Գեղագիտական ճաշակ և իդեալ
- Ի՞նչ է ոճը և ինչ դեր ունի գեղագիտական իդեալի ստեղծման մեջ:
Ոճը դա որոշակի ժամանակաշրջանի և ուղղության կամ արվեստագետի անհատական ստեղծագործական հնարանքների բնորոշ հատկանիշների ամբողջությունն է: Գեղագիտական իդեալի ստեղծման մեջ ունի շատ ուղիղ կապ, քանի որ այդ ժամանակաշրջանի ոճն է թելադրել, թե ինչպիսին պետք է լինի այն և ինչ չափանիշների համապատասխանի:Ոճը բնորոշում է միայն ապրանքի արտաքին տեսքը։ Գեղեցիկ ոճը կարող է գրավել շատերի ուշադրությունը, սակայն պարտադիր չէ, որ ապրանքի ֆունկցիոնալ հատկանիշները դրանից ավելանա։ Ավելին. հաճախ այն կարող է հանգեցնել ապրանքի շահագործման բնութագրիչների վատթարացման։ Օրինակ բազմոցը կարող է ունենալ գեղեցիկ ոճ, սակայն հարմարավետ չլինել։ Ի տարբերություն ոճի, դիզայնն արտաքին տեսքից ավելին է. այն բնորոշում է ապրանքի էությունը։ Լվ դիզայնը ոչ միայն բարելավում է ապրանքի արտաքին տեսքը, այլև բարձրացնում է ապրանքի արժեքավորությունը։ Մրցակցության սրմանը զուգընթաց դիզայնը նույնպես վերածվել է ապրանքների տարբերակման արդյունավետ միջոց։ Ավելին, դիզայնում կատարվող ներդրումների շահութաբերությունն այսօր ապացուցված է նաև գործնականորեն։
Թատրոնը
Թատրոնը ծնունդ է առել Հին Հունաստանում 5000 տարի առաջ և ծագում է «Θέατρον» բառից, որը նշանակում է «վայր, որտեղ նայում են»: Նախկինում թատերական ներկայացում կարող էր ցույց տալ մեկ դերասան, որը դիմակները փոխելով՝ տարբեր կերպարներ էր մարմնավորում: Հնում ամֆիթատրոնների նստարաններից այսպես թե այնպես դիմախաղը չէր երևում, ուստի տխրություն և ուրախություն արտահայտող դիմակները բոլոր հարցերը լուծում էին: Հին Հունական թատրոնը եզակի էր ու հանճարեղ: Կիսալուսնաձև ամֆիթատրոնները այնքան հանճարեղ էին կառուցված, որ բեմի վրա ասված ամեմ մի շշուկ լսվում էր ամֆիթատրոնի ամենահեռավոր անկյունից անգամ: Եվ որքան էլ հետագա դարերում փորձել են նմանատիպ էֆեկտն ու հանճարեղությունը կրկնել, ոչ ոքի չի հաջողվել դա անել: Հին հունական թատրոնն անգերազանցելի է ու միստիկ: Սակայն կան բաներ, որոնք մեծ զարմանք կարող են առաջացնել, օրինակ՝
- Հին հունական թատրոնում մեծ ուշադրություն են հատկացրել ծափահարություններին: Այն մարդիկ, զինվորները, որոնք մի ձեռք են ունեցել, սովորաբար նստել են առանձին մասում, իսկ նրանց շարքից առաջ նստացրել են ճաղատ ստրուկների, որոնց գլխին հարածել են մի ձեռքով և ծափահարության էֆեկտ ստացել:
- Հին Հունաստանում թատրոնում խաղում էին միայն տղամարդիկ՝ անգամ կանանց դերերը: Եթե տղամարդը խաղում էր գեղեցիկ կնոջ դեր, նա կրում էր սպիտակ դիմակ, եթե տգեղ կնոջ՝ դեղին դիմակ: Հանդիսատեսներն էլ միայն տղամարդիկ էին:
- Հանդիաստեսն իր հետ ուտելիք և բարձ էր բերում: Իսկ եթե ներկայացումը դուր չէր գալիս, նրանք իրենց հետ բերած ուտելիքը, որը ժամերի ընթացքում շոգի պատճառով փչացել էր, նետում էին դերասանների վրա:
- Այսօրվա բազմասերիանոց ֆիլմերի նախօրինակը եղել է Սիցիլիական թատրոնը: Վկայություններ կան, որ այնտեղ ներկայացումներ են եղել, որ տևել են ամիսներ ու տարիներ:
- Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ, եթե պետք է հերոսը մեռներ և արյուն թափվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որևէ ստրուկի կամ մահապատժի դատապարտվածի հետ և իրականում բեմի վրա սպանում նրան:
Սրանցից ոմանք կան, սակայն ավելի զարգացած և մարդասիրական ձևերով։ Հիմա թատրոնը, որպես հանդիսատես-դերասան-բեմ, այդպիսի մեծ ճանաչում և պահանջարկ չունի, քան տաս տարի առաջ, քանի որ այժմ զարգացում է ապրում հեռուստատեսության ֆիլմերն ու սերիալները, որի հիմքում էլի ընկած է թատրոնը։
Կան թատրոնի չորս տեսակներ.
- Դրամա՝ արձակի յուրահատուկ տարատեսակ է, որը ներկայացվում է բեմականացումներում,
- Երաժշտական թատրոն՝ արդի երաժշտական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։
- Կատակերգություն՝ այն թատերական ներկայացումները, որտեղ որպես պատմություն պատմելու միջոց օգտագործվում է հումորը որակվում են որպես կատակերգություններ։
- Ողբերգություն՝ դրամայի յուրահատուկ ձև է, որը հաճախ օգտագործվել է պատմական շարունակականության և մշակութային ինքնության վրա զգալի ազդեցություն թողնելու համար։
Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից:
Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը: 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։
Արվեստ
Արվեստ, հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ է։ Արվեստը իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը։ Իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է արվեստի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում են տեսողությամբ, լսողությամբ, ինչպես նաև սինթեզված։ Սակայն արվեստի տարբեր ձևերի միջև սահմանները հարաբերական են, նրանք երբեմն միահյուսվում կամ զուգակցվում են իրար։ Իրականության գեղարվեստական արտացոլումն ու ճանաչումը բարերար ներգործություն է ունենում մարդկանց գիտակցության, զգացմունքների վրա, որովհետև արվեստում արտահայտվածը հարաբերակցվում է արվեստագետի իդեալի հետ։ Արվեստագետի իդեալը իր ժողովրդի, դասակարգի կամ սոցիալական խմբի ձգտումների, իղձերի արտացոլումն է։ Պատկերելով իր ժամանակի տգե՜ղ, այլանդակ երևույթները՝ արվեստագետը ժամանակակիցներին ստիպում է այդ երևույթները վերապրել անբարյացակամության զգացումով և ձգտել դեպի գեղեցիկը, վեհը։ Արվեստի ծագման և էության վերաբերյալ կան զանազան տեսություններ։ Այն համարել են կենսաբանորեն մարդուն տրված «բացարձակ ոգու», «աստվածային հայտնության» արդյունք։ Հակադրվելով իդեալիստական նման ըմբռնումներին՝ մարքսիզմը գտնում է, որ արվեստի առաջացման աղբյուրը աշխատանքն է, որ արվեստը սոցիալական է և՝ իր ծագմամբ, և՝ իր էությամբ։
Հաշվետվություն
Ես այս տարի խորացված առարկաներից ընտրել եմ՝ Քիմիա, կենսաբանություն, անգլերեն։
Ես ցանկացել եմ խորացնել իմ գիտելիքները այս ոլորտներում, քանի որ ցանկանում եմ բժիշկ դառնալ։
Այս ամենի մասին կարող եք կարդալ իմ բլոգում։
Կենսաբանության վերաբերյալ նյութերը կարող եք տեսնել այս տեղ։
Անգլերենից կատարել եմ շատ հետաքրքիր նյութեր, կարող եք ընթերցել։
Մասնակցել եմ ճանապորհորդություների դեպի <<Արատես>>։
Մասնակցել եմ 2 շատ հիանալի և հետաքրքիր քայլքերի։
ԵՎ վերջում կխոսեմ ինձ ամենահետաքրքիր դասի մասին, որը Քիմիան է։ կարդացեք և կհամոզվեք։
ԵՎ շարունակում եմ իմ հետաքրքիր նախագծերը, որոնք դեռ ընթացքի մեջ են։
Քանակաչափություն: Քանակական օրենքները քիմիայում
- բաղադրության հաստատունության օրենքը (նյութի որակական և քանակական բաղադրությունը,հաշվարկներ նյութի բանաձևով)
- նյութի զանգվածի պահպանման օրենքը(քիմիական ռեակցիայի հավասարում, հաշվարկներ ռեակցիայի հավասարումով)
- Ավոգադրոյի օրենքը(գազային նյութերով հաշվարկներ՝ մոլային ծավալ, հարաբերական խտություն)
- Գեյ-Լյուսակի ծավալային հարաբերությունների օրենքը
- Մենդելեև-Կլայպերոնի գազի վիճակի հավասարում
Ընթացքը.՝Ֆիզիկական մեծություններ՝ զանգված (m), ծավալ`V, նյութի քանակ՝ մոլ(n): Մոլային զանգված՝M: Ավոգադրոյի հաստատուն՝NA: Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Նյութի զանգվածի պահպանման օրենքը: Քիմիական ռեակցիաների տեսակները՝ լաբորատոր փորձեր և համապատասխան ռեակցիաների հավասարումների կազմումը:
Առաջադրանքներ՝
- Որքա՞ն է նյութի մոլային զանգվածը, եթե նրա 16 գրամը 0,5 մոլ է:
- Որոշեք 2 մոլ ազոտի մոլեկուլների թիվը:
- Որքա՞ն է 36 գ ջրի նյութաքանակը՝մոլը:
- Որքա՞ն է 3 մոլ ածխաթթու գազի՝CO2 -ի զանգվածը:
- Որոշեք թթվածնի 2,408 • 1024 մոլեկուլների քանակը և զանգվածը:
- Որքա՞ն է 2 մոլ ածխաթթու գազում պարունակվող ատոմների թիվը:
- Որքա՞ն է պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը (մոլ) 36 գ ջրում:
Միտոքոնդրիումներ
Միտոքոնդրումներ, բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից են։
Միտոքոնդրիումները հարուստ են սպիտակուցներով, պարունակում են լիպիդներ և ոչ մեծ քանակությամբ ՌՆԹ։ Էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում է միտոքոնդրիումների երկու շերտից կազմված՝ 10-25 նմ թաղանթը։ Արտաքին թաղանթը հարթ է, դրանում քիչ են սպիտակուցները և շատ են ֆոսֆոլիպիդները ։ Ներքին թաղանթն առաջացնում է բազմաթիվ ծալքեր կամ ներփքումներ՝ կատարներ (կրիստաներ), որոնք ուղղված են դեպի միտոքոնդրիումի ներքին խոռոչը։ §Կրիստաներ¦ բառը առաջացել է լատիներեն §կրիստ¦-ելուստ, սանր բառից։ Թաղանթներից յուրաքանչյուրը կազմված է երեք շերտից՝ երկու շերտ սպիտակուցային մոլեկուլներից և մեկը՝ միջինը, ճարպային մոլեկուլներից։ Որքան ակտիվ է տեղի ունենում այն նյութերի սինթեզը, որոնք պահանջում են մեծ էներգիա, այնքան ուժեղ են զարգացած և խիտ են կրիստաները միտոքոնդրիումներում։ Այդ պատճառով էլ ենթադրվում է, որ նրանք սերտորեն կապված են մակրոէրգիկ նյութերի սինթեզի հետ։ Կատարների մակերեսին կա ԱԵՖ սինթեզող ֆերմենտների շղթա, որտեղ և կատարվում է ԱԵՖ-ի սինթեզ, իսկ արտաքին մեմբրանում՝ ճեղքում։ Ներքին թաղանթով սահմանափակված տարածությունը անվանում են մատրիքս։ Մատրիքսում են գտնվում՝
- Կրեբսի ցիկլին մասնակցող ֆերմենտների մեծամասնությունը,
- միտոքոնդրիալ ԴՆԹ
- ՌՆԹ
- ռիբոսոմներ։
Միտոքոնդրիումների արտաքին և ներքին թաղանթների մակերեսին, հատկապես կրիստաների մակերեսին, ինչպես նաև ներքին խոռոչում տեղավորված են մեծ քանակությամբ տարբեր ֆերմենտներ, որոնց հետ կապված է նրանց գործունեությունը։ Միտոքոնդրիումները բազմանում են կիսվելով և ապրում են մոտ 10 օր։ Միտոքոնդրիումում պարունակվող ԴՆԹ-ն օղակաձև է և տարբերվում է կորիզային ԴՆԹ-ից։
Միտոքոնդրիումների ֆունկցիաներն են՝
- ԱԵՖ-ի սինթեզ
- Շնչառական ֆունկցիա
- Սպիտակուցի սինթեզ
- ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզ
Բջջային շնչառությունը կատալիզող ֆերմենտային համակարգը գտնվում է միտոքոնդրիումի արտաքին թաղանթում։ Ընդ որում, այդ ֆերմենտները տեղավորված են խիստ կարգավորված։ Բջջային շնչառության արդյունքում անջատվում են էներգիա. այն փոխանցվում է ներքին թաղանթին, որտեղ լիցքավորվում են բջջի §ակումուլյատորները՝ ադենոզինեռֆոսֆորական թթվի՝ ԱԵՖ-ի մոլեկուլները։ ԱԵՖ-ի մոլեկուլներում պաշարված էներգիան օգտագործվում է ամենատարբեր պրոցեսներում։ ԱԵՖ-ն անցնում է ցիտոպլազմա, հետո ուղղվում է դեպի կորիզ, օրգանոիդներ, որտեղ էլ օգտագործվում է այդ էներգիան։ Այսպիսով, միտոքոնդրիումները բջջի §ուժային կայաններն¦ են։ Ապացուցված է, որ բջջի կողմից թթվածնի օքսիդացումը տեղի է ունենում միայն միտրոքոնդրիումների մասնակցությամբ։ Միտոքոնդրիումների ֆունկցիաների մեջ մտնում է նաև այդ օրգանոիդի կազմի մեջ մտնող ոչ մեծ սպիտակուցի, ինչպես նաև ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզը։
Արքիմեդեսը
Արքիմեդեսը ծնվել է մ․թ․ա․ 287 թվականին Սիցիլիա կղզու Սիրակուզա նավահանգստային քաղաքում, այն ժամանակ Մեծ Հունաստանի ինքնակառավարվող գաղութ էր, տեղակայված Հարավային Իտալիայի ափի երկայնքով։ Ծննդյան տարեթիվը հիմնված է Բյուզանդական հույն պատմաբան Իոհան Ցեցեսի հայտարարության վրա, որ Արքիմեդեսն ապրել է 75 տարի։ Ավազի հաշվիչ աշխատության մեջ, Արքիմեդեսը իր հոր անունը հիշատակում է որպես Ֆիդիաս, աստղագետ, որի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Պլուտարքոսը իր Զուգահեռ կյանքեր աշխատության մեջ գրել է, որ Արքիմեդեսը պատկանում էր Սիրակուզայի թագավոր Հիերոն II-ի գերդաստանին։ Արքիմեդեսի կենսագրությունը գրել էր նաև նրա ընկեր Հերակլեդեսը, սակայն նրա աշխատանքը կորել է, և Արքիմեդեսի կյանքի մանրամասները մնացել են անորոշ։ Օրինակ, Արքիմեդեսն ամուսնացել է կամ երեխաներ ունեցել է, արդյոք, անհայտ է։
Читать далее «Արքիմեդեսը»Ալեքսանդր Շիրվանզադե. «Արտիստը»
Ինձ շա՜տ դուր եկավ ,,Արտիստը՚՚ պատմվածքը, որն ուներ խոր իմաստ:Պատմությունը 18 տարեկան երիտասարդ արտիստ Լևոնի մասին է, ով սիրահարվում է տանտիրուհու աղջկան՝ Լուիզային: Լուիզան պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում, որը օպերային երգիչ է։ Դրանից հետո Լևոնի մոտ մեծ ցանկություն է առաջանում գնալ Իտալիա՝ Լուիզային տեսնելու: Նա Իտալիա գնալու համար գումար է հավաքում ձախ կոշիկի մեջ: երբ նա հավաքած է լինում 150 ռուբլի, նրա վրա հարձակվում են փողոցային խուլիգաններ և ուսումնասիրում գրպանները, սակայն ոչինչ չգտնելով՝ խլում հագուստը , այդ թվում նաև կոշիկները: Այդ ընթացքում Լուիզան ամուսնանում է Կավարալոյի հետ և գնում է Փարիզ: Լևոնը սկսել էր հարբել, նրա բերանից սկսել էր օղու հոտ գալ: նա գումար վաստակելու համար պանդոկներում նվագում էր, և այնտեղ նրան ստիպում էին օղի խմել: Երբ Լևոնը իմացավ Լուիզայի մասին, ներքուստ շատ տխրեց, բայց նա իր տխրությունը ցույց չէր տալիս: Մի օր հեղինակը, Իցկոն և Չաուշենկոն (Լևոնի ընկերները) գնացին այնտեղ, որտեղ Լևոնը հաճախ է լինում, և փորձում էին Լևոնին գտնել, քանի որ նա կորած էր լինում: Ինչ-որ ժամանակ անց գտնվում է Լևոնի դին, այն թրջված էր և սփրթնած: Նրան գտել էին այն նավի տակից, որը պետք է նրան երկու շաբաթ հետո տաներ Իտալիա:
Նուկլեինաթթուները
Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը՞ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում:
ԴՆԹի-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջ ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկելոդիները: Նուկլեոտիդը միացությունը է՝ կազմված է երեք նյութերից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ-ի մոլեկուլում տարերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքով: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահօանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը:
ԴՆԹ-ի երկու շղթների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա, մի շղթաթի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրաքանչուրում զույգ նուկլեոտիդները կարծես իրար լրացնում են :
ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը հայտնաբերել է ամերիկացի կեսնաբան Ջեյս Ուոթսոնը և անգլիացօ ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը: ՌՆԹն կառուցվածքով նման է ԴՆԹ- մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզոսիռիբոզն է այլ ռիբոզը: Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ անվանումը:
Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքաան քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար: