միշտ պայքար է գնացել թույլի և ուժեղի միջև։ Ահաբեկիչները միանգամից ցույց են տալիս նրանց ուժը աշխարհին, վախեցնում նրանցից թույլերին և մարտահրավեր նետում նրանց, ովքեր կարծում են, որ ավելի ուժեղ են։

Ահաբեկչության պատմությունը

ահաբեկչական ամենավաղ խմբավորումներից մեկը համարվում է հրեական աղանդը Սիկարիա («դաշույններ»), որը գործում է Հրեաստանում 1-ին դարում: ե. Աղանդի անդամները սովորեցնում էին հրեա ազնվականության ներկայացուցիչների սպանությունը, որոնք հռոմեացիների հետ խաղաղություն էին պաշտպանում և նրանց մեղադրում էին կրոնից ու ազգային շահերից հավատուրացության և հռոմեական իշխանությունների հետ «համագործակցության» մեջ: Սիկարիները որպես զենք օգտագործում էին դաշույն կամ կարճ սուր ՝ «շիկու»: Սրանք ծայրահեղ ազգայնականներ էին։

Ահաբեկչություն Հայատանում

Հայաստանում էլ են եղել ահաբեկչական գործողություններ։ Օրինակ 2012 թվականին պայթեցվել էր Խազար Փարբեցու փողոցի վրա գտնվող “DIY” փաբը։ 1994 թվականին ահաբեկվել է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղը։ Գյուղի շուկայում տեղադրվել է ռումբ, որի արձյունքում զոհվեն են 14 մարդ, որոնց թվին են պատկանում նաև երկու ահաբեկիչները, և վիրավորվել են 46 մարդ։ Կարող ենք ահաբեկչություն համարել Ստեփանակերտի ռմբակոցումը ներկայիս օրերում։

Рубрика: Հայոց պատմություն

Վանի թագավորությունը

Վանի թագավորությունը գոյութոյուն է ունեցել Հայկական լեռնաշարհի տարածքում մ․թ․ա․ 9-6-րդ դարերում։ Թագավորթության իշխանությունները տարիների ինթացքում երկրին անվանել են “Բիայնիլի”, “Նաիրի”, երբեմն էլ “Ուրարտու”, Աստվածաշչում նրա անունը հիշատակվում է որպես “Արարատյան թագավորություն”։ Թագավորության հիմնադիր և առաջին արքան եղել է Արամեն, ով կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Արամեի մասին տեղեկությունը պահպանվել է Ասորեսանի թագավոր Սալմանասար Գ-ի արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Սարդուրի Ա-ն, ով մ․թ․ա․ 830-ականներին բավականին հզորացրել է երկիրը և հիմնել է Վան մայրաքաղաքը Վանա լճի ափին, որտեղից էլ առաջացել է թագավորթույան անվանումը։ Վանի թագավորությունը իր հզորացման գագաթնակետին է հասցրել Արգիշտի Ա-ն, ով գահակալել է մ.թ.ա. 786-764։ Նա կազմակերպել է տարատեսակ արշավանքներ դեպի այլ երկրներ, մեծամասնությամբ Ասորեստան։ Նա իվերջո շրջափակել էր Ասորեստանը և Ասորեստանում սարսափում էին նրա մասին խոսելիս։ Նրա գահակալմանը շարունակում է նրա որդի Սարդուրի Բ-ն, ով շարունակում է տարածքային նվաճումները, իսկ Սարդուրի Բ-ից հետո սկսել է թագավորության անկումը։ Թագավորության վերջնական անկումն եղել է մ․թ․ա 590 թվականին։

Վանի Թագավորության զինված ուժեր

Թագավորության հիմնական զորքը եղել է արքունի մշտական զորաբանակը, որը պարունակում էր մոտ 50 հազար միավոր։ Զորքը տեղակայվել է արքունական բերդերում, ամրոցներում և սահմանային զորանոցներում։ Պատերազմի ժամանակ զորքին միացել էն իշխանների զորամասերը, տարբեր խավերից կազմած բանակը և հաճախ միացել են դաշնակից երկրների զորքերը։ Մարտիկների մեծ մասը զինվել են պողպատե սրերով, դաշույններով, նիզակներով, տեգերով, կացիններով և զրահավորվել մետաղապատ լանջապանակներով, բրոնզե սաղավարտներով և վահաններով։ Բանակը բախկացած է եղել սակրավորներից, սուսերավորներից, նիզակավորներից, աղեղնավորներից, հետախույզներից։

Рубрика: էկոլոգիա

Բնապահպանական աղետներ պատերազմի ընթացքում

Պատերազմը վատ ազդեցությունն է ունենում բնության և շրջակա միջավայրի վրա։ պատերազմից կարողեն առաջացնել բնապահպանական աղետներ։Այդպիսի աղետների թիրախներն են ջրամբարանները, ատոմակայանները և հանքերը։Եթե այս տեսակ բաները ոչնչացվեն տվյալ երկրի համար վիճակը բավականին կվատանա,տնտեսությունը անկում կապրի։

Մինգեչաուրի ջրամբարի մասին։Այն գտվում է Ադրբեջանի հյուսիսում, Կուր գետի վրա։ Այս ջրամբարը ամբողջ Կովկասյան տարածաշրջանում ամենամեծն է։ Ջրամբարի կառուցման նպատակը գյուղատնտեսության, էներգետիկայի և ջրային տրանսպորտի զարգացումն է։ Ջրամբարի շնորհիվ պետությունը նաև խուսափում է բազմաթիվ գետերի ջրհեղեղումից։ Այս ամենը նշելուց հետո, կարող եմ ասել, որ եթե Հայկական բանակը ցանկանա հարվածել ջրամբարին, կարող է լուրջ վնաս հասցնել Ադրբեջանի տնտեսոթյանը։ հայկական հանքերն ու պոչանբարները Նույնպես կարող են թիրախավորված լինել։Հայաստանի հանքային արդյունաբերությունը կազմում է մեր տնտեսության մեծ մասը, այն կազմում է երկրի արտահանման կեսից ավելի ծավալը։ Մոլիբդենից բացի մենք ունենք պղնձի և ոսկու զգալի պաշարներ, ունենք արծաթի, կապարի և ցինկի փոքր հանքավայրեր։ Ունենք արդյունավետ հանածոների հանքեր, ինչպիսին են՝ դիատոմիտի, բազալտի, պեռլիտի, կրաքարի, գիպսի և գրանիտի հանքեր։ Հանքերին կից կան հսկայական պոչամբարներ՝ թույնով լցված ամբարներ:Այս հանքերից մի քանիսը ռադիոկտիվ են, ինչը նշանակում է, որ եթե այդ հանքերը ոչնչացվեն հայ ժաղովրդի համար էլ վտանգավոր կլինի ապրել հայրենիքում։

Այսպիսով պատերազմում պետք չէ բնապահպանական նշանակության օբեկտներ թիրախավորել, որովհետև դա կբերի երկկողմանի աղետի, տնտեսական խորը ճգնաժամի ու խաղաղ բնակչության մեծ կորուստների:

Рубрика: էկոլոգիա

«Տուն» ֆիլմի վերլուծություն

Հին ժամանակներից, մարդիկ օգտվել են բնության բարիքներից, չգիտակցելով հասցրած վնասների չափը: Այս ամենի պատճառով երկիր մոլորակը ունի բնապահպանական մեծ խնդիրներ, որոնք կբերեն կյանքի արագ ոչնչացման: Ներկայումս մեզ անհանգստացնում են հետևյալ խնդիրները`

Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայումը, Երկրագնդի անտառազրկումը,Հողերի վատթարացումը և էրոզիան Անապատացումը,Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը,Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ,Քաղցրահամ ջրերի որակի վատացումը:

Խնդիրներ լուծման համար պետք է ամեն մի անձ իր հերթին խնայողաբար օգտագործի ջուրը կամ էլէկտրականությունը, պլաստիկ իրերը փոխանակել բնական մատերյալներից պատրաստված իրերով և պարզապես չաղտոտել շրջակա միջավայրը:

Рубрика: էկոլոգիա

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծությունը

Մուլտֆիլմում ներկայացված են բնապահպանական խնդիրներ,ծառահատումները, նավթահանքերի շահագործումը, շրջակա միջավայրի աղտոտում:Մուլտֆիլմում ներկայացված է մի հասարակ մարդ որ ըկել էր անմարդաբնակ կղզի և այնտեղ մնացել էր երկար տարիներ։Մուլտֆիլմում տեղի ունեցող գործողությունները պատմում են մարդկանց վերաբերմունքի մասին բնության և առհասարակ շրջակա միջավայրի նկատմամբ։ Մարդիկ չեն հասկանում,որ բնության մի մասնիկն է հենց ինքն անհատն և կարևոր գործառույթ է մարդակենտրոն լինելը և միմյանց օգնելը։Միևնույն ժամանակ պետք է հասկանանք որ միայն բնության ռեսուսները սպառելով կնպաստենք կանաչ միջավայրի վերացմանը և պետք է նպաստենք բնության բարիքների արդյունավետ սպառմանը և վերարտադրմանը։

Рубрика: հայոց լեզու

Բարդությունների տեսակներ

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտզբոսավայրհացաթխում։

 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արև – արևամերձ, արևածաք, արևմուտք, արևելք, արևածին։

Լույս – լուսարձակ, լուսանկար, լուսացույց, լուսաբան, լուսաբախախ։

Հող – կավահող, հողաբաժան, հողաբան, հողագետ, հողագլուխ։

Ջուր – ջրափ, ջրահարս, ջրաչափ, ջրաբան, ջրաման։

Նկար- լուսանկար, նկարագեղ, նկարագիր, նկարագործ, նկարագրական։
 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանքեկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանիտանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրությունսահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։
5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց -լուսանկարչական

նախածանց-արմատ-վերջածանց – տգիտություն
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց – արծաթագործություն

արմատ-արմատ – լուսարձակ

արմատ-վերջածանց-վերջածանց – մտավորականություն

նախածանց-հոդակապ-արմատ – արտասահման

արմատ-հոդակապ-արմատ – ծաղկափոշի

Рубрика: Գրականություն

«Հուշեր Կոմիտասի մասին»


Մարտիրոս Սարյան

Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով…

Ավետիք Իսահակյան․ «Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը»

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Рубрика: Գրականություն

Եղիշե Չարենց․«Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը»

Միքայել Մազմանյանը Չարենցի մասին իր հուշերում գրում է. «Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր կուլտուրայի տան դահլիճում։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ՝ ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը։ Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։
Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցը այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։
Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.
-Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։