Рубрика: Քաղաքագիտություն

Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները

Պետական կառավարման ձևը

պետության ձևի տարր է, որը որոշում է բարձրագույն պետական մարմինների կազմակերպումը, դրանց ձևավորման կարգը, տևողությունը և իրավասությունը, ինչպես նաև այդ մարմինների փոխհարաբերությունների կարգը միմյանց և բնակչության հետ, ինչպես նաև դրանց ձևավորման հարցում հասարակության մասնակցության աստիճանը ։

  • նեղ իմաստով, սա պետական իշխանության բարձրագույն մարմինների կազմակերպումն է (պետության մեջ գերագույն իշխանությունը կազմակերպելու միջոց),
  • լայն իմաստով, սա պետության բոլոր մարմինների կազմակերպման և փոխգործակցության միջոց է։

Կառավարման ձևը չպետք է շփոթել պետական կառուցվածքի ձևի և պետության քաղաքական ռեժիմի հետ։ Բոլորը միասին, այդ երեք բնութագրերը լրացնում են միմյանց և նկարագրում պետության ձևը, Կառավարման ձևը ցույց է տալիս։

  • ինչպես են ստեղծվել պետությանբարձրագույն իշխանությունները
  • դրանց կառուցվածքը
  • ո՞ր սկզբունքներն են ենթադրում կառավարման մարմինների միջև փոխգործակցությունը,
  • ինչպես են կառուցվում հարաբերությունները գերագույն իշխանության և հասարակ քաղաքացիների միջև,
  • այն չափը, որով պետական մարմինների կազմակերպումն ապահովում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։

Կառավարման ձևը պետության կառուցվածքը բնութագրող ամենահին տարրն է, որը սկսել է ուսումնասիրվել Հին Հունաստանում։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում կառավարման ձևը այլ նշանակություն ուներ։ Այսպիսով, ագրարային հասարակության մեջ կառավարման ձևի նշանակությունը կրճատվել է միայն այն բանի որոշմամբ, թե ինչպես է փոխարինվում պետության ղեկավարիպաշտոնը`ժառանգականությամբ կամ ընտրություններով։ Ֆեոդալիզմիընդարձակմամբ և արդյունաբերական հասարակությանը անցում կատարելով, որը ուղեկցվում էր միապետների իշխանության թուլացմամբ, սկսվել է զարգանալ ժողովրդական ներկայացուցչության ի հայտ գալը և ամրապնդումը, կառավարման ձևերը։ Ամենակարևորը ոչ թե ինչպես էր տեղի ունենում իշխանափոխությունը` երկրում ժառանգական կամ ընտրության միջոցով, այլ այն, թե ինչպես են կազմակերպվում հարաբերությունները պետության ղեկավարի, խորհրդարանի, կառավարության միջև, ինչպես են նրանց լիազորությունները փոխադարձ հավասարակշռված կամ ինչպես է կազմակերպվում իշխանությունների տարանջատումը։

Рубрика: Իրավագիտություն

ՄԱԿ

Ազգերի և ժողովուրդների կազմակերպություն առանց ներկայացուցչության, Eng. Չներկայացված ազգերի և ժողովուրդների կազմակերպությունը (UNPO) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել այն պետությունների և բնիկ ժողովուրդների շահերը, որոնք չունեն իրենց պետությունները և / կամ ապրում են օկուպացված կամ վիճելի տարածքներում:Կազմավորվել է 1991 թվականի փետրվարի 11 -ին Հաագայում, Նիդեռլանդներ: UNPO- ն աշխատում է ինքնորոշման իրավունքի ըմբռնումն ու հարգանքը զարգացնելու համար, տրամադրում է միջազգային ճանաչման և քաղաքական ինքնավարության հարցերին վերաբերող խորհրդատվություն և աջակցություն, վերապատրաստում է խմբերին, թե ինչպես արդյունավետորեն պաշտպանել իրենց շահերը և անմիջականորեն պաշտպանում է մարդու իրավունքների խախտումների միջազգային արձագանքը: կատարված խմբերի դեմ. — UNPO- ի անդամներ UNPO- ն իր հիմնական նպատակն է համարում ժողովրդավարությունը որպես մարդու հիմնարար իրավունք, ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրացումը, ինքնավարության և ինքնորոշման համընդհանուր իրավունքի և հետագա ֆեդերալիզմի աջակցությունը: Այն խրախուսում է հակամարտությունների խաղաղ լուծումների հասնելու ոչ բռնի մեթոդները: UNPO- ն աջակցում է իր անդամներին `ապահովելու իրենց մարդկային և մշակութային իրավունքները և շրջակա միջավայրի պահպանությունը: Կազմակերպությունը ֆորում է տրամադրում ցանցի անդամների համար և օգնում նրանց մասնակցել միջազգային մակարդակով:Մինչ UNPO- ի անդամները հաճախ հետապնդում են տարբեր նպատակներ, նրանք ունեն մեկ ընդհանրություն. Նրանք հիմնականում դիվանագիտորեն (կամ միայն փոքր կարգավիճակով դիտորդի կարգավիճակով) ներկայացված չեն միջազգային խոշոր հաստատություններում, ինչպիսիք են ՄԱԿ -ը (ՄԱԿ): Արդյունքում ՝ մարդու իրավունքները պաշտպանելու և հակամարտությունները լուծելու ունակություն ունեցող գլոբալ մարմինների հետ իրենց խնդիրները լուծելու ունակությունը սահմանափակ է:
UNPO- ն հավատարիմ է իր ուխտում ամրագրված հինգ սկզբունքներին.

Բոլորի ինքնորոշման հավասար իրավունք.
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված միջազգայնորեն ճանաչված [1] չափանիշներին.
Democraticողովրդավարական բազմակարծության սկզբունքներին նվիրվածություն և անհանդուրժողականության մերժում.
Ոչ բռնության և ահաբեկչության և բռնության այլ տեսակների մերժման մեթոդների խրախուսումը ՝ որպես քաղաքականության գործիք;
Շրջակա միջավայրի պաշտպանությունը.
Բոլոր անդամները պետք է ստորագրեն և հավատարիմ մնան UNPO- ի պայմանագրին:

Рубрика: Գրականություն

Վանո Սիրադեղյան

Վանո Սմբատի Սիրադեղյան ՀՀպետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վ.Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյան.«Շատ չհամարվի»

Рубрика: Հայոց պատմություն

Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին․ Հովսեփ Էմին

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դդ.: Նրանք զբաղվում էին վաճառականությամբ: 17-րդ դարի երկրորդ կեսից հայերը Հնդկաստանում մեծ կշիռ ունեին և լուրջ մրցակից էին վաճառականների համար: Անգլիական « Արևելահնդկական ընկերությունը » 1688թ. պայմանագիր է կնքում հայ վաճառականների հետ: Դրա համաձայն՝ հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին տիրանալ հնդկական առևտրին և սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին նավատորմ, բանակ և կարողացան տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիայի մի մասը սկսում է գիտակցել հայրենիքի ու սեփական պետության կարևորությունն ու նշանակությունը: Այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

Հովսեփ Էմինը ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծին ենթակա հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը: Նա որոշում է մեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Անգլիայի Վուլվիչի զինվորական ակադեմիան ավարտելուց հետո 1759թ. Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օգնությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը: Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված նամակ՝ 1761թ, գնում է Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ դաշնակցած պայքարել թուրքական տիրապետության դեմ: Վորոնցովն ընդառաջում է նրա խնդրանքը և թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Աստրախանում Էմինին է միանում կամավորների ջոկատ: Վրաց թագավորը համաձայնում է օգնել նրան: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Նա մեծ աշխատանք էր տանում օսմանյան հպատակությանը ենթակա քրդերի, ասորիների հետ համագործակցելու ուղղությամբ: 1764թ, Էմինը և Հերակլը նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում նամակատարը ձերբակալվում է: Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:

1766թ. Էմինը վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում՝ Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Այստեղ նա մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը պարտության են մատնում խանի բանակը և պաշարում Գանձակը: Հերակլ 2-րդի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը, իսկ մելիք Հովսեփը և Հովսեփ Էմինը գնում են Գյուլիստան: Գանձասարում Հովսեփ Էմինին տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հրամայել է չօգնել նրան: Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Շամախիում լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են իրեն տրամադրելու 18 հազար զինվոր, Էմինը գնում է Խոյ: Սակայն բավական գումար չունենալով՝ նա չի կարողանում զորք վարձել: Անհաջողությունները հուսահատեցնում են նրան և 1770թ. Էմինը վերադառնում է Հնդկաստան:

Рубрика: Ֆիզիկա

Դասարանական աշխատանք

Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնաց աշխատելու։
2. Պահանջվում են հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։
5. Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։
2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի լավ է նվագում։
2. Այդ գործին նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատին։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։

Рубрика: Գրականություն

Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանիղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Հրաչյա Աճառյան «Կոմիտասի մասին»

Պարույր Սևակը Կոմիտասի մասին

Կոմիտաս «Աշուն օր»

Рубрика: Գրականություն

Կոմիտաս «Աշուն օր»

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Рубрика: Գրականություն

Պարույր Սևակը Կոմիտասի մասին

Պարույր Սևակը շատ պատկերավոր ձևով է բնութագրել Կոմիտասին համեմատելով նրան Մաշտոցի հետ։ Եթե չլիներ Կոմիտասը սկիզբ չէր կարող առնել հայ երաժշտությունը, ինչպես որ չեր կարող լինել հայ լեզուն եթե չլիներ Մաշտոցը։ Երբ խոսում ենք հայկական երաժշտությունից, կարող ենք ասել, որ հայկական երաժշտության հիմքը դրել է Կոմիտասը, բայց ներկայիս հայկական երաժշտույթունը հեռացել է այն հիմքից, որը դրել է Կոմիտասը։ Ինձ շատ դուր եկավ այս միտքը “Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով”։ Միտքը իրոք լավներ, որովհետև ճշմարտությանը ավելի մոտիկ բան չի կարող լինել։ Կոմիտասը իրոք գտավ այդ հնչյունակազմը և այն առտահայտեց իր երգերով։

Рубрика: Գրականություն

Հրաչյա Աճառյան «Կոմիտասի մասին»

Կարդացի շատ իրադարթություններ Հայոց Վարդապետի կյանքից, որոնց մասին անգամ տեղյակ չէի։ Կոմիտասը եղել վեհանձն մարդ, շնորքին և կոկիկ։ Վստահորեն կարող եմ ասել, որ հայ ազգի համար ահռելի աշխատանք է կատարել Կոմիտասը։ Լինելով թուրքալեզու հայ, ձգտել է իր հայրենիք, սովորել իր մայրենի լեզուն և սկսել իր հիանալի և անկրկնելի աշխատություննը ամբողջ աշխարհով մեկ, հավագելով տարատեսակ երաժտություններ և հայ ժողովրդի շնորքը և արվեստաբանություննը ցուցադրելով արտասահմանցիներին։ Ամենաշատը ինձ դուր եկավ Կոմիտասը Գերմանիա մեկնելու, Վրանսիա մեկնելու դրվակները, որտեղ նա բավականին ծավալուն աշխատանք արեց և ամբողջ Եվրոպայով մեկ ներկայացրեց հայ ժողովրդին։ Հետաքրքրեց նաև հայ վարդապետի գժվելու և մահանալու վարկածները, ներկայացված երեք վարկածներն էլ հնարավոր վարկածներ են, բայց չեմ կարող ասել, որ հակված եմ դրանցից որևե մեկին։

Рубрика: Գրականություն

Վանո Սիրադեղյան.«Շատ չհամարվի

Ստեղծագործությունը ընտանեկան հավաքի մասին էր: Թե ինչպես են ընտանիքի անդամները, որդիները թոռները տարբեր տեղերից գալիս հավաքվում ընտանեկան խնջույքի: Ինձ դուր եկավ նկարագրությունները, թե ինչպես է մայրը սպասում իր երեխաներին, անհանգստանում կամ երբեմն էլ վիրավորվում ու ջղայնանում: Ստեղծագործությունը գրված էր շատ խառը ձևով, նկարագրություններն էլ երբեմն ինձ համար չափից շատ էին, սակայն ընդհնաուր միտքը շատ գեղեցիկ էր: