Рубрика: Գրականություն

«Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

  Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը>> պատմվածքը մի տղայի մասին էր, ում ընտանիքը շատ աղքատ էր, բայց նրանց տոհմը շատ անկեղծ էր միշտ եղել: Պատմվածքի հերոսի անունը Արամ էր և նա ինը տարեկան էր:Մի առավոտ իր զարմիկ Մուրադը մի գեղեցիկ սպիտակ ձիու վրա նստած եկավ Արամենց տուն և արթնացրեց նրան: Արամը հասկացավ, որ ձին գողացված է , բայց նա չկարողացավ մերժել Մուրադին , որովհետև նա շատ էր սիրում ձիերին: Նրանք գնացին ձիավարության և չհասցրեցին ձին վերադարձնել տեղը:Այդ օրը Արամենց տուն հյուր է գալիս Ջոն Բայրոն անունով, և նրա խոսալուց Արամը հասկանում է, որ ձին իրենն է:Այդ մասին խոսելով Մուրադի հետ՝ որոշում են, որ պետք է վեց ամսից վերադաձնեն ձին, մինչև ինքն էլ ձիավարի այնպես, ինչպես Մուրադը:Բայց մի օր, հանկարծակի ձիավարելիս տեսնում են Ջոն Բայրոնին և նա ասում է որ դա իր ձին է, բայց նա ճանաչելով իրենց ընտանիքին, թույլ չի տալիս իրեն մտածել, որ իրենք ձին գողացել են և դա իր ձիու երկվորյակն է:  Տղաները  հաջորդ օրը  առավոտ շուտ  ձին  տանում են Ջոն Բայրոյի այգի և թողնում գոմում: Կեսօրից հետո Ջոն Բայրոնը այցելում  է  Արամենց  տուն և Արամի մորն ասում, որ իր ձիուն վերադարձրել են:  Ձին նույնիսկ  ավելի  ուժեղ էր դարձել:

Рубрика: Գրականություն

Փոքրիկ Դրախտ

Կարծում եմ Փոքրիկ դրախտ անվանումը չափազանցված է, քանի որ ոսկե ձկնիկները ուղղակի օգնում էին մարդկանց մոռանալ առօրյա հոգսերը: Դա տալիս էր փոքրիկ երջանկություն, որին ոչ մեկը չէր կարողանում դիմակայել: Իսկ դրախտը այն վայրն է, որտեղ մարդիկ իրենց երջանիկ են զգում:

Рубрика: Գրականություն

Վիլյամ Սարոյանի Ծիծաղը պատմվածքի վերլուծություն:

Վիլյամ Սարոյանի Ծիծաղ պատմվածքը նրա մասին է, որ դասի ժամանակ տղան ծիծաղել էր և ուսուցչուհին կանչում էր նրան դասերից հետո իր դասարան:Ուսւցչուհին պարտադրում էր տղային ծիծաղել, բայց տղան չէր կարող նա ինչպես կարող էր ծիծաղել առանց պատճառի։ Ուզում էր ծիծաղել, սակայն այդ պահին իրեն ոչինչ ծիծաղելի չէր թվում։Իրականում այն աշխարհը, որում մենք ապրում ենք ծիծաղելու ոչինչ չկա, բայց մենք հաճախ մեր տխրությունը ծածկում ենք ծիծաղի տակ։Ուսուսցչուհին տղային ուզում էր հասկացնել,թե նա ինչ էր զգաց, այդ պահին տղան լսելով այդ խոսքերը սկսում է լաց լինել:Տղան այնպես է լաց լինում որ ուսուցչուհին մոռանում է ամեն ինչ և շտապում հանգստացնել տղային։

Рубрика: հայոց լեզու

Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ=ե-ի, միություն, գինեգործ=ի+ա=ե, կիսալուսին=ե-ի, թիավարել, վիպասան=ե-ի, շինարարություն=ե-ի, հիվանդասենյակ, գիրանալ=ե-ի, գիտուն=ե-ի, վիրահատել, վիճահարույց=ե-ի,գիսավոր=ե-ի, հիանալի, լիություն, զինագործ=ե-ի, սիրավեպ=ե-ի, դիմաքանդակ=ե-ի, կինոթատրոն։

Рубрика: Հայոց պատմություն

Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

Картинки по запросу հայկական լեռնաշխարհ

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ)։

Картинки по запросу հայկական լեռնաշխարհ քարտեզ

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները[Ն 1] , որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի Հանրապետությունումտարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։

Рубрика: հայոց լեզու

Հայոց Գրեր

 Հայոց գրեր, ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի  կողմից  405 թվականին։ 11-րդ դարից ի վեր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։

Ա,ի,ու ձայնավորները գրությամբ և արտասանությամբ համապատասխանում են ։Բառամիջում ը գրվում է ը -ով գրվող բառերում:

Рубрика: հայոց լեզու

Միկրոպատմվածք

Միկրոպատմվածքները ծավալով փոքր գործեր են, դեպքերի նկարագրությունը նրանցում շատ սեղմ է։ Հերոսները քիչ են։   Աուգուստո Մոնտեռոսոյի « Թերի դրախտ» միկրոպատմվածքը ամենից շատն է տպավորել ինձ։ « -Ճիշտ է, — այդ ձմեռային գիշերը մեքենայաբար ասաց մարդը՝ առանց  հայացքը բուխարու մեջ բոցկլտացող կրակներից կտրելու։ — Դրախտում  կան ընկերներ, երաժշտություն, որոշ գրքեր։ Երկինք գնալու միակ վատն այն է, որ այնտեղից երկինքը չի երևում։» Այս միկրոպատմվածքից ես հասկացել եմ հետևյալը՝ մարդիկ հաճախ փնտրում են այլ դրախտներ, չտեսնելով իրենց դրախտին վայել կյանքը ։

Рубрика: Без рубрики

Իմ մասին

Ես Ստյոպա Արմենի Քերոբյանն եմ ։ Ծնվել եմ 23.07.2005թ․,Երևան քաղաքում։ Ութը տարի սովորել եմ Երևանի Դ․Դեմիրճյանի անվան հ․27 հիմնական դպրոցում։ Ցանկանում եմ ուսումս շարունակել Մ․ Սեբաստացու անվան կրթահամալիրի ավագ դպրոցում։ Ունեմ բազմաթիվ երազանքներ,ամենակարևորը՝ բժիշկ դառնալն է։ Ընտանիքս բաղկացած է 5 հոգուց՝ հայրս,մայրս,քույրերս։ Չորսը տարի հաճախել եմ լողի։ Սիրում եմ զբաղվել սպորտով,համակարգչով։

Рубрика: հայոց լեզու

Ներկայանում եմ

Ես Ստյոպան եմ ,ծնվել եմ Երևանում, 14 տարեկան եմ։ Ես տպավորված եմ ուսումնական ծրագրով, ուսուցիչների ջերմ վերաբերմունքով։ Ես հետաքրքրված եմ մաթեմատիկայով,բնագիտությամբ։ Հետագայում ուզում եմ դառնալ բժիշկ։ Հաճախել եմ ռոբոտաշինության խմբակ։ Շատ ուրախ եմ ծանոթության համար։