Վանո Սիրադեղյանի պատմվացքների ասելիքների մեջ սկսում եմ նմանություն տեսնել։ Այս պատմվացքում նա խոսում է մարդկան առօրյայից, սերնդների տարբերությունից և մարդկանց տրամադրվածությունից։ Սիրադեղյանը ասում է, որ բոլորիս կյանքից սկսել է բացակայել յուրահատկությունը։ Որոշ չափով այս մտքի հետ համաձայն եմ։ Բոլորս էլ առավոտյան ինչ-որ ժամանակահատվածում արդնանում ենք, անում նույն գործողությունները, գնում ուսման կամ աշխատանքի կենտրոն, համարյա նույն ժամին ամենօր տուն ենք վերադառնում և նույն գործողությունները տանը ամենօր կատարում։ Յուրահատկություն մտցնելու ժամանակ ուղղակի չունենք, կամ այնդպես ենք մտածում։ Բոլորս էլ միշտ հավելյալ ժամանակ ունենք, ուղղակի ծուլանում ենք։ Ծուլանում ենք և ոչմի բանի չենք հասնում։ Ծուլանում ենք ներկայում, բայց երազում պայծառ ապագայի մասին։ Եթե այսօր չկատարենք առաջին քայլը, ապագան երբեք էլ պայծառ չի լինի։ Սիրադեղյանը նաև խոսեց սերունդների տարբերության մասին։ Կարծում եմ բոլորնել նկատել էն, թե նախորդ սերդնի մարդիկ ինչպես են խոսում իրենց երիտասարդ տարիներից։ Աշխարհը փոխվում է ակնթարթորեն, իսկ նախորդ սերունդներում՝ այն համարյա չէր փոխվում, դրա համար մեր մեծերը միշտ ասում են «մեր ժամանակ սենց․․․ մեր ժամանակ նենց․․․ »։ Նրանք սովոր չեն այս արագ առաջընթացին, այս անկնթարթորեն ինֆորմացիայի փոխացնմանը և այս արագ կյանքին, որ մենք ենք ապրում։ Խոսեց նաև կյանքի փորձությունների մասին։ Բոլորիս կյանքն էլ անկանխատեսելի է, բոլորս էլ եղել ենք իրավիճակներում, որոնք կանխատեսված չէին։ Ուղղակի պետք է պատրաստ լինես յուրաքանչյուր բանի և երբեք չկորցնես հույսդ։ Իսկ եթե կործնես այն, միշտ հիշիր, որ այն նորից կծաքի և ավելի լավ հնարավորությունների հետ հանդեռց։
Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»
Պատվացքը սիրո մասին է։ Սիրադեղյանը պատմում էր մի տղայի մասին, ով կռիվ էր անում իր հավանած աղջկա համար։ Սերը ամենաանհասկանալի երևույթներից է կապված մարդու հետ։ Այս քիմիական մի ռեակցիյա է, որը կախվածություն է առաջացնում ինչ-որ մեկից։ Մենք բոլորս կյանքում սիրում ենք բազմաթիվ մարդկանց և ունենք սիրո բազմաթիվ տեսակներ, կամ այդպես ենք ներկայացնում դրանք։ Ծնողական սեր, ընկերական սեր, սեր ուտելիքի կամ կենդանիների նկատմաբ և իհարկե սեր ընտրյալի նկատմամբ։ Կարծում եմ այս ամենից մենակ ընտրյալի հանդեպ սերը կարող են անվանել իսկական սեր։ Մնացածը տարբերվում են ու տարբերվում են շատ։ Ինչքան էլ սիրես ծնողներիտ, մեկ է այն մարդուն ում սիրահարվել ես սիրելու ես ուրիշ կերպ։ Չեմ կարծում գոյություն ունի սիրելու տարիք։ Բոլորն էլ կարող են սիրահարվեն անկախ տարիքից, բացի իհարկե երեխաներից ում մոտ դեռ ուղեղը լիովին չի զարգացել։ Մարդիկ կարող են սիրահարվել նաև միջին ինչու չէ նաև մեծ հասակում, բայց քանի որ ինչքան մեծանում ենք այդքան մեր զգացմունքային դաշտը փոքրանում է, այպիսի դեպքերը հազվադեպ են լինում։ Սերը կարող է քեզ տալ անսահման ուրախություն, բայց եթե սխալ վարվես կամ սխալ մարդու հետ ցանկանաս կիսել սերտ հավերժ վերք կթողես սրտիդ վրա։
Կառլ Լիննեյ

Կառլ Լիննեյ շվեդ բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի իր ժամանակի ամենակատարյալ դասակարգման համակարգի հեղինակը։ Գլխավոր նորամուծություններից մեկը «տեսակ» հասկացության և տարբեր կարգաբանական դասերի միջև տարբերությունների բացատրությունն էր և կենդանի օրգանիզմներին լատիներեն կրկնակի անվանումներ տալը։
Կառլ Լիննեյը դրել է ժամանակակից կրկնանվանության հիմքը, ըստ որի կենդանի օրգանիզմների լատիներեն անունների համար գործածվում է երկու բառ՝ կարգի անունը և հետո՝ բնութագրող մի այլ անուն։
Լիննեյը հանդիսանում է բույսերի և կենդանիների առավել հաջող արհեստական դասակարգման հեղինակը։ Նա բնության աշխարհը բաժանել է երեք «թագավորությունների»` հանքանյութերի, բուսական և կենդանական, օգտագործելով չորս մակարդակ` դասեր, կարգեր, ցեղեր և տեսակներ։
Նկարագրել է բույսերի ավելի քան տասը հազար տեսակ, որոնցից մոտավորապես մեկուկես հազարը՝ նոր։ Նկարագրել է նաև կենդանիներիմեծ թվով տեսակներ։
Մասամբ, նաև Լիննեյի շնորհիվ է մարդկությունն ստացել Ցելսիուսի ներկայիս սանդղակը։ Սկզբում Ուպսալայի համալսարանում Լիննեյի գործընկեր պրոֆեսոր Անդերս Ցելսիուսի (1701—1744) հայտնագործած ջերմաչափի սանդղակի վրայի զրոն համապատասխանում էր ջրի եռման, իսկ 100° ջերմաստիճանը` սառեցման կետին։ Ջերմոցներում պայմանները չափելու ժամանակ ջերմաչափեր օգտագործելիս Լիննեյը համարելով դա անհարմար, 1745 թ.` արդեն Ցելսիուսի մահից հետո «շրջեց սանդղակը», նրան տալով ներկայիս՝ մեզ համար արդեն սովորական դարձած տեսքը։
Կառլ Լիննեյը գիտության և մշակույթի այն գործիչներից մեկն է, որոնց գործունեության հետ է կապված ներկայիս տեսքն ստացած գրական շվեդերենի կայացումը։
Գործնական Քերականություն
1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը), որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու (սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։
Հարակատար-քաշած(ե խոնարում, պարզ), հենած(ե խոնարում, պարզ), կազմակերպված(ե խոնարում, պարզ)
Համակատար-շրջելիս(ե խոնարում, պարզ), քշելիս(ե խոնարում, պարզ)
Անորոշ-լողալով(ա խոնարում, պարզ), մոտենալ(ա խոնարում, ածանցավոր), սուզվել(ե խոնարում, պարզ), հանդիպել(ե խոնարում, պարզ)
Ենթակայական-շարժվող(ե խոնարում, ածանցավոր)
2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել
3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել
4․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել
Նախադասության անդամների կապակցման եղանակները
1. Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։ Մարդկանց մի մասը գնաց աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։ Պահանջվում են հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։ Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։ Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։
5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։ Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։
2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։ Նա դաշնամուր լավ է նվագում:
2. Այդ գործում նա չի մասնակցել։ Այդ գործին նա չի մասնակցել:
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։ Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատից։ Նկարը փակցրեց պատին:
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։ Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։
Նախադասության տեսակներն ըստ կազմության
1. Առանձնացնե՛լ տրված հատվածում եղած պարզ և բարդ նախադասությունները։ Կազմել՛ բարդ նախադասությունների գծապատկերները։
Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ: Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր: Հավաստիանալու համար, որ իրոք չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց: Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց: Այնժամ նա զգույշ հետ դարձավ։
ԲԱՐԴ
Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ:
Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր:
Հավաստիանալու համար, որ իրոք չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց:
ՊԱՐԶ
Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց:
Այնժամ նա զգույշ հետ դարձավ։
Վրաց-աբխազական պատերազմ
Խորհրդային տարիներին Աբխազիան ինքնավար հանրապետություն էր Վրաստանի կազմում: Խորհրդային Միության փլուզումից հետո Աբխազիան ձգտում էր դառնալ անկախ երկիր, Թբիլիսին պնդում էր, որ Աբխազիան պետք է մնա ինքնավար հանրապետություն անկախ Վրաստանում:
Պատերազմը սկսվում է 1992-ի օգոստոսի 14-ին, հակամարտության ռազմական փուլի ավարտի օրն է 1993-ի սեպտեմբերի 27-ը:
Պատերազմն ավարտվեց վրացական զինված ուժերի պարտությամբ: Ըստ տարբեր աղբյուրների, մահացել է ավելի քան 13 հազար մարդ, մոտ 300 հազար մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված: Նրանց մեծ մասը ազգությամբ վրացի է և դեռևս չի կարող վերադառնալ:
1994 թ.-ին կողմերը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ Մոսկվայում ստորագրեցին «Հրադադար և ուժերի տարանջատում» համաձայնագիրը: Մինչ օրս այս համաձայնագրի լայնամասշտաբ խախտումներ են արձանագրվել երեք անգամ՝ 1998, 2001 և 2008 թվականներին:
Մինչև 2008 թվականը վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղակայված էին ԱՊՀ-ի Հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք ամբողջությամբ կազմավորված էին ռուսական զորքերից: Նաև հակամարտության գոտում և Աբխազիայի տարածքում գործում էր Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը:
2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան որպես անկախ երկիր: Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:
Աբխազիան կառուցում է իր կյանքը որպես անկախ հանրապետություն։ Այս կարգավիճակը, բացի Ռուսաստանից, ճանաչել են Երրորդ աշխարհի մի շարք երկրներ: Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածաշրջանը, որը գրավված է Ռուսաստանի կողմից: Միջազգային հանրության մեծ մասը Աբխազիան համարում է Վրաստանից անջատված շրջան:
Circle the correct words.
I used to go surfing every morning. That’s how I lost my leg to a shark. I used to enter competitions. I won quite a few trophies. Now I have to watch from the beach. It was tough at first but I used to it now. At first it was really weird having only one leg. I spent about six months getting used to go going everywhere in a wheelchair and then the doctor told me I was ready for an artificial leg. He fitted it a year ago and, at first, I found it really hard to use but I completely used walking on it now. It’s so comfortable I sometimes forget it’s not my real leg.I used to have a really active life. Apart from the surfing I 7am used go mountain biking and hiking. At first I thought I’d lose all that, but it’s amazing how much you can still do. Of course, I’m not as quick as I used to being .I haven’t got used to “go going back into the sea yet. It’s difficult to get the memory of that shark attack out of my head.
Աշխարհաքաղաքականություն
«Աշխարհաքաղաքականություն» դասընթացի ծրագիրը մշակվել է
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ուսումնամեթոդական խորհրդի և միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ամբիոնների կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան:Ժամանակակից աշխարհաքաղաքականությունը գիտություն է միջազգային թատերաբեմում աշխարհի ուժային կենտրոնների, խոշոր պետությունների և միջազգային այլ դերակատարների միջև համագործակցության, մրցակցության ու փոխազդեցության մասին: Աշխարհաքաղաքականությունը գիտություն է համաշխարհային գլոբալ գործընթացների և ռեսուրսային հոսքերի կառավարման մասին և քաղաքական պրակտիկայի առումով տեսական կարևոր բազա է:Վերջին տասնամյակների ընթացքում «աշխարհաքաղաքականություն» հասկացությունը լայն տարածում է ստացել նաև հետխորհըրդային հանրապետություններում: Աշխարհաքաղաքականության
նկատմամբ հետաքրքրության աճը բացատրվում է ոչ միայն երկբևեռ
աշխարհակարգի փլուզմամբ, «գաղափարական դարաշրջանի» փոփոխմամբ, այլև այն արմատական, երբեմն նույնիսկ դրամատիկ, գործընթացներով, որոնց ականատես ենք Արևելյան Եվրոպայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և Մերձավոր Արևելքում:«Աշխարհաքաղաքականություն» դասընթացը ներառում է միջազգային հարաբերությունների տեսական ու գործնական խնդիրները, միջազգային կյանքի հիմնական գործընթացներն ու օրինաչափությունները: Դասընթացի շրջանակներում լուսաբանվում են աշխարհաքաղաքականության հիմնական օրենքները, գործառույթներն ու հասկացությունները: Դասընթացի բաղկացուցիչ մասերն են՝ դասական աշխարհաքաղաքականության հիմնական սկզբունքներն ու գաղափարները, ժամանակակից աշխարհաքաղաքականության հիմնական դպրոցներն ու ուղղությունները, նոր աշխարհակարգի ձևավորման առանձնահատկություններն ու գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերը: Առանձնահատուկ ուշադություն է դարձվում Հայաստանի Հանրապետության հարակից շրջաններում ԱՄՆ-ի, ԵՄ, ՌԴ, ՉԺՀ-ի,ԻԻՀ և Թուրքիայի վարած քաղաքականությանը, փորձ է արվում իմաստավորել Հարավային Կովկասի հանրապետությունների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
«Աշխարհաքաղաքականություն» կրթական ծրագրով դասընթացի
ուսուցումը նախատեսվում է իրականացնել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի բակալավրիատի 3-րդ կուրսի և միջազգային բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների համար:Դասընթացի ավարտից հետո ուսանողները պատկերացում կունենան աշխարհաքաղաքականության զարգացման փուլերի մասին, կտիրապետեն աշխարհաքաղաքական հիմնական հասկացություններին ուտերմիններին: Դասընթացի մասնակիցները նաև կծանոթանան աշխարհաքաղաքականության հիմնական դպրոցների առավել հայտնի տեսաբանների հայացքներին, նրանց կողմից քաղաքական իրողությունների վերլուծություններին:
Ազգային շահեր։Ազգային անվտանգություն։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնադրույթները կենսագործունեության բոլոր ոլորտներում արտաքին եւ ներքին վտանգներից Հայաստանի Հանրապետությունում անձի, հասարակության եւ պետության անվտանգության ապահովմանն ուղղված մոտեցումների համակարգի ձեւավորման հիմքն են։ Հիմնադրույթներն ամրագրում են Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, գաղափարական եւ հոգեւոր, պարենային, բնապահպանության, ճառագայթային անվտանգության եւ տեղեկատվական անվտանգության համակարգի ապահովման սկզբունքները։
Ազգային անվտանգության համակարգի նպատակը հայ ժողովրդի անվտանգ կացության ապահովումը եւ հետագա բարգավաճման համար նախադրյալների ստեղծումը, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ու տնտեսական շահերի համակողմանի պաշտպանությունը եւ Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացումն է։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնական երաշխիքը եւ պաշտպանության հիմքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ինչպես նաեւ ազգային անվտանգության եւ ոստիկանության մարմիններն են։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը նրա ժողովրդի անվտանգությունն է՝ որպես իշխանությունը կրողի եւ միակ աղբյուրի։