Օ՛Հենրի «Սուրբ ծննդի հրաշքը» փոքր,բայց բովանդակալի պատմություն է : Պատմվածքը պատմում է հոր և աղջկա սիրո մասին ։Հայրը աղջկանից հեռու էր ապրում, բայց հոգեպես նրանք միասին էին։Հայրը որոշում է աղջկան անակնկալ անել, Սուրբ Ծննդյան երեկոյին նվեր պատրաստել, սակայն նվեր գնելու համար նա գումար չուներ։Հայրը որոշում է մի հեքիաթ գրել և տպագրել թերթում։Աղջիկը իմանալով դրա մասին,իմանալով, որ իր հայրիկի գրած հեքիաթը տպագրվել է թերթի տոնական համարում անչափ ուրախանում է։Աղջկա կարծիքով դա ամենալավ նվերն էր։
Օ՜Հենրին այս պատմվացքով կոչ Է արել մարդկանց սիրել և հարգել միմյանց,կապ չունի ինչ հեռավորության վրա։
1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
Գարունդ հայերեն է գալիս,ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ եվ թափառական ուլե՛ր քարայծի,մի՛ չարաշահեք բարությունը մեծ ու համբերությունն այս մեծ քարափի։Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,իր ներսը նայի, և ով իմանա,գուցե թե սրտից մի աղբյուր հանի կամ թե այնպիսի մի հարստություն,որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
Իրանական ընդեղենի (պարսկերեն՝ աջիլ) յուրահատուկ տեսակ է թոխմե-յե ժափոնին (բառ․ ճապոնական կորիզ)։ Սրանք ընդամենը ուտելու համար ոչ պիտանի տեսակի ձմերուկի (ինչպես նկարում է երևում, սպիտակ միջուկով, անհամ ձմերուկի տեսակ) կորիզներ են, որոնք չորացվում են, ապա բովվում։ Այս աշխատանքում ամենաբարդը ձմերուկի կորիզները մաքրելն է։ Հետաքրքիր է ընդեղենի անունը, ինչո՞ւ ճապոնական։ Ասեմ, որ ոչ մի կապ էլ չունի Ճապոնիան այստեղ։ Սա տեղական աղանդեր է, որ պատրաստվում է Դեմավենդի փեշին գտնվող Ջաբան գյուղում, որտեղից էլ ծագում է այս չարազի իրական անունը՝ ջաբանի։ Դե իսկ իր հայրենիքից դուրս գալուց ու տարածում ստանալուց հետո ջաբանի և ժափոնի բառերի նմանության հիման վրա կորիզների անունն աղճատվել է, ու զուտ իրանական, գյուղական ձմերուկի կորիզները դարձել են ճապոնական։ Չգիտեմ ինչ համ ունեն, չեմ փորձել, բայց առաջին իսկ առիթի դեպքում կարելի ա Իրանից բերել։
Գոլեսթանի պալատը նախկին Ղաջարիական արքայական տոհմի համալիր Իրանի մայրաքաղաք Թեհրանում է, հանդիսանում է Թեհրանի հնագույն պատմական հուշարձաններից մեկը։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գոլեստանը ճանաչել է որպես Ասիայի համաշխարհային ժառանգության մի մաս: Գոլեսթանի պալատն արքայական շինությունների խմբի մի մասն է, որոնք Թեհրանի կրաշաղախ պատերով միջնաբերդի մի մասն էին: Պալատն ունի այգիներ, 18-19-րդ դարերի իրանական արվեստի ու եվրոպական ընծաների հավաքածու
Իրանում ուրբաթ օրվանից սկսվել են ցույցեր մի ապրանքի գնի թանկացման պատճառով, որն ամենաէժաններից է համաաշխարհային մակարդակով հենց Իրանում։
Խոսքը բենզինի մոտավորապես կրկնակի թանկացման մասին է, քանի որ կա որոշում դրա մի լիտրը նախկին 15.000 ռիալի (մոտ 0.12 ԱՄՆ դոլար) փոխարեն (թեև կային պետական սուբսիդիաներ տարբեր խավերի ու զբաղմունքի տեր անձանց համար ամեն ամիս մինչև որոշակի քանակ այն 10.000 ռիալով վաճառելու համար) այժմ վաճառել 30.000 ռիալով (մոտ 0.24 ԱՄՆ դոլար)՝ բացառությամբ յուրաքանչյուր անձին հասանելիք ամսեկան 60, իսկ տաքսու վարորդների դեպքում` 400 լիտրի, որը պետք է վաճառվի նախկին 15.000 ռիալով։
Բենզինի գնի թանկացման դեմ Իրանի բնակիչները ցույցեր են սկսել գրեթե ողջ երկրի տարածքով՝ Թավրիզից մինչև Մաշհադ։
Կան տեղեկություններ զոհերի և մեծ թվով ձերբակալվածների մասին, որոնք երեկ իր խոսքում հաստատեց նաև երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Երեկ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Շամխանին կոչ է արել ցուցարարներին վերջ տալ անօրինական գործողություններին (շենքերի, բենզալցակայանների հրդեհում ևն), իսկ շաբաթ երեկոյան 20:00-ից 24 ժամով անջատվել էր համացանցը և չէր գործում ողջ Իրանի տարածքում։
Չնայած ԱՄՆ-ն պաշտոնական մակարդակով ողջունել է ցույցերը և հայտնել, որ «սատարում է» ԻԻՀ քաղաքացիներին, սակայն Իրանից դուրս ապրող հենց իրանցի մի քանի փորձագետներ երեկ կանխատեսում էին, որ Իրանի իշխանությունները կհաղթահարեն այս իրավիճակը և առժամանակ կկարողանան խուսափել իրենց համար անցանկալի սցենարներից։
Իրան Մոլը աշխարհի ամենամեծ մոլերից մեկն է։ Ու երբ ասում եք ժամանակակից արվեստ, ես սա եմ հասկանում։ Ոնց են հաջողացրել մոլ կոչվող ուղն ու ծուծով ժամանակակից, ազգային դիմագիծ չճանաչող երևույթը համադրել իրանական ու իսլամական ճարտարապետական արվեստի լավագույն ավանդույթների ու բազարի գաղափարի հետ։ Իրանում մի հատ լավ ման գալուց հետո պետք ա ստեղ սաղ փողերը քամուն տալ ու հետ գալ Հայաստան։
Պատմվածքը յոթամյա մի տխայի մասին էր,որ ապրում էր Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ։ Նրա ծնողները մահացել էին երբ Խոսեն փոքր էր ։ Նա ապրում էր իր հարուստ մորաքրոջ հետ,որը ոչինչ չէր անում զարմիկի համար ։ 4 տարեկանում մորաքույրը նրան նվիրել էր մի զույգ սանդալներ և ասել,որ մյուս զույգ կգնի 10 տարեկանում։Ճրագալույցի ժամանակ Խոսեյի հետ ոչ ոք չէր խոսում, քանի որ նա պատառոտված հագուստով էր և աղքատ։Ճրագալույցից հետո տուն գնալու փոխարեն նա նստում է եկեղեցու աստիճաններին և լաց է լինում։ Եվ, քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:Հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային,որը իր պես աղքատ էր և բոբիկ։ Նրան տալիս է իր սանդալներից մեկը և այն մեկով հասնում է տուն։ Մորաքույրը տեսնելով այդ ամենը բարկանում և պատժում Խոսեյին։Հաջորդ օրը քնաթաթախ Խոսեն տեսնում է սենյակի կենտրոնում իր սանդալը,որը տվել էր աղքատ երեխային, բայց սանդալից բացի սենյակը ամբողջովին շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Ներս մտավ եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր։ Եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:
Պատմվացքը կարդալուց հետո հասկացա` կյանքում ամենինչ փոխադարձ է
Շատ տխուր, հուզիչ և ուսուցանող պատմություն էր։ Պատմվածքում հեղինակը պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, որը ձմռան ցուրտ եղանակին առանց կոշիկների զբոսնում էր փողոցում։ Նա միայն մի լուցկու տուփ ուներ, ինչը նրա տաքանալու վերջին միջոցն էր։ Տուն չէր ցանկանում գնալ, քանի որ դաժան հայրը տանն էր և միևնույն է տանը նույնպես շատ ցուրտ էր։ Առաջին անգամ վառելով լուցկին՝ աղջիկը տեսիլք տեսավ, որտեղ շքեղ զարդարված սեղան կար, յուղոտ բադ, որը դուրս էր գալիս ափսեի միջից և գնում էր աղջկան ընդառաջ։ Երկրորդ անգամ վառելով՝ նա տեսավ ամանորյա եղևնի՝ գեղեցիկ խաղալիքներով զարդարված։ Երրորդ անգամ ՝մահացած տատիկին, որը պարզել էր ձեռքը։ Աղջիկը բռնելով տատիկի ձեռքը՝ վեր բարձրացավ նրա հետ։ Առավոտյան աղջկան գտան մահացած։
Այսպիսով՝ ոչ բոլորի համար է Ամանորը լուսավոր ու պայծառ։ Սակայն աղջկա համար դա ամենալավ օրն էր, քանի որ տեսիլքում տեսավ ու զգաց այն ամենը, ինչը երբեք իրական կյանքում չէր զգացել:
Պաուլո Կոելիոյի «Սուրբ Ծննդյան հեքիաթ» ստեղծագործությունը երեք մայրիների մասին է, ովքեր ունեին տարբեր երազանքներ, սակայն նրանց կյանքն այնպես չի դասավորվում, ինչպես իրենք էին ցանկանում։ Բայց մայրիները չէին էլ պատկերացնում, թե ինչպիսի մեծ և նշանակալի դեր կունենան իրենց կյանքում։ Այսինքն՝ մարդ չպետք է բողոքի իր կյանքից կամ էլ նրանից, որ երազանքները ի կատար չեն ածվում։ Երբեմն Աստված չի կատարում մեր երազանքը, որովհետև ավելի մեծ և արժեքավոր բան է պահում մեզ համար, այնպես որ պետք է սպասել և ստանալուց հետո գնահատել այն, ինչը ստացել ես։
Այս հիասքանչ առակը երազանքների մասին է, որոնք միշտ չէ, որ կատարվում են այնպես, ինչպես մենք սպասում ենք:Այս պատմության իմաստը այն է, որ ձեր երազանքները կատարվում են, բայց ոչ միշտ այնպես ինչպես պատկերացնում եք: Մենք էլ մայրիների պես դժգոհում ենք մեր բախտից, որ մեր երազանքները չեն կատարվում: Բայց նրանք կատարվում են, ուղղակի այնպես ինչպես մենք չէինք սպասում: Երազանքը այն է, որին դու ձգտում ես, բայց քայլեր չես անում նրան հասնելու համար: Իսկ նպատակիդ հասնելու համար ուղղակի դու քայլեր ես անում: Պետք է մեր բոլոր երազանքները դարձնել նպատակ և նրանք անպայման կկատարվեն: