Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

ֆիզիկան մաթեմատիկայում

ֆիզիկական երևույթներիմաթեմատիկական մոդելների տեսություն, հատուկ տեղ է գրավում մաթեմատիկայումև ֆիզիկայում։ Մաթեմատիկական ֆիզիկան ֆիզիկայի հետ սերտ կապի մեջ է այն մասով, որ վերաբերում է ֆիզիկական երևույթների մաթեմատիկական մոդելների կառուցմանը. մյուս կողմից՝ մաթեմատիկական ֆիզիկա մաթեմատիկայի, բաժին է, որովհետև կառուցված մոդելները ուսումնասիրում են մաթեմատիկական մեթոդներով։ Ֆիզիկայի շատ բաժինների, օրինակ, էլեկտրադինամիկայի, ձայնագիտության, հիդրոդինամիկայի, առաձգականության տեսության երեույթներին համապատասխանող մաթեմատիկական մոդելները նկարագրվում են մասնական ածանցյալներով հավասարումներով, ճառագայթման տեղափոխման, թերմոդինամիկայի ու մի քանի այլ բաժինների խնդիրները նկարագրվում են ինչպես գծային, այնպես էլ ոչ գծային ինտեգրալ, ինտեգրալ-դիֆերենցիալ, ֆունկցիոնալ հավասարումներով, որոնք և կազմում են մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումները։

Ֆիզիկական երևույթների մաթեմատիկական մոդելների ուսումնասիրությունը ոչ միայն հնարավորություն է տալիս ստանալ այդ երևույթները նկարագրող մեծությունների քանակական բնութագրեր, այլև խորանալ այդ երևույթների ֆիզիկական էության մեջ և, երբեմն էլ, կանխատեսել նոր օրինաչափություններ։ Վերը ասվածի դասական օրինակ է Նյուտոնիտիեզերական ձգողության տեսությունը, որը ոչ միայն հնարավորություն տվեց բացատրել հայտնի մոլորակներիշարժումը, այլև կանխատեսել նոր մոլորակների գոյությունը։

Ֆիզիկական երևույթների խորը և ավելի մանրամասն ուսումնասիրությունը բերում է մաթեմատիկական ֆիզիկայի ավելի բարդ հավասարումների (օրինակ, ոչ գծային հավասարումներ), իսկ քվանտային էլեկտրադինամիկայի, դաշտի աքսիոմատիկ տեսության և ժամանակակից ֆիզիկայի այլ ուղղությունների զարգացումը բերեց մաթեմատիկական ֆիզիկայի ինչպես նոր մեթոդների, այնպես էլ մաթեմատիկական նոր մոդելների ստեղծմանը (օրինակ, ընդհանրացված ֆունկցիաների տեսությունը, անընդհատ սպեկտրով օպերատորների տեսությունը և այլն)։ Մյուս կողմից, հաշվողական մաթեմատիկայի բուռն գարգացումը հնարավորություն տվեց ստեղծելու մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների լուծման ուղղակի թվային մեթոդներ՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օգտագործմամբ. դրանցից առաջին հերթին պետք է նշել եզրային խնդիրների լուծման վերջավոր-տարբերակային մեթոդները։

Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

Նյուտոնյան Մեխանիկա

Մեխանիկայի բնագավառում Նյուտոնը տալիս է հիմնական ձևակերպումներ ու հասկացությունները, կենտրոնական ուժի տակ շարժվող մարմնի շարժման օրենքները, հիմնավորում է տիեզերական ձգողության օրենքը և տալիս է աշխարհի համակարգի շարադրումը` մոլորակների շարժման տեսությունը ձգողության օրենքի հիման վրա:

Նա գրում է.”Նյութի քանակը այնպիսի չափ է, որը համեմատական է խտությանն և ծաավալին”:

Նյութի քանակը չափվող մեծություն է և որոշում է մարմնի կշռով:

Տարբեր մարմիններ անօդ տարածությունում ընկնում են միևնույն արագությամբ, իսկ ճոճանակները տատանվօւմ են նույն պարպերականությամբ, անկախ բեռից: Նա գտավ, որ ծանրության ուժի հաղորդած արագացումը կախված չէ  մարմնի զանգվածից: Զանգվածն ու նյութի քանակը Նյուտոնի համար համարժեքներ են: Իներցիայի երևութի մասին նա գրում է. ՙՙՆյութի բնածին ուժը նրան դիմադրելու բնորոշ հատկությունն է, որով ցանկացած առանձին վերցրած մարմին պահպանում է իր հանգստի վիճակը կամ հավասարաչափ ուղղագիծ շարժումը (քանի որ այն թողնված է ինքն իր կամքին)՚՚: ՙՙԱյդ ուժը համեմատական է զանգվածին՚՚:

