
Չարլի Չապլինը մեծ դերասան է և ոչ միայն: Նրա մեծ լինելը ապացուցում են ոչ միայն իր խաղացած դերերը, այլ նաև իր պահվածքը բեմից դուրս: Սուրբ ծննդյան գիշերը Չապլինը մի նամակ է ուղղարկել իր դստերը՝ Ջերալդինային: Նամակի բովանդակությունը և խորիմաստ է և հուզիչ: Նամակում Չապլինը պատմում է այն մասին, թե ինչպիսի վախով է մուտք գործել բեմ վախենալով հանդիսատեսի կարծիքից: Պատմում է, թե քանի անգամներ է իրեն նվաստացած զգացել իր աղքատ լինելու պատճառով: Չապլինը իր կյանքի փորձից ելնելով, նամակում իր աղջկան կյանքի կարևորագույն խորհուրդներից է տալիս: Նա ասում է, որ պետք չէ քեզ վեր դասես ոչ ոքից: Պետք չէ բոլորին նայես վերևից այն ժամանակ, երբ կարող ես օգնել և քո մեկ դրամով անգամ ուրախացնել ինչ որ աղքատ մարդու:Ասում էր նաև, որ երբ նստես տաքսի և գնաս տուն մի մոռացիր տաքսու վարորդից հարցնել իր կնոջից և երեխաներից, իսկ տաքսուց դուրս գալուց նրա ձեռքում թեյավճար թողնես: Չապլինը իր դստերը ուղղված նամակում նաև դրել էր մի կտրոն, որի շնորհիվ կարող էր սրտի ուզածի չափով գումար ծախսել: Բայց կտրոնի հետ միասին նաև գրել է, որ ամեն 3 ֆրանկ ծախսելիս`1-ը քոնը չէ, այլ այն աղքատ մադունը, որին դու կտեսնես ամենուրեք: