Մխիթարյանների դերը հայ մշակույթում
Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։
Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։
Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։ Վենետիկի Մխիթարյանները հրատարակել են հին մատենագրության գրեթե բոլոր հայտնի դեմքերի` Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Հովհան Մանդակունու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալուև այլոց երկերը։
Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները տպագրել ենՀոմերոսի«Իլիականն» ու «Ոդիսականը», Պլատարքոսի«Զուգակշիռների» վեց հատորները, Քսենոփոնի «Կյուրոսի Խրատը», Կիկերոնի, Սենեկայի, Մարկոս Ավրիլիոսի, Վիրգիլիոսիերկերը,Սոֆոկլեսի ողբերգությունները, Եզովպոսի Առակները, Դանթեի«Աստվածային կատակերգությունը», Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Բայրոնի«Մանֆրեդը», Ռասինի, և այլն։
Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։
Բացատրական բառարանից դո՛ւրս գրիր 10 քեզ անծանոթ բառ՝ իրենց բացատրություններով:
Իզ- հետք
Մագիլ- Թռչունների և գազանների մատների ծայրի եղջերային սուր ու կեռ գոյացությունը, ճանկ, ճիրան:
Մազեղ- բրդոտ, մազառատ
Ծալածո- ծալված,ծալած
Ցաղ- Մատուցարանով նորափեսային մատուցվող ուտելիք
Ղաբուլ- համաձայն
Ղամչի- ճակատագիր
Տաբուրետ-Առանց թիկնակի աթոռակ:
Տաժանելի- Ձանձրալի, անտանելի Դաժան, դժնդակ Ծանր, ուժից վեր:
Գցուկ- Որևէ արտադրության մնացորդը, որ օգտագործելի է մի այլ արտադրության մեջ
Գցված՝ դեն նետված բան:
Անձնանունների բառարանից դուրս գրիր քո, քո մտերիմների, ծանոթների անունները՝ իրենց բացատրություններով:
Ալյոշա- պաշտպան, հովանաոր
Ալփեոս-գիտուն, անմահ
Օլեգ-լուսաոր, արեվային , պայծառ