Նյուտոնը ներմուծում է. զանգվածի գաղափարը և նկարագրում այն չափելու եղանակները:

Նյուտոնը ներմուծեց նաև շարժման քանակի հասկացողությունը ՝ որպես շարժման չափ, որը համեմանական է զանգվածին և արագությանը: Դա վեկտորական մեծություն է:

Նյուտոնը ներմուծում է ուժի գաղափարը՝ որպես մարմնի վրա ունեցած ազդեցություն, որն ընդունակ է փոխել մարմնի հանգստի վիճակը, կամ հավասարաչափ ուղղագիծ շարժումը: Այդպիսի ազդեցություն կարելի է ստանալ ոչ միայն հպման դեպքում, այլև որոշ հեռավորության վրա՝ ուժիային կենտրոնով: Ուժային կենտրոնով ստեղծվող ազդեցությունը Նյուտոնն անվանում է կենտրոնական ուժ: Նա շատ լավ պատկերացնում էր ուժային դաշտը:

Հասկանալով շարժման քանակի հասկացողության հիմնարար նշանակությունը դինամիկայի համար, Նյուտոնը նշում է, որ հենց  այդ մեծության փոփոխության արագությամբ է որոշվում ուժի ազդեցությունը, և դրա համար էլ այն դնում է ողջ դինամիկայի հիմքում: Գիտության զարգացումը հաստատեց նրա ճշտությունը, միայն թե ՙՙ շարժման քանակի՚՚-ի փոխարեն այժմ օգտագործվում է ՙՙիմպուլս՚՚ տերմինը:

Նյուտոնը անդրադառնում է տարածության և ժամանակի հասկացողություններին (հաշվանքի համակարգ): Նյուտոնն ընդունում է, որ բնության մեջ գոյություն ունի բացարձակ հանգիստ, հաշվանքի բացարձակ համակարգ, ընդունում է նաև բացարձակ ժամանակի հասկացությունը: Վերջինս հոսում է ինքն իրեն և չի առնչվում որևէ պրոցեսի հետ: Նա գրում է.

ՙՙI. Բացարձակ ժամանակը, կամ իրական մաթեմատիկականը, ինքն իր հետ է, և ըստ իր էության առանց որևէ առնչության արտաքինի հետ, հոսում է հավասարաչափ և այլ կերպ կոչվում է տևողություն: Հարաբերական ժամանակը, կամ թվացյալ ժամանակը, մեր զգայությունների կողմից ընկալվող ճշգրիտը կամ փոփոխականն է՝ ժամը, օրը, ամիսը, տարին՚՚

ՙՙII. Բացարձակ տարածությունը ըստ իր էության անկախ է և չի առնչվում որևէ արտաքինի հետ, միշտ մնում է միատեսակ և անշարժ: Հարաբերական տարածությունը դրա չափն է, կամ մի ինչ-որ սահմանափակ շարժման մաս, որը որոշվում է մեր զգայություններով՚՚: 

ՙՙIII. Տեղը՝ տարածության մի մասն է, որը զբաղեցված է մի մարմնով և տարածության համեմատ լինում է կամ բացարձակ, կամ հարաբերական՚՚:

ՙՙIV. Բացարձակ շարժումը մարմնի տեղաշարժման է մի բացարձակ տեղից մյուսը, հարաբերականը՝ հարաբերական տեղից՝ հարաբերականը՚՚: 

Թեկուզև գործնականում մենք ճանաչում ենք թվացյալ հարաբերական շարժումները, մենք կարող ենք դրանցով գտնել իրական շարժումները և դրանվ պատճառները: Որպես օրինակ, Նյուտոնը ներկայացնում է իր հայտնի փորձը պտտվող դույլով: Եթե նախորդ ոլորված պարանից ամրացված ջրով լցված դույլը կախենք առաստաղից և բաց թողնենք, ապա պարանի պտտման-բացման հետ միաժամանակ կպտտվի դույլը: Ջուրը միանգամից չի տարվում շարժմամբ և նրա մակերևույթը սկզբում հարթ է, այսինքն՝ դույլի համեմատությամբ ջուրը գտնվում է ուժեղ հարաբերական պտուտի մեջ, և այդ հարաբերական շարժումը չի անդրադառնում նրա վիճակի վրա: Շարժմանը ներգրավվելուն զուգընթաց, ջրի մակերևույթը ձևախախտվում է: Մեծագույն ձևախախտում(դեֆորմացիա) կնկատվի այն դեպքում, երբ ջրի պտտման արագությունը դույլի նկատմամբ հավասար լինի զրոյի: Այդ պահին ջրի բացարձակ շարժումը ամենամեծը կլինի: Այստեղից Նյուտոնը հետևություն է անում, որ կարելի է հատնաբերել պտտական շարժումը բացարձակ դատարկ տարածության մեջ: Արագացումը Նյուտոնի մեխանիկայում բացարձակ բնույթ է կրում:

Рубрика: հայոց լեզու, Գրականություն

Տարվա ամափոփում

Այս ուսումնական տարվա ընթացքում մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին Տիկին Ելենան էր։ Նա մեզ տվեց շատ մեծ քանակով գիտելիքներ, ես ուրախ եմ, որ հենց Տիկին Ելենան դարձավ մեր նոր ուսուցչուհին։ Տարվա ընթացքում Տիկին Ելենայի հետ կատարեցինք լեզվական աշխատանքներ, գրականական աշխատանքներ, մասնակցեցինք նախագծերին, ծեսերին, ճամփորդություններին:

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն

Դավիթ Բեկ

Արևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։

Рубрика: Русский язык

Заполните пропуски словами

Заполните пропуски словами:

1) Мы попросили официанта принести нам счёт.

2) – Откуда ты узнала, что нам хочет сказать босс?

– По-моему, это было очевидно !

3) Сергей – хороший специалист, надёжный друг и просто интересный человек.

4) Финансовый директор очень занят, он составляет бюджет на следующий год.

5) На старой работе Лена много работала, а зарабатывала мало. «Это было почти как рабство!» – вспоминает она.

6) Каждую чёрную пятницу мы снижаем цены на всё!

7) Социально-экономическое неравенство в современном обществе растёт, разница меду богатыми и бедными становится всё больше и больше.

8) Даже учёные не знают, с какими проблемами столкнётся человечество в ближайшие 100 лет.

9) Какой бизнес сейчас самый прибыльный ? Я хочу инвестировать в него.

10) Мне кажется, это лучший писатель из всех, кто когда бы то ни было писал фантастику.

11) Антон дольше всех работает в нашей компании: почти 20 лет.

12) В университете у нас было неудобное расписание: занятия каждый день начинались и заканчивались в разное время.

13) Курить вредно для здоровья, а заниматься спортом – полезно .

14) «Когда вы планируете брать отпуск?» – спросить руководитель.

15) Я очень хочу вам помочь, поэтому постараться сделать всё, что от меня зависит.

16) – Что вы видите на этом рисунке?

– Хм. Это похоже на дерево.

17) Евгений талантливый инвестор, он знает, как один рубль превратить в миллион долларов.

Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

Ֆիզիկան բժշկությունում

Բժշկագիտությունն արհեստից գիտության վերածելու առաջին որոշիչ քայլերն արտասահմանում կատարվել են 19-20-րդ դարերում՝ բնական գիտությունների նվաճումների և տեխնիկական առաջընթացի ազդեցությամբ։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը ռենտգենախտորոշման սկիզբն է դրել, առանց որի անհնար է պատկերացնել հիվանդի խորացված հետազոտությունը։ Բնական ռադիոակտիվության հայտնագործումը և միջուկային ֆիզիկայի բնագավառում դրան հաջորդած հետազոտությունները պայմանավորել են ռադիոկենսաբանության զարգացումը։

Բժշկագիտության արագ առաջընթացը պայմանավորված է եղել ոչ միայն ֆիզիկայի և տեխնիկայի հայտնագործություններով, այլև քիմիայի և կենսաբանության նվաճումներով։ Գործնական կլինիկայում ներդրվել են հետազոտման քիմիական և ֆիզիկական մեթոդներ, խորացել են կենսաբանական, այդ թվում նաև հիվանդագին գործընթացների քիմիական հիմքերը։

Բժշկասոցիալական բժշկագիտությունը ձևավորվել է հիգիենայի բնագավառի ուսումնասիրություններով. ԵՊԲՀ-ի ընդհանուր հիգիենայի ամբիոնում կատարվել են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման, սննդի և ճառագայթային հիգիենայի, թափոնների վնասազերծման, ջրամատակարարման և ջրամբարների պահպանության հարցերին վերաբերող հետազոտություններ։ Առաջարկվել է հիգիենային մեծ առավելություն ունեցող խմբակային ջրմուղների կառուցումը։

Рубрика: Գրականություն

Թարգմանություն

Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Թյուիլրի պալատի հետ (ֆր.՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ², որից 68.000-ը տրամադրված է ցուցահանդեսին): Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թվականը, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան»(Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի«Ժողովրդին առաջնորդող ազատությունը»կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թվականին Լուվր է այցելել շուրջ 8.5 միլիոն մարդ։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60.600 մ² ընդհանուր մակերեսով դահլիճներում։

աղբյուր

Рубрика: մաթեմատիկա

Ավարտական քննությունների թեստերում լուծման ընթացքի ներկայացում պահանջող տիպային խնդիրներ

Screenshot_3.png

8(x+y)=10x+y

10x+y+9=9(x+y)

8x+8y=10x+y

10x+y+9=9x+9y

7y=2x

x-8y+9=0

x=3,5y

3,5y-8y=-9

-4.5y=-9

4.5y=9

x=7

y=2

Screenshot_5.png
Screenshot_6.png

գրիչ + 3 տետր + 5 քանոն = 670

գրիչ + 5 տետր + 7 քանոն = 830

2 տետր + 2 քանոն = 160

տ + ք = 80

2 գրիչ + 8 տետր + 12 քանոն = 1500

գրիչ + 4 տետր + 6 քանոն =750

գրիչ + 2 տետր + 4 քանոն = 590

գրիչ + 2 քանոն = 430

Screenshot_7.png

D=16-4a

16-4a ≥ 0

16 ≥ 4a

a≤ 4

a∈(-∞; +4]

Рубрика: Քիմիա

Ինքնաստուգում

Ո՞ր քիմիական  տարրի  ատոմներն  են  մտնում  թվարկված  բոլոր  նյութերի  բաղադրության  մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,  օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր, ազոտական  թթու, ծծմբի(VI)  օքսիդ.

1) ծծումբ 2) քլոր 3) թթվածին 4) ածխածին

Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի   ո՞ր  տեսակին  են  համապատասխանում .

1)   միացման, տեղակալման,  փոխանակման

2)   միացման, միացման, փոխանակման

3)   փոխանակման, տեղակալման, միացման

4)   միացման, փոխանակման,  տեղակալման

Թթվածնի քանի՞  ատոմ  կա  ալյումինի  օքսիդի  մեկ  մոլեկուլում.

1)  4                             2) 1,806 . 1024                             3)   2                                          4)  3

Ո՞ր շարքում  են  գրված  միայն   թթվային  օքսիդների  բանաձևեր.

1)  CO2, Mn2O7,  P2O5, NO2

2)  Al2O3,  K2O,  SO3, CrO

3)  FeO, P2O3, N2O, BaO

4)   CrO3, CO, SrO, Cs2O

Ո՞ր պնդումն  է  ճիշտ  ամֆոտեր (երկդիմի)  օքսիդների  համար.

1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ

2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ

3)  փոխազդումենև’  հիմքերիև’  թթուներիհետ

4)  չեն փոխազդում  են   ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

Որո՞նք են  1, 2, 3, 4  նյութերը  փոխարկումների  հետևյալ  շղթայում.

Cu    1  ›   CuO    2  ›  CuSO4    3  ›  CuCl2    4  ›  Cu(OH)2

1) H2,H2SO4, HCl, KOH                    3)  O2, H2SO4, BaCl2, NaOH

2)H2O, SO3, NaCl, NaOH                  4)  O2, SO3, HCl, H2O

Որո՞նք  են  ոչմետաղ —> թթվային  օքսիդ —> թթու —> աղ  ծագումնաբանական   կապն  արտահայտող  փոխարկումների  շղթայում  համապատասխան   ռեակցիաների   հավասարումների  ձախ  մասերը` ըստ  իրականացման   հերթականության.

ա)  SO2  +  H2O =                                         դ)  H2SO3  +  CaO =

բ)   S + O2 =                                                    ե)  SO2  +  CaO =

գ)   S  +  H2O =

1)  բ, ե, դ                               2)  բ, ա, դ                               3)  գ, դ, ե                        4)  ե, ա, գ

Ջրածին ստանալու  համար  մետաղական  ցինկի  հետ  ո՞ր  թթուն  են  փոխազդեցության   մեջ  դնում.

1)   խիտ  H2SO4                   2)  նոսր  H2SO4                      3)  խիտ  HNO3              4)  նոսր  HNO3

Հետևյալ նյութերից ` HNO3,  CaO,  CuSO4,  Ca(OH)2,  P2O5  որո՞նք  կփոխազդեն  նատրիումի  հիդրօքսիդի  հետ`   առաջացնելով   չեզոք  աղեր.  Ճիշտ  պատասխանը`   բոլոր  հնարավոր  ռեակցիաների   գործակիցների  գումարն  է.

1)  20                                 2)  21                            3)  25                               4)  26

Ո՞ր շարքի  բոլոր  նյութերն  են  փոխազդում  կալիումի  հիդրօքսիդի  ջրային  լուծույթի      հետ.                                                                                                               1)  FeO, CrO3, HClO                                             3)  ZnO, HClO4, MgO

2) KCl, SO2, CO2                                                                                4)  FeCl3, ZnO, Mn2O7

Համապատասխան պայմաններում հետևյալ  զույգերից  մի  քանիսի  նյութերը

փոխազդում  են. ա)  Zn  և  FeCl2,    բ)  Fe  և  ZnCl2,    գ)  Cu  և  AgNO3,     դ)  CuO  և  HNO3,

ե)  CuSO4  և  Fe: Որքա՞ն  է  տեղակալման   ռեակցիաներում  ստացվող  բարդ  նյութերի

հարաբերական  մոլեկուլային  զանգվածների  գումարը.

1)  392                             2)  480                               3)  476                                       4)  264

NaOH, H2SO4,  Al(OH)3,  Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3  միացություններից  մի  քանիսը  հնարավոր  է  ստանալ  համապատասխան  օքսիդի  և  ջրի  միացումով: Որքա՞ն  է  հնարավոր  ռեակցիաների  հավասարումների  գործակիցների  գումարը.

1)  10                                        2)  25                                     3)  4                                         4)  6

Միացություններում +6  օքսիդացման  աստիճան  ցուցաբերող  քիմիական  տարրի

առաջացրած  0,875 գ  զանգվածով  երկհիմն  թթվի  քայքայումից  գոյացել  է 0,812 գ  այդ

թթվին  համապատասխանող  օքսիդ: Որքա՞ն է  թթվի  մոլային  զանգվածը (գ/մոլ).

1)  250                                      2)   210                                 3)  162                                      4)  98

Թթվածնի քանի՞  ատոմ  է  պարունակում  1,02 գ  ալյումինի  օքսիդը.

1) 1,806. 1022) 0,03 3) 0,01 4) 1,806.1022

7,8 գ զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում:  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային       բաժինը (%) ստացված  լուծույթում.

1)  20                                    2)    80                                  3)  25                                      4)   65

Որքա՞ն է երկաթի  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը, եթե  դրա 19,68 գ   զանգվածով  նմուշը  մինչև  մետաղ  վերականգնելու  համար  ծախսվել  է  8,2656 լ (ն.պ.) ծավալով  ջրածին.

1)  72                                    2)    160                                   3)  23                                      4)   104

Ծծմբական և  ազոտական  թթուներ  պարունակող 945 գ զանգվածով  ջրային  լուծույթին      ավելցուկով  բարիումի  քլորիդ  ավելացնելիս  անջատվել  է  116,5 գ նստվածք: Նստվածքի  անջատումից  հետո  մնացած  լուծույթը  չեզոքացնելու  համար  ծախսվել  է  100  գ նատրիումի  հիդրօքսիդ:

ա)  Որքա՞ն  է  ազոտական  թթվի  զանգվածային  բաժինը (%) ելային  լուծույթում:

բ)   Որքա՞ն  է  ելային  լուծույթում  ծծմբական  թթվի  զանգվածը (գ):

Այս երկու խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է Լուծված նյութի զանգվածային բաժինը գտնելու բանաձևը, այսինքն այս բանաձևը՝

W=mն/mլ

Այս բանաձևը, որպեսզի ավելի հասկանալի լինի՝ mն=լուծված նյութ,  mլ=լուծույթ

Այս ամենը եթե ցանկանում ենք տոկոսներով արտահայտել, ապա ընդամենը բազմապատկում ենք 100%-ով, այդ ամենը պետք կգա խնդրի բ)-հատվածում:

W(HNO3)=7.7%
w(H2SO4)=11գ

Պարբերական համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ):

բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում  լուծելիս:

Այս խնդիրները լուծելու համար օգտագործելու ենք նյութի մոլյար զանգվածի համար նախատեսված բանաձևը՝

M=m/v

Այս բանաձևում m=զանգված, v=նյութի քանակ, M=նյութի մոլյար զանգված:

Այս դեպքում մենք մոլյար զանգվածն ունենք, ընդամենը պիտի տեղարդենք՝հակառակ գործողությամբ և ստանում: