Рубрика: մաթեմատիկա

Լեոնարդ Էյլեր

Լեոնարդ Էյլեր շվեյցարացի, գերմանացի և ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, այս գիտությունների զարգացման համար ահռելի ներդրում ունեցած, (ինչպես նաև ֆիզիկայի, աստղագիտության և մի շարք այլ կիրառական գիտությունների համար)[15]։ Էյլերը ավելի քան 850 աշխատանքների հեղինակ է[16] (ներառված ավելի քան երկու տասնայակ հիմնարար մենախոսության) մաթեմատիկական անալիզի, դիֆերենցիալ երկրաչափության, թվերի տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի, երկնային մեխանիկայի, օպտիկայի, նավաշինության, բալիստիկայի, մոտավոր հաշվարկների, երաժշտության տեսության և այլ բնագավառների վերաբերյալ ։ Նա խորությամբ ուսումնասիրել է բժշկություն, քիմիա, կենսաբանություն, օդագնացություն, երաժշտության տեսություն, եվրոպական և հնագույն մի շարք լեզուներ։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի, Պրուսական Գիտությունների Ակադեմիայի, Թուրինի Գիտությունների Ակադեմիայի, Լիսսաբոնի և Բազելի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Փարիզի Գիտությունների Ակադեմիայի օտարերկրյա անդամ[19]։

Рубрика: Без рубрики

Այլընտրանքային ճամբար 2021. հաշվետվություն

Մինչ այս տարին այլընտրանքային ճամբար ասելով հասկանում էի՝ ուսուցիչ, դասասենյակ, բազում նախագծեր, ուրախ ժամանց: Այս տարին որոշեց, որ կետերից մեկը ավելորդ է և մենք չունեցանք ուսուցիչ:

Ընկերներիս ներկայությունը ժամանակը ավելի հետաքրքիր դարձրեց, բայց միևնույն է, եթե չլիներ մեր հագեցած անելիքների պլանը՝ այսքան ոգեշնչված չէի լինի:

Պատասխանատվություն ձեռք բերեցի և սովորեցի ցանկացած հարցում լինել հնարավորինս ուշադիր և զգոն: Ավելի նախաձեռնող և ստեղծող դարձա:

Ուսուցչի բացակայության և մեզ վրա գտնվող ահռելի պատասխանատվության պատճառով մեր մեջ կար մշտական լարվածություն, որը մեղմանում էր միայն որովհետև կրում էինք այն բոլորով:

Ինձ շատ դուր եկավ այս կերպով աշխատելը, քանի որ մեկ ընդհանուր նպատակ ունենալով ավելի լավ ես ճանաչում մարդկանց: Ուզած-չուզած ձեռք ես բերում լսելու, հասկանալու, ըմբռնելու հատկություններ:

Եվ ամենակարևորը՝ սովորում ես կարողանալ մեղադրել ինքդ քեզ սեփական անհաջողություներում կամ վրիպումներում:

Рубрика: English, Հայոց պատմություն, Քիմիա, էկոլոգիա, կենսաբանություն, հայոց լեզու, հասարակագիտություն, Գրականություն, մաթեմատիկա

Հաշվետվություն 2020-2021

Եվս մեկ ուսումնական տարի մոտեցավ իր ավարտին… Եվս մեկ տարի հաղթահարեցինք և ճանապարհեցինք անցյալ… Տարվա սկզբից նպատակ էի դրել բարելավվել գիտելիքներս և ավելի լուրջ տրամադրվել դպրոցում հանձնարարված դասերին, կարծես թե հաջողեցի: Ունեցա անկրկնելի տարի՝ նոր ծանոթություններով, ընկերներով, ուսուցիչներով, պահերով: Ուսումնական պարապմունքների շրջանակից դուրս էլ ընկերներիս հետ անցկացրած ժամանակը գալիս է դպրոցից և այնտեղից սկսված շփումներից: Շնորհակալ եմ այս տարվան ինձ ավելի պատասխանատու, պունկտուալ դարձնելու և ուղղակի հավես ժամանակի համար: 

Գրականություն

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Հրաչյա Աճառյան․ «Հուշեր Կոմիտասի մասին»

Եղիշե Չարենց․«Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը»

«Հուշեր Կոմիտասի մասին»

Իմ Կոմիտաս

“Մի մրահոն աղջիկ տեսա”

«Ռավեննայում»

«Սաադիի վերջին գարունը»

Ավետիք Իսահակյան․ փաթեթ

Էռնեստ Հեմինգուեյ «Դեղձանիկը՝ նվեր»

Ալեքսանդր Շիրվանզադե. «Արտիստը»

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Վահան Տերյանի վերջին ժամերը

Հայոց լեզու

Բաղաձայնների ուղղագրություն

Երկշարք բաղաձայնների ուղղագրություն

Երկհնչյուններ և ձայնակապ

Երկշարք բաղաձայնների ուղղագրություն

հոդակապ ունեցող բառերը։

Բառակազմություն

Բարդությունների տեսակներ

Գործնական Քերականություն

Հոմանիշ և հականիշ բառեր

Համանուն և հարանուն բառեր

Բայի դիմավոր և անդեմ ձևեր

Աշխատանք Շտեմարանով

Էկոլոգիա

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծությունը

«Տուն» ֆիլմի վերլուծություն

Բնապահպանական աղետներ պատերազմի ընթացքում

Հանքային արդյունաբերություն

Սոթքի ոսկու հանք

Հրաբուխներ

Ջուր

Հասարակագիտություն

Կրոնը և քաղաքականությունը

Ահաբեկչություն

Երևան քաղաքի ապաստարանները

Արվեստ

Թատրոնը

Գեղագիտական ճաշակ և իդեալ

Երջանկություն

Բարոյականություն

Պատմություն

Վանի թագավորությունը

Վանի թագավորության անկումը

Քիմիա

Հիմքեր հետազոտական աշխատանք

Քանակաչափություն: Քանակական օրենքները քիմիայում

Կենսաբանություն

Բջջի անօրգանական նյութերը

Սպիտակուցներ

Նուկլեինաթթուները

Միտոքոնդրիումներ

Անգլերեն

Homework

Tasks for 19.10 – 20.10

Test

Homework

Homework 1.3

Homework 1.4

Մաթեմատիկա

Արքիմեդեսը

Рубрика: էկոլոգիա

Ջուր

Ջուրը ամենահասարակ նյութն է մեր մոլորակի վրա, միևնույն ժամանակ ամենատարածվածը ՝ առանց որի հնարավոր չէ ապրել։Առանց ջրի չէր լինի ամենակարևորը՝ օդը։ Ջրի բացակայությունից է, որ տիեզերքի մնացած մոլորակներում կյանք չկա։ Կան շատ երկրներ, որոնք չունեն ջուր, որը պատճառ է դառնում հազարավոր մարդկանց մահվան։ Երկրի մակերևույթի 70% ը ջրով է պատված, միևնույն է, եթե քաղցրահամ ջրերը վերանան մարդիկ չեն կարող գոյատևել օվկիանոսային ջրերով։Եվ բոլորս պարտավոր ենք մեր հերթին խնայողաբար օգտվել ջրից։ Միայն մի վայրկյան պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե երկրի վրայից 5 րոպեյով վերանար ջուրը, սա աղետ կլիներ։ Ջուրը մեր կյանքի աղբյուրն է։

Рубрика: էկոլոգիա

Հրաբուխներ

Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։

Ժայթքում

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 79 թ. Վեզուվհրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Հետաքրքիր փաստեր

Որոշ հրաբուխներ ծնվում են բառացիորեն մարդկանց աչքի առաջ։ Այդպես առաջացավ, օրինակ, Պարիկուտեն հրաբուխը Մեքսիկայում։ 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգավ 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի։

Рубрика: Գրականություն

Վահան Տերյանի վերջին ժամերը

Կարդալով այդ ամենը հասկացա, որ Տերյանը իր կյանքի ընթացքում բավականին մեծ հարգանք է ձեռք բերել։ Նա իր մահվան շեմին էր հասկացել կյանքի գեղեցկությունը և երբ արդեն պահը մոտենում էր, նա ցանկանում էր հետաձգել իր հրաժեշտը ևս մի քանի ժամով։ Այդպիսին ենք բոլորս, ոչ մեկ չի ուզենա մահանալ, բոլորն էլ երազում են մի փոքր էլ ապրել երբ մահվան շեմին են։ Ինձ դուր եկավ այն, որ իր հարազատները հաշվի էին առել իր ցանկությունները և նրան թաղել էին այնպես ինչպես նա ցանկացել էր։

Рубрика: Գրականություն

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Վահան Տերյանը նամակում պատմում էր իր հիասթափության մասին։ Նա հիասթափել էլ ռուս ժողովրդից։ Պատմում էր իր ունեցաց խոսակցությունը Գորկիի հետ։ Գորկիին էլ նույն ձև բողոքում էր ռուսներից։ Անցել են բավականին շատ տարիներ և պատկերը իմ կարծիքով չի փոխվել։ Ես վստահ եմ, որ ներկայումս կան լիքը հայեր, ովքեր կբողոքեն ռուսներից և նրանց բնավորությունից։ Նաև կարող եմ ասել, որ ռուսներներ տարիների ընդացքում չեն փոխվել։ Նամակը բավականին կարճ էր, բայց բովանդակալից։ Տերյանը կրճատ նամակով լիքը բան է պատմում և ես նամակում գրված ամենինչի հետ համաձայն եմ։

Рубрика: հասարակագիտություն

Բարոյականություն

Բարոյականություն կամ մորալ հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։

Բարոյականության փիլիսոփայությունը հայտնի է որպես էթիկա, որը փիլիսոփայության ճյուղերից մեկն է և ուսումնասիրում է բարոյականության հարցերը։ Սովորաբար էթիկան հանդես է գալիս բարոյականության, մորալի հոմանիշ և երբեմն ավելի նեղ իմաստով նշանակում է որոշակի խմբերի կամ առանձին մարդկանց բարոյական սկզբունքներ և ավանդույթներ: Սակայն բարոյականություն հասկացությունը առավելապես վերաբերվում է փորձով ձևավորված հայացքների ոլորտին կամ ուսուցանում է անձնական վարքագծի կանոններ , իսկ էթիկան առավելապես սկզբունքների համակարգին է վերաբերվում կամ փիլիսոփայությանը և նրա տեսական հիմնավորմանը ։

Рубрика: հասարակագիտություն

Երջանկություն

Երջանկությունը մարդու համար ամենամեծ նվերն է։Մարդ չի ծնվում երջանիկ,նա քայլ առ քայլ հասնում է երջանկության։Սկզբում նա ուրախանում է,ապա դառնում է երջանիկ։Ամեն ծնող էլ ,եթե չունի գումար,դջվարանում է աշխատանք գտնել միևնույնն է նա երջանիկ է,քանզի ունի երեխաներ։Մարդկանց մեծամասնությունը իրեն համարում է երջանիք,որովհետև ունի շատ փող,այսինքն՝ հարուստ է։Ես բազմիցս եմ լսել այսպիսի խոսք,որ փողը ձեռքի կեղտ է,կամ նա կարևոր դեր չունի մեր կյանքում և այլն և այլն։Բայց ես կհակասեմ այդ մտքերին,քանի որ եթե մարդ չունենա գումար չի կարողանա պահել իր ընտանիքը,կամ կատարել իր երազանքներից,որևէ մեկը։Իմ կարծիքով ոչ մեկի դուր չի գա ապրել աղքատությամ մեջ,դա չի հաարվի երջանկություն։Այսպիսով փողը նույնպես ունի իր դերը մեր կյանքում,որը կարող է մեզ երջանկացնել։

Արդյո՞ք երջանիկ լինելու համար մարդը միշտ պետք է ձգտել երջանկության:

Իմ կարծիքով այո,քանի որ երջանկություն է համարվում նաթ մեր նպատակներց մեկը։Եվ եթե մենք հասնենք մեր նպատակներին,ապա կձգտենք լինել երջանիկ,կամ հասնել երջանկությյան։

Ի՞նչ է պետք ձեզ երջանիկ լինելու համար․Նախ և առաջ ես արդեն երջանիկ եմ,քանի որ ունեմ ընտանիք,ապահովված եմ ամեն ինչով նաև գումարով։Իսկ արդեն ավելի երջանիկ լինելու համար,ես կցանկանամ և կկատարեմ իմ բոլոր իղձերը և կհասնեմ իմ առջև դրված նպատակներին։Ձեզ տրված է հնարավորություն երեք հարց ուղղելու մարդուն պարզելու երջանիկ է արդյոք: Որո՞նք են այդ հարցերը:ՈՒրա՞խ ես,ուր ունես ընտանիք։Նպատակներիկ հասե՞լ ես։Ապահովվա՞ծ ես ամեն ինչով։