
Էկոտուրիզմ
Հայաստանը էկոտուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի։Հայաստանն ունի բնության հիասքանչ բազմազանություն, երկիրը գտնվում է Կովկասի կենտրոնում, որը հանդիսանում է ամբողջ աշխարհի կենսաբազմազանության 34 թեժ կետերից մեկը, իսկ թեժ կետերն ունեն բացառիկ հարուստ էկոհամակարգեր և տեսակներ:Հայաստանում բնակվում են 350 տեսակի թռչուններ, մինչդեռ ողջ Եվրոպայում դրանց թիվը չի գերազանցում 700-ը, թիթեռներից Հայաստանում հանդիպում է 250 տեսակ, իսկ Եվրոպայում՝ 500 տեսակ: Բացի այդ, Հայաստանում հանդիպում են 3500 տեսակի բույսեր, որոնցից 452-ը գրանցված է Կարմիր գրքում:Դա նշանակում է, որ Հայաստանի բնությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել տուրիստների շրջանում, քանի որ այն վայրի բնությունը, որն ունի Հայաստանը, Եվրոպայի շատ երկրներ վաղուց չունեն: Այսինքն՝ մենք ունենք մեծ հարստություն, ուստի պետք է այնպիսի ծրագրեր մշակենք, որպեսզի մեր երկրի հարստությունը կարողանանք ներկայացնել զբոսաշրջիկներին։Շիրակը Հայասանի հեյուսիս-արևելքում գտնվող մարզ է,Գյումրի մարզկենտրոնով։

- Աշխարհագրություն
Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկականհատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածումտարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակՇիրակի մարզում ենտարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածներիմի մասը։
Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։
Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի։ Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։
Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակագին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ Մարզի միակ լիճը Արփան է՝ 22 կմ2 մակերեսով, ունի տեկտոնահրաբխային կառուցվածք։
Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային կլիման։ Այն աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու տևական ձմեռներով։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -9,8˚ է, այստեղ է գրանցվել ՀՀ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46˚։
- Տարածքի բարձրաչափական առանձնահատկությունները և դրանց գյուղատնտեսական գնահատումը
Շիրակի մարզում բարձրությունների տարբերությունների պատճառով առանձնացվում ենհետևյալ բարձրաչափական գոտիները, որոնք գյուղատնտեսական արտադրության համարունեն որոշակի բնական պայմաններ։ Այդ գոտիները հիմնականում համընկնում են վերընթացլանդշաֆտային գոտիներին։ Դրանք են.
· Հարթտարածքներ
· Նախալեռնային մեղմաթեքսարավանդներ
· Միջին բարձրության փոքրաթեքտարածքներ
Բազմամյա տնկարկները և խոտհարքները հիմնականում տարածվում են մինչև 3˚ թեքություններում, որոնցից առաջիը գրավում է 3,7 կմ2, իսկ երկրորդը՝ 130,4 կմ2 մակերես։Մշակվող հողատարածությունները, ինչպես ենթադրվում էր, տարածվում են հարթավայրայինթույլ թեքության լանջերում։
Շիրակի լեռներ, Եսաղուլի լեռնաշղթա, Եսաուլի լեռնաշղթա, Իլիի լեռնաշղթա, Յասաղուլի լեռնաշղթա, Յասայուլի լեռնաշղթա, Յասաուլ, Յասաուլի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Շիրակի մա
Շիրակի մարզի բացառիկ էկոտունը, որն իրականություն դարձավ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համաֆինանսավորմամբ։
Հայկական «Լապլանդիա»՝ Շիրակի մարզում

Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ Երևանից հետո։ Քաղաքի հին անունը Կումայրի է։ Ռուս կայսր Նիկոլայ I-ի այցից հետո՝ 1837 թվականին, քաղաքը անվանափոխվեց Ալեքսանդրապոլ՝ արքայի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով։ Սովետական Միության տարիներին քաղաքը կոչվում էր Լենինական («Լենինյան»)։ Այս տարածքը շատ տուժեց 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից։ Ավելի ուշ այն մասամբ վերակառուցվեց։ Հետսովետական ժամանակաշրջանում քաղաքը նորից սկսեցին անվանել Կումայրի, իսկ ավելի ուշ՝ Գյումրի։
Գյումրին հնուց ի վեր համարվել է արհեստավորների քաղաք, որոնք մեծ համբավ ունեին իրենց հմտությունների և վարպետության շնորհիվ։ Այսօր Գյումրին համարվում է երկրի յուրօրինակ մշակութային մայրաքաղաքը։ Եկեք պարզենք, թե որ 10 տեսարժան վայրերը արժի տեսնել Գյումրիում։


Վարդանանց հրապարակ
Վարդանանց հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է։ Հրապարակի մեջտեղում է կանգնեցված ազգային հերոս Սուրբ Վարդան Մամիկոնյանի արձանը, ով զոհաբերել է իր կյանքը հանուն ժողովրդի և քրիստոնեության։ Հրապարակում նաև կարելի է տեսնել «երգող շատրվաններ»։


Սուրբ Ամենակփրկիչ եկեղեցի և Սուրբ Աստվածածին եկեղեցի
Այս երկու եկեղեցիները գտնվում են Վարդանանց հրապարակի երկու կողմերում։ Սուրբ Աստվածածնի եկեղեցին ժողովուրդը անվանում է նաև Յոթ Վերքի եկեղեցի։


Աբովյան փողոց
Այս փողոցը Կումայրի պատմական շրջանի մի մասն է կազմում՝ իրենից ներկայացնելով հին քաղաքի իսկական պատկերը իր ծաղկման ժամանակաշրջանում։ Աբովյան փողոցի տները կառուցված են սև տուֆից։ Յուրօրինակ ճարտարապետությունը այս փողոցին առանձնահատուկ հմայք է հաղորդում, իսկ պատերը, պատուհանները և շքամուտքերը զարդարող վարպետորեն կատարած հնարամիտ փորագրությունները յուրաքանչյուր տունը մի արվեստի գործ են դարձնում։


Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Ասլամազյան քույրերի պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցի հնամյա տներից մեկում։ Պատկերասրահի շենքը ինքն իրենով ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Պատկեսրահում ցուցադրված են մոտ 620 կտավներ, որոնք նվիրաբերել են թանգարանին նշանավոր քույրերը։


Սև բերդ
Սարավանդի վրա գտնվող Սև բերդը այսօր էլ պահպանել է իր վեհաշուք և ահարկու տեսքը։ Այս շինությունը կառուցել են ռուսական իշխանությունները 1834 թվականին։ Ամրոցը ուներ պաշտպանական նշանակություն քաղաքի համար, որը գնտվում էր գրեթե Թուրքիայի սահմանին։ Միջնաբերդը իսկապես իր տեսքով սարսուռ էր առաջացնում թշնամու մոտ։


Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան
Այս թանգարանում ոչ միայն կարելի է տեսնել հետաքրքրաշարժ ցուցանմուշներ, այլև զգալ հին քաղաքի ամբողջ ոգին։ Թանգարանը յուրահատուկ է ժամանակի վերստեղծված հարդարանքով և եզակի մակետներով, որոնք կարծես թե Ալեքսանդրապոլի և Կումայրու առօրյայից կենդանի պատկերներ լինեն։


Կենտրոնական զբոսայգի
Գյումրու զբոսայգին մի զով կղզյակ է քաղաքի կենտրոնում։ Այստեղ միշտ կարելի է հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։


«Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան
Գարեջրի գործարանը հիմնադրվել է Գյումրիում 1909 թվականին։ Ցավոք, շենքը գրեթե ամբողջովին ավերվեց 1988 թվականի երկրաշարժից։ Բայց ավելի ուշ այն վերակառուցվեց՝ ստանալով իր սկզբնական պատմական տեսքը։ Գործարանը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը։ Այստեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ զբոսավարի ուղեկվցությամբ, ծրագրի մեջ ներառված է նաև գարեջրի համտեսը։


Խաչքարերի պուրակ
Խաչքարերի պուրակում գտնվում է ավելի քան 20 խաչքար, որոնք Ջուղայում ավերված խաչքարերի ընդօրինակներն են։ Այստեղ կարելի է տեսնել արվեստի գործեր, որոնք տարբերվում են իրենց առանձնահատուկ նրբագեղությամբ և ժանյակ հիշեցնող քարե զարդանախշերով։